Ընկալման էկզիստենցիալ համատեքստի ապականումը․  մարդը «վիրտուալ տափաստաններում»

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.005

Բանալի բառեր:

կյանքի մշակույթ, գոյաբանական կարգ, մշակութային համատեքստ, ինքնավարություն, հնարավորությունների հասարակություն, վիրտուալ աշխարհ, քոչվորական իրականություն, էկզիստենցիալ բեռնաթափում

Ամփոփում

Կյանքի կազմակերպման մշակույթը ընկալման համատեքստ է, ինչը մարդուն հնարավորություն է տալիս աշխարհը տեսնելու և քննելու իր ամբողջականության մեջ և նրա մի անկյունում կառուցելու գոյաբանական անվտանգության իր «ապաստարանը»։ Բայց կյանքը հնարավորությունների փնտրտուքի մի անավարտ դրամա է, որի ինչ-որ հանգույցում արմատական փոխակերպումներն ու հնարավոր ապականումները համակեցության մշակութային համատեքստում կարող են մարդուն զրկել իր էմպիրիկ որպիսությունը բնութագրող այն գործոններից, որոնք նախկինում քիչ թե շատ ճշգրտությամբ ուրվագծում էին նրա կյանքի ներկան ու հեռանկարը, ինքնավարության չափն ու սահմանը։ Խնդիրն այն է, որ ընկալման յուրաքանչյուր համատեքստ ունի նաև իրեն բնորոշ մի շարք մշակութային «հիվանդություններ», որոնք ոչ միայն կարող են ներսից կազմաքանդել տվյալ դարաշրջանի գոյաբանական «ապաստարանի» սոցիալական ու մարդաբանական հիմունքները, այլև մարդուն զրկել բնազանցական ու անդրանցական էությունից:

 Այս իրողությունից ելնելով՝ հոդվածում արդի անհատապաշտական (ինքն իրեն կողմնորոշված) հասարակության գոյաբանական կարգը դիտարկվում է իբրև «միասին ծերանալու» ընդհանրական մշակութային համատեքստ չունեցող մի համակեցություն, որտեղ մարդու ինքնավար կեցության կորստի միտումներն այլևս մարդաբանական մասշտաբի մարտահրավերներ են և ակնհայտորեն խարխլում են կյանքը տեսանելի հորիզոնում ապրելու՝ մարդու գոյության երբեմնի հիմունքները։

Հեղինակի կենսագրությունը

  • Էդվարդ Հարությունյան, Երևանի պետական համալսարան

    Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ։

Հղումներ

Bakhtin M.M. Estetika slovesnogo tvorchestva, Moscow, 1979, s. 312-313 (in Russian).

Batay ZH. Proklyataya chast': Sakral'naya sotsiologiya, Moscow, 2006, s. 354 (in Russian).

Bauman Z. Individualizirovannoye obshchestvo. M., 2002, s. 148 (in Russian).

Bodriyyar J․ Sistema vesçey․ M․, 2001, s. 170, 172 (in Russian).

Braydotti R. Putem nomadizma // Vvedeniye v gendernyye issledovaniya. V 2 ch., CH. II. Khrestomatiya. SPb., 2001, s. 138 (in Russian).

Buber M. Dva obraza very. M., 1999, s. 26 (in Russian).

Delez ZH․ Logika smysla․ SPb., 1999, s. 282 (in Russian).

Deloz ZH. Gvattari F. Tysyacha plato: Kapitalizm i shizofreniya․ Yekaterinburg, M., 2010, s. 12, 30 (in Russian).

Epshteyn M․ Filosofiya vozmozhnogo․ Modal'nosti v myshlenii i kul'ture․ SPb., 2001, s.191-193 (in Russian).

Fuko M. Psikhicheskaya bolezn' i lichnost'․ SPb., 2009, s.166 (in Russian).

Girts K. Interpretatsiya kul'tur․ M., 2004, s. 421 (in Russian).

Khosle V. Krizis individual'noy i kollektivnoy identichnosti // Voprosy filosofii. 1994. № 10, s. 15 (in Russian).

Khyubner B. Proizvol'nyy etoc n prinuditel'nost' estetiki. Mn., 2000, s . 116,148 (in Russian).

Knorr-Tsetina K., Bryugger U. Rynok kak ob"yekt privyazannosti: issledovaniye postsotsial'nykh otnosheniy na finansovykh rynkakh // Sotsiologiya veshchey. Sbornik statey․ M., 2006, s. 308-309 (in Russian).

Markuze G. Eros i tsivilizatsiya. Odnomernyy chelovek. M., 2003, s. 275 (in Russian).

Ortega y Gasset, J. Degumanizatsiya iskusstva. Moscow, 1991, s. 262 (in Russian).

Sartr ZH.-P. Bytiye i nichto: Opyt fenomenologicheskoy ontologi, Moscow, 2000, s. 156 (in Rus-sian).

Tul'chinskiy, G.D. Postchelovecheskaya personologiya. St. Petersburg, 2002, s. 450 (in Russian).

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-27

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Հարությունյան Է. (2025). Ընկալման էկզիստենցիալ համատեքստի ապականումը․  մարդը «վիրտուալ տափաստաններում». Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(3(48), 5-17. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.005

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները