«Vuca» աշխարհը հոգեկան խանգարումների դասակարգման լույսի ներքո
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.1.045Բանալի բառեր:
DSM, դասակարգում, ախտորոշում, համախտանիշ, նոզոլոգիա, անկայունություն, բարդություն, երկիմաստություն, հոգեբուժություն, հոգեբանությունԱմփոփում
Մեր կյանքի տարբեր ոլորտներում խաթարվում է հավատը առ համաշխարհային կարգը և ողջախոհությունը: Պատահական չէ, որ ժամանակակից աշխարհը բնութագրվում է որպես «VUCA» աշխարհ, որտեղ գերակշռում են համապատասխանաբար՝ փոփոխականությունը, անորոշությունը, բարդությունը և երկիմաստությունը (Volatility, Uncertainty, Complexity, Ambiguity): Հոդվածում ցույց է տրվում, թե ինչպես այս չորս որակներն ազդել են հոգեկան խանգարումների համաշխարհարային դասակարգման խնդրի վրա, և ինչպես այդ դասակարգումների իմաստային համատեքստը կարող է փոխել մեր վերաբերմունքը դեպի հոգեկան առողջությունը: Խիստ իմաստով, գոյություն ունեցող հոգեբուժական դասակարգումը գիտականորեն չի կայացել, քանի որ խախտում է այս ոլորտի հիմնական պայմանը` հիվանդության ծագումնաբանության և ֆենոմենոլոգիայի ճանաչման սկզբունքը: Վերջինս ենթադրում է հիվանդության բնույթի ամբողջական դիտարկում, ինչը պահանջում է խնդրին եռակողմ մոտեցման կիրառում, այն է՝ առողջության ֆիզիկական, հոգեկան և հոգևոր բաղադրիչների ախտորոշում, չնայած նշված ոլորտների վերջնական ինտեգրման դժվարություններին:
Դա իրագործելու համար անհրաժեշտ է կատարել առնվազն երկու պայման՝ մեր հասկացությունները դարձնել որոշակի, հստակ և «ուժեղ», և «զինվել» սեփական մտածողության վերաբերյալ վստահությամբ, չնայած նրան, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ բաներ խարխլում են մեր հավատքը տրամաբանական աշխարհակարգի և ողջախոհության նկատմամբ:
Հղումներ
Зислин И., Очерки антропологической психиатрии, М., ИД «Городец», 2023, стр. 326
Лихачев Д., Заметки о русском (сборник), М., Советская Россия, 1984, стр. 22
Давтян Е.Н. О неполноте терминов и особенностях номенклатурных образований в психиатрии, Мат. Межд. конф. «Психическое здоровье личности. Языки психологии и психиатрии», Ереван, 19-21, 10, 2023, стр. 270
Лебон Г. Психология народов и масс -Изд. "Макет", СПБ, 1995 г. OCR: Михаил Шнайдер, стр. 38
Менделевич В.Д. «Семантическая пустота» ряда психиатрических терминов и проблема гипердиагностики шизофрении, Мат. Межд. конф. «Психическое здоровье личности. Языки психологии и психиатрии», стр. 378
Мелехов Д.Е. Психиатрия и проблемы духовной жизни, «Русское возрождение», 46-49, 1989-199
Шнайдер К., Клиническая психопатология. 14-е изд., стереотип. Киев: Сфера, 1999
Выготский Л. С. Педагогическая психология. М.: ACT; Астрель; Люкс, 2005. стр. 269
McCarthy, Natalia Anne, Psychiatric terminology: are mental health practitioners speaking the same language? University of British Columbia, 2005, р. 71
Штейнер Р., Физиологически-терапевтическое на основании духовной науки. К терапии и гигиене, GA 314, Вена, 2022
Юнг К.Г., Черные книги, 1913-1932, Записные книжки о трансформации, часть1, под ред. С . Шамдасани, стр. 89-90
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.