Հտ․ 16 No. 1 (46) (2025)

Հրատարակվել է: 2025-03-18

Ամբողջական թողարկումը

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Մարդկակենտրոն գոյաբանության մայրամուտը․ հետկենսաբանական մարդը

    Օվսաննա Նահապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

         Մարդու ստեղծագործական կարողությունների  և    մարդկության հոգևոր ու բարոյական առաջընթացի անհամամասնական զարգացման արդյունքում  ժամանակակից մարդու կյանքի բարոյական համատեքստը «շագրենու կաշվի» նման սկսել է մաշվել ու փոքրանալ: Խնդիրն այն է, որ հետարդիականության դարաշրջանի գիտությունն ու տեխնոլոգիական նորագույն նվաճումները ոչ միայն հիմնովին փոխել ու փոխում են մարդու կենսագործունեության երբեմնի գոյաբանական կարգի առարկայական հիմունքները, այլև՝ մարդու էությունն ու բնույթը, ոչ միայն նրա մարմինը, այլև բարոյական ընկալումներն ու հոգևոր ներաշխարհն ընդհանրապես:    Մարդու այդ նոր տեսակը  այլևս մարմնական եզակիություն չէ, քանի որ գենետիկայի մակարդակում ձևափոխված և  մեր ժամանակների գերմարդուն ներկայացնող կենսաբանական ու տեխնիկական օրգանների այդ խառնուրդը (կիբորգ) այլևս չի արտահայտում բնական մարդու եսությունը (սամոստ) և վերածվում է տեխնիկապես փոխարինելի կազմավորման։

     Ավելին, նյութական անհագուրդ պահանջմունքների բավարարմանը միտված սպառողական մեր աշխարհում   մարդն այլևս գնահատվում ու կարևորվում է    տնտեսական բարգավաճմանը նպաստելու  «արդյունավետության» տեսանկյունից:   Մի անհերքելի ու մտահոգիչ իրողություն, ինչը պահանջում է նորովի իմաստավորել մարդու սոցիալական գոյաբանության հոգևոր համատեքստի կառույցը մարմնավորող  հաստատունների (սոցիալականություն, բարոյականություն, կյանքի իմաստ, կատարելություն, մարդասիրություն ) փոխակերպումների ընթացքն ու հետևանքները:

    Հղումներ

    Делез, Ж. Тысяча плато: Капитализм и шизофрения․М., 2010, Էջ 397։ А.Кожев. Диалектика Реального и феноменологический метод у Гегеля․ В кн. Идея смерти в философии Гегеля. М., 1998,էջ 47։

    Дубровский Д.И. Человек и компьютер: новая реальность // Дубровский Д.И. Сознание мозг, искусственный интеллект: Сб. статей. М., 2007, էջ 232:

    Jünger, F. G. Die Perfektion der Technik. Maschine und Eigentum․ Frankfurt am Main,1949, p.44.

    Julian Huxley. In New Bottles for New Wine. London, 1957, էջ 17:

    Сент-Экзюпери А. Военные записки. 1939—1944. М., 1986, էջ 47։

    Федотов Г.П. Судьба и грехи России. Избранные статьи по философии русской истории и культуры. СПб, 1997, т.1, էջ 68։

    Гуревич П.С. Феномен деантропологизации человека // Вопросы философии, 2009, № 3 , էջ 24։

    Фуко М. Слова и вещи. Археология гуманитарных наук․ М., 1977, էջ 18։

    Вишев И.В. На пути к практическому бессмертию. М., 2002, էջ 126։

    Кутырев В. А. Философия трансгуманизма. Нижний Новгород, 2010, էջ 9։

    Федюлина Е. В. Идея технологического бессмертия человек а в философии постгуманизма // Вестник Воронежского государственного университета. Серия: Философия. 2020. № 4 (38), Էջ 85։

    Я.Морено, Социометрия: Экспериментальный метод и наука об обществе,М., 2004, էջ 320։

    Бергер П., Лукман Т. Социальное конструирование реальности. M., 1995, էջ 212։

    Бауман З. Индивидуализированное общество. М., 2002, էջ 316:

    З.Фрейд, Вопросы общества. Происхождение религии. , М., 2008., էջ 222:

    Հարությունյան Է. Ա. Մարդկային կեցության այլակերպումները։ Եր., 2018, էջ 50:

    Բորխես Խ․Լ․։ Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները։ Եր․, 1992, էջ 165։

    Braidotti R. The Posthuman. Cambridge, UK: Polity Press, 2013, էջ 185։

  • PHILOSOPHY

    Բանականության հանրային գործադրման մարտահրավերները հետճշմարտության ժամանակաշրջանում

    Լիլիա Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հետճշմարտության ժամանակաշրջանը զգալի խոչընդոտներ է ներկայացնում հանրային ոլորտում անհատների ազատ և ինքնավար մտածողության հնարավորության, տեղեկացված որոշումների կայացման տեսանկյունից։ Հոդվածում հեղինակը հիմնվում է 18-րդ դարի գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտի՝ բանականության հանրային գործադրման գաղափարի վրա՝ շեշտադրելով, որ լուսավորական արժեքներից նահանջելը վտանգում է հանրային ռացիոնալ դիսկուրսի և ժողովրդավարության ապագան։ Ժամանակակից իրականության մեջ բանականության հանրային գործադրման կանտյան պահանջը կամ իդեալը բախվում է մի քանի նշանակալի մարտահրավերների, որոնք կապված են լուսավորական «ընդհանուր պատկերացումներից» կամ տեսլականից հետ կանգնելու կամ առնվազն շեղվելու հետ։ Այս հոդվածում անդրադարձ կարվի դրանցից առավել հրատապներին՝ թյուրտեղեկատվություն (misinformation) և ապատեղեկատվություն (disinformation), սոցիալական մեդիայի ալգորիթմներ և արձագանքի խցիկներ, հուզական մանիպուլյացիա և պոպուլիզմ։ Թվարկված գործոններից յուրաքանչյուրն իր հերթին խաթարում է այն պայմանները, որոնք անհրաժեշտ են անհատներին հանրային ոլորտում իրենց բանականությունն ազատ և ինքնուրույն գործադրելու համար: Այնուամենայնիվ, կրթության նպատակների վերանայման, ավանդական ինստիտուտների նկատմամբ վստահության վերականգնման, թվային տեխնոլոգիաների շուրջ առավել մտածված ռազմավարությունների կիրառման, հանրային ճշմարտությունների վերակառուցման «մեծ» քաղաքականության միջոցով դեռևս հնարավոր է տարածքներ ստեղծել ազատ քննարկման և ժողովրդավարական ներգրավվածության համար՝ խթանելով ազատ և ինքնավար մտածողությունն այսօրվա աշխարհում:

    Հղումներ

    Lee McIntyre, Post-Truth, Cambridge, The MIT Press, 2018, p. 1-16։

    Bourdieu Pierre, The Logic of Practice, Stanford, Stanford University Press, 1990։

    Arendt H., The Origins of Totalitarianism, New York: Harcourt, Brace, 1951, p. 474․

    Bauman, Z., Liquid Modernity, 2000; Fuller, S., Post-Truth: Knowledge as a Power Game, 2018։

    Кант, И. Сочинения в шести томах. Т. 6. Москва, 1966, с. 25․

    Кант И. Сочинения. В 8 т. Т.8. М.: Чоро 1994, с. 102-103․

    Lewandowsky, S., Ecker, U., & Cook, J. Beyond Misinformation: Understanding and Coping with the Post-Truth Era. Journal of Applied Research in Memory and Cognition, 6(4), 2017, p. 353-369։

    Ingrid Foss Ballo, Nora S. Vaage, Post-Truth Imaginations․ 1st Edition, Routledge, 2021, p. 138-160։

    Walter, N. & Tukachinsky, R. A meta-analytic examination of the continued influence of misinformation in the face of correction: how powerful is it, why does it happen, and how to stop it? Commun. Res. 47, 2020, p. 155–177։

    Eppler, M. J., & Mengis, J. The concept of information overload: A review of literature from organization science, accounting, marketing, MIS, and related disciplines. The Information Society, 20(5), 2004, p. 325-344:

    Vosoughi, S., Roy, D., & Aral, S. The spread of true and false news online. Science, 359 (6380), 2018, p. 1146-1151։

    Stanley, J. How Fascism Works: The Politics of Us and Them. Random House, 2018:

    Zhuravskaya, E., Petrova, M., Enikolopov, R. Political Effects of the Internet and Social Media․ Annual Review of Economics, Vol. 12, Issue 1, 2020, p. 415 – 438:

    Enli, G., Rosenberg, L.T., Trust in the Age of Social Media: Populist Politicians Seem More Authentic. Social Media + Society, 4(1), 2018:

    Lockie, S. Post-Truth Politics and the Social Sciences.Environmental Sociology 3 (1), 2017, p. 1-5։

    McIntyre, Lee. Post-Truth. Cambridge: MIT Press, 2018, p. 123.

    Chinn, C. A., Barzilai, S., & Duncan, R. G. Education for a “Post-Truth” World: New Directions for Research and Practice. Educational Researcher, 50(1), 2021, p. 51․

    Valladares, L. Post-Truth and Education. Science & Education vol. 31, 2022, p. 1311–1337:

    Jasanoff, S., & Simmet, H. R. No funeral bells: Public reason in a ‘post-truth’ age. Social Studies of Science, 47(5), 2017, p. 751-770:

    M. Conrad et al. (eds.), Europe in the Age of Post-Truth Politics, Palgrave Studies in European Political Sociology, Palgrave Macmillan Cham, 2022, p. 53-75:

    McGinnies, E., & Ward, C. D. Better liked than right: Trustworthiness and expertise as factors in credibility. Personality and Social Psychology Bulletin, 6(3), 1980, p. 467–472:

    Post-Truth Imaginations: New Starting Points for Critique of Politics and Technoscience․ Publisher: Routledge, 2021, p. 138-160:

    Rommetveit, K. (Ed.). Post-Truth Imaginations: New Starting Points for Critique of Politics and Technoscience (1st ed.). Routledge, 2021, p. 152.

  • PHILOSOPHY

    Հեղինակության գերակայություն. ազդեցությունն ու խոչընդոտները բովանդակության զարգացման վրա

    Հայարփի Սահակյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է հեղինակության պաշտամունքը և դրա ազդեցությունը բովանդակության օբյեկտիվ
    գնահատման, նորարարության տարածման և հասարակական առաջընթացի վրա: Այս երևույթը դիտարկվում է
    պատմական և մշակութային տարբեր համատեքստերում՝ ընդգծելով, թե ինչպես է հեղինակային դիրքը հաճախ վերածվում
    գաղափարների գերակայության գործիքի՝ ստվերելով բովանդակության իրական արժեքը։ Ընդ որում հեղինակությունը ոչ
    միայն ազդեցության աղբյուր է, այլև սոցիալական նորմերի և արժեքային համակարգերի ձևավորման գործիք, որը կարող
    է խոչընդոտել ազատ և քննադատական մտածողությանը։
    Վերլուծության հիմքում ուսումնասիրվում են Միշել Ֆուկոյի, Ռոլան Բարտի, Կառլ Փոփերի և Էդվարդ Սայիդի
    տեսակետները, որոնք կարևորվում են ազատ մտածողության և քննադատական մոտեցման խթանման առումով։ Ֆուկոն
    անդրադառնում է վերահսկողության մեխանիզմներին՝ բացատրելով, թե ինչպես են դրանք սահմանափակում ազատ
    մտածողությունը։ Բարտը, իր «հեղինակի մահվան» գաղափարով, առաջարկում է առաջնային ուշադրությունը
    կենտրոնացնել բովանդակության վրա՝ անկախ դրա հեղինակից։ Փոփերը շեշտադրում է գիտական մտքի բացությունն ու
    քննադատական քննարկման անհրաժեշտությունը, իսկ Սայիդն Արևելելք- Արևմուտք բինար հակադրությունների
    վերլուծությամբ բացահայտում է հեղինակության միջոցով ստեղծված մշակութային գերակայությունները։ Սրանք էլ
    իրենց հերթին հանգեցնում են մտավոր ազատության, գաղափարների բաց շուկայի և մշակութային ինստիտուտների
    ներսում գոյություն ունեցող հիերարխիաների խնդիրներին։
    Թերևս, կրթական և մշակութային համակարգերի ազատականացման միջոցով կարելի կլինի հասնել
    բովանդակության ներքին արժեքի գնահատմանը և արժևորմանը։ Ի վերջո հեղինակային դիրքի ազդեցությունից ազատ
    միջավայրերն են, որ պետք է նպաստեն նորարարության խթանմանը, ներառականության ձևավորմանն ու հասարակական
    առաջընթացին՝ ապահովելով ազատ և քննադատական մտածողության զարգացումը։

    Հղումներ

    Նշանյան Մարկ, Սիմվոլիզմը հայ գրականության մեջ, Երևան, 1996: Воронков, Александр, Образование и идеология в советский период, Московский государственный

    университет, 1975. Сталин, Иосиф, Марксизм и вопросы языка, Полное собрание сочинений, том 10. Издательство "Правда",

    1952. Arendt, Hannah, The Human Condition, University of Chicago Press, 1958. Barthes, Roland, The Death of the Author, Hill and Wang, 1967. Bhabha, Homi K., The Location of Culture, Routledge, 1994.

    Fitzpatrick, Sheila, Everyday Stalinism: Ordinary Life in Extraordinary Times, Oxford University Press, 1999.

    Foucault, Michel, What Is an Author?, Harvard University Press, 1969. Hofstede, Geert, Cultures and Organizations: Software of the Mind, McGraw-Hill, 1991.

    Hovannisian, Richard G., The Republic of Armenia, University of California Press, 1996.

    Lasswell, Harold, Politics: Who Gets What, When, How, McGraw-Hill, 1936. Popper, Karl, The Open Society and Its Enemies, Routledge, 1945.

    Said, Edward W., Orientalism, Pantheon Books, 1978.

    Sartre, Jean-Paul, Being and Nothingness, Philosophical Library, 1943.

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    «Vuca» աշխարհը հոգեկան խանգարումների դասակարգման լույսի ներքո

    Գայանե Շահվերդյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մեր կյանքի տարբեր ոլորտներում խաթարվում է հավատը առ համաշխարհային կարգը և ողջախոհությունը: Պատահական չէ, որ ժամանակակից աշխարհը բնութագրվում է որպես «VUCA» աշխարհ, որտեղ գերակշռում են համապատասխանաբար՝ փոփոխականությունը, անորոշությունը, բարդությունը և երկիմաստությունը (Volatility, Uncertainty, Complexity, Ambiguity): Հոդվածում ցույց է տրվում, թե ինչպես այս չորս որակներն ազդել են հոգեկան խանգարումների համաշխարհարային դասակարգման խնդրի վրա, և ինչպես այդ դասակարգումների իմաստային համատեքստը կարող է փոխել մեր վերաբերմունքը դեպի հոգեկան առողջությունը: Խիստ իմաստով, գոյություն ունեցող հոգեբուժական դասակարգումը գիտականորեն չի կայացել, քանի որ խախտում է այս ոլորտի հիմնական պայմանը` հիվանդության ծագումնաբանության և ֆենոմենոլոգիայի ճանաչման սկզբունքը: Վերջինս ենթադրում է հիվանդության բնույթի ամբողջական դիտարկում, ինչը պահանջում է խնդրին եռակողմ մոտեցման կիրառում, այն է՝ առողջության ֆիզիկական, հոգեկան և հոգևոր բաղադրիչների ախտորոշում, չնայած նշված ոլորտների վերջնական ինտեգրման դժվարություններին:

        Դա իրագործելու համար անհրաժեշտ է կատարել առնվազն երկու պայման՝ մեր հասկացությունները դարձնել որոշակի, հստակ և «ուժեղ», և «զինվել» սեփական մտածողության վերաբերյալ վստահությամբ, չնայած նրան, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ բաներ խարխլում են մեր հավատքը տրամաբանական աշխարհակարգի և ողջախոհության նկատմամբ:

    Հղումներ

    Зислин И., Очерки антропологической психиатрии, М., ИД «Городец», 2023, стр. 326

    Лихачев Д., Заметки о русском (сборник), М., Советская Россия, 1984, стр. 22

    Давтян Е.Н. О неполноте терминов и особенностях номенклатурных образований в психиатрии, Мат. Межд. конф. «Психическое здоровье личности. Языки психологии и психиатрии», Ереван, 19-21, 10, 2023, стр. 270

    Лебон Г. Психология народов и масс -Изд. "Макет", СПБ, 1995 г. OCR: Михаил Шнайдер, стр. 38

    Менделевич В.Д. «Семантическая пустота» ряда психиатрических терминов и проблема гипердиагностики шизофрении, Мат. Межд. конф. «Психическое здоровье личности. Языки психологии и психиатрии», стр. 378

    Мелехов Д.Е. Психиатрия и проблемы духовной жизни, «Русское возрождение», 46-49, 1989-199

    Шнайдер К., Клиническая психопатология. 14-е изд., стереотип. Киев: Сфера, 1999

    Выготский Л. С. Педагогическая психология. М.: ACT; Астрель; Люкс, 2005. стр. 269

    McCarthy, Natalia Anne, Psychiatric terminology: are mental health practitioners speaking the same language? University of British Columbia, 2005, р. 71

    Штейнер Р., Физиологически-терапевтическое на основании духовной науки. К терапии и гигиене, GA 314, Вена, 2022

    Юнг К.Г., Черные книги, 1913-1932, Записные книжки о трансформации, часть1, под ред. С . Шамдасани, стр. 89-90

  • PSYCHOLOGY

    Ուսանողի մասնագիտական ինքնության ձևավորման գործընթացի նշանակությունը արդի պայմաններում

    Ելենա Մուրադյան, Հրանտ Ավանեսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ուսումնասիրվում են ուսանողի մասնագիտական ​​ինքնության ձևավորման գործընթացի որոշակի առանձնահատկություններ միջավայրի՝ ժամանակակից  ձևափոխումների համատեքստում: Ուշադրություն է դարձվում բարձրագույն կրթության համակարգում ուսանողների մասնագիտացման գործընթացին։ Ուսումնասիրվում է մասնագիտացման այնպիսի չափանիշ, ինչպիսին է մասնագիտական ​​ինքնությունը (ՄԻ), որը կարևոր կանխատեսող ցուցանիշ է ուսանողի և՛ կրթական, և՛ հետագա մասնագիտական ​​գործունեության հաջողության համար: Շոշափվում է ժամանակակից աշխարհում անձի կողմից մասնագիտական ​​գործունեության հարկադիր փոփոխության խնդիրը և, որպես հետևանք, նրա  ՄԻ ձևափոխումը։ Քննարկվում է անձի կողմից սեփական ՄԻ «վերակառուցման» հոգեբանական կողմը: Ներկայացված է տեսական նյութ, որը թույլ է տալիս եզրակացություն անել անձի ՄԻ ձևավորելու անհրաժեշտության մասին՝ անկախ նրա մասնագիտական ​​գործունեության հնարավոր փոփոխություններից և ժամանակակից աշխարհի առանձնահատկություններից, ինչը համահունչ է աշխատանքի նպատակային կողմնորոշման հետ: Նյութի ներկայացման տրամաբանությունը համապատասխանում է հետևյալ խնդիրների փուլային լուծմանը՝ դիտարկել այժմեականության ամենաբնորոշ գծերը և դրանց ազդեցությունը ուսանողի մասնագիտացման գործընթացի վրա, բացահայտել ՄԻ դերն այս գործընթացում,  հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում ՄԻ ձևավորումը մասնագիտության հարկադիր փոփոխման պայմաններում: Սա հնարավորություն տվեց շոշափել մարդու  սոցիալական աշխարհի տեխնոգեն տարածությունում տեղի ունեցող փոփոխություններին հարմարվելու խնդիրը, դիմել օտարման գործընթացի ըմբռնմանը և այդ վիճակի հաղթահարման հնարավորությանը որպես ինքնության ձևավորման պայման: Արդիականացվում է համալսարանական կրթության որակի հարցը ՝ կապված ժամանակակից հասարակության պահանջների, ուսանողի անհատականության զարգացման համար բուհի՝ որպես սոցիալական հաստատության գործելու անհրաժեշտության հետ։ Նշվում է ինչպես մասնագիտացման կատեգորիայի ըմբռնման հայեցակարգային բազմազանությունը, այնպես էլ դրա դերը ընդհանրապես անձի ինքնության ձևավորման գործում, և մասնավորապես՝ ՄԻ: Ներկայացված է ուսանողի ՄԻ կառուցվածքի մանրամասն նկարագրությունը, ուսանողի ՄԻ ձևերի բազմազանությունը և դրանց ճշգրտման հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն ​​փաստին, որ ՄԻ ձևավորումը վերահսկվում է հենց անձի կողմից, ինչը հուշում է, որ ՄԻ ձևավորման գործընթացը հիմնված է անհատի ինքնակարգավորվող ներուժի վրա: Ներկայացված է պատճառաբանության «շղթա», որը թույլ է տալիս ենթադրություն անել մասնագիտության հարկադիր փոփոխության իրավիճակում ՄԻ ձևավորման վրա ինքնակարգավորման երեք հիմնական գործառույթների բարենպաստ ազդեցության մասին: Առաջարկվում է ուշադրություն դարձնել «soft skills» և ինքնակարգավորման կապին և դրանց դերին մասնագիտացման գործընթացում ։

    Հղումներ

    Асмолов А.Г. Психология современности: вызовы неопределенности, сложности и разнообразия // Психологические исследования (электронный журнал).- 2015.-т.8, N40.

    Виноградова Г.А., Овникян М.В. Особенности профессиональной идентичности психологов на разных этапах профессионального становления личности // Вектор науки ТГУ. Серия: Педагогика, психология. – 2018.- N1 (32). -С.31-37.

    Емелин В.А. Технологический радикализм: обратная сторона “цифрового” рая // Личность в эпоху перемен: mobilis in mobili: Материалымеждународной научно-практической конференции 17-18 декабря 2018/Под ред. Патяевой, Е.Ю., Шлягиной Е.И. – М.: Смысл, 2018. – 448с., с. 112-114.

    Ермолаева Е.П. Личность профессионала в современном мире /Современная личность: Психологические исследования. – М.: Изд-во “Институт психологии РАН”, 2012. – 392с., сс.188-199.

    Кондаурова О.П. Эволюция идентичности современного студента // Личность в эпоху перемен: mobilis in mobili: Материалы международной научно-практической конференции 17-18 декабря 2018 / Под ред. Е.Ю. Патяевой, Е.И. Шлягиной. - М.: Смысл, 2018. - 448с.

    Коновалова, О. В. Формирование профессиональной идентичности у студентов, обучающихся по психологическим специальностям// Вестник Шадринского государственного педагогического института. - 2013.- № 2. - с.170-175.

    Кун, Т. Структура научных революций. – Москва: Издательство АСТ, 2022.-320с.

    Леонтьев Д.А., Осин Е.Н. Личностный потенциал как об’ект психодиагностики / Психологическая диагностика - N1.- 2007, С. 4-7.

    Лэнгле А. Person: Экзистенциально-аналитическая теория личности: Сборник статей: Пер.с нем./ Вступ. ст. С.В. Кривцовой. – 2-е изд. – М.: Генезис, 2008. – 159с. – (Теория и практика экзистенциального анализа).

    Мальцева Т.В., Реуцкая И.Е. Профессиональное психологическое консультирование: учеб. пособие для студентов, обучающихся по специальностям “Психология” и “Юриспруденция”, - М.: ЮНИТИ-ДАНА, 2009. – 143с.

    Миронова С.П. Профессиональная идентификация личности: постановка проблемы и определение понятия / Образование и наука. – 2008. – N4(52), с.81-90.

    Мурадян Е. Психологическая трансформация личности в эпоху глобальных перемен и метафорическое пространство сказки // Научный вестник “Актуальная психология” , Ереван 2019, N2 (5), c. 186 – 191.

    Назарова Д., Болгова М., Кружалова А., Акуленок Н. What’s next? Профессии будущего: Путеводитель по профессиям будущего/ (Создано в интеллектуальной издательской системе Ridero). - 2022. - 63с. (https://www.hse.ru/ma/digital/news/541644780.html)

    Петрунева Р.М., Васильева В.Д. и Петрунева Ю.В. Цифровое студенчество: мифы и реальность / Высшее образование в России, N 11.-2019, сс.47-55

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессиональной идентичности // Сибирский психологический журнал – 2006. N24. - C.53-58.

    Психолог: Введение в профессию: учеб. пособие для студ. высш.учеб.заведений/В.А.Фокин, Т.М. Буякас, О.Н. Родина и др.; под ред. Е.А. Климова. – М.: Издательский центр “Академия”, 2007.- 208с.

    Психология и педагогика высшей школы / Л.Д.Столяренко и др.- Ростов на/Д: Феникс, 2014.-620с.;

    Родичкина И.И. Условия развития профессиональной идентичности в вузе // Известия Российского педагогического университета им. А.И. Герцена- 2008- N88 - сс. 226-229

    Тимофеева Т.С. Особенности структуры профессиональной идентичности психолога на разных этапах карьерного роста: монография. – Волгоград: Сфера, 2022. – 220с.

    Франкл В. Социальные кризисы и воспитание ответственности (лекция) (https://vk.com/wall-2187048_246688).

    Фромм Э. Здоровое общество. – М.: АСТ: Транзиткнига, 2005 -571с.

    Шнейдер Л.Б. Методика изучения профессиональной идентичности (МИПИ)/ (https://sites.google.com/site/test300m/mipi)

    Шнейдер Л.Б. Профессиональная идентичность: теория, эксперимент, тренинг.-М.: Изд-во Московского психолого-социального института; Воронеж: Изд-во НПО “МОДЭК”, 2004.-600с.

    Шнейдер Л.Б. Психология идентичности. – М.: Изд-во Юрайт, 2019.

    Felice J. Levine, Nathan E. Bell, in International Encyclopedia of the Social & Behavioral Sciences (Second Edition), 2015

    Why “power skills” is the new term for soft skills in the hybrid work world - Thomson Reuters Institute

  • PSYCHOLOGY

    Հոգեբանական բարեկեցությունը որպես առաջնորդի ընտրության սոցիալ-հոգեբանական գործոն

    Հասմիկ Սարգսյան, Էլինա Ասրիյան, Քրիստինե Զազյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում նկարագրված են անձի՝ հոգեբանական բարեկեցության և քաղաքական առաջնորդի ընտրության գործոնների փոխկապվածությունը դուրս բերող հետազոտության տվյալները:

    Ներկայիս պայմաններում, երբ հասարակության զարգացման սոցիալական, քաղաքական, տնտեսական իրավիճակը դինամիկ բնույթ է կրում, ի թիվս այլ գիտությունների, հոգեբանական գիտությունը նույնպես մեծ ուշադրություն է սկսել դարձնել բարեկեցության հայեցակարգին, քանի որ վերջինս հանդիսանում է անձի և հասարակության կենսամակարդակը մատնանշող թերևս կարևոր ցուցիչներից մեկը:

    Հետազոտությունը իրականացվել է երկու փուլով։ Հետազոտության առաջին փուլին մասնակցել են 100 անձ, իսկ երկրորդ փուլին 15 փորձագետ՝ 8 հոգեբան, 7 քաղաքագետ։ Հետազոտության տվյալների վերլուծության արդյունքում նշանակալի կապ է հայտնաբերվել՝ սեռի և հոգեբանական բարեկեցության ցուցանիշների միջև X2 =5,657; p<0.05, ինչպես նաև տարիքի և հոգեբանական բարեկեցության ցուցանիշների միջև՝  X2 =35.907;  p< 0.05։

    Սպիրմանի կորելյացիոն գործակցի կիրառման արդյունքում բացահայտվել է, որ հոգեբանական բարեկեցությունը կորելյացիոն կապի մեջ է գտնվում առաջնորդի ընտրությունը պայմանավորող գործոնների հետ՝ p <0,05-ից:

     Փորձագիտական հարցման արդյունքները ցույց են տվել, որ կախված քաղաքացու կարիքներից, վերջինս  ընտրում և կարևորում է  առաջնորդի մեջ այն գործոնները, որոնք ապագայի հեռնակարում կարող են բավարարման միջոց հանդիսանալ:

    Հղումներ

    Плучевская Э. В., Емельяненко Е.Е., «Психологическое благополучие как фактор, влияющий на развитие конкурентоспособности личности студента в образовательной среде», Вестник науки Сибири. 2016. № 4 (23)

    Fisher A. T., E. C. W Ng “Understanding Well-Being in Multi-Levels”, Volume 5, No. 1 (2013), 323 pg.

    Ասիրյան Է. Վ․, Ստեփանյան Լ. Ս., Սամոխվալովա Ա. Գ., «Ուսանողների հոգեբանական բարեկեցության գնահատման մեթոդիկա՝ ստուգում և վավերացում», Հոգեկան առողջության հայկական հանդես 13(2), 2022, Asriyan_Stepanyan1.pdf (15․03․23):

    Ryff D. Carol, Burton Singer Psychological weil-being: meaning, measurement, and implications for psychotherapy research, 1996, article in Psychotherapy and Psychosomatics, February 1996 PWB-MeaningandMeasurement.pdf (08.02.24):

    Layard R․, Jan-Emmanuel De Neve, «Wellbeing, science and policy», Cambridge University Press, 2023, 354 pg.:

    Келасьев В.Н. «Социальная защита населения и власть. Журнал социологии и социальной антропологии». 1999, Т.2, №2, sotsialnaya-zaschita-naseleniya-i-vlast.pdf (6․12․23):

    Երիտասարդների մասնակցությունը Հայաստանում որոշումների կայացման և խաղաղաշինության գործընթացներին, Երևան, 2019:

    Պապյան Ա․, Հայրապետյան Դ․, Պետրոսյան Ա․, Մանուկյան Ս․, Հայասատնի երիտասարդության ազգային զեկույց –Եր․։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Մաս 1 – հետազոտական մաս, 2011 թ․ - 104 էջ:

  • PSYCHOLOGY

    Մոդելավորող գիտափորձում ներգրավված մասնակիցների վարքի կառավարման հոգեբանական առանձնահատկությունները

    Սահակ Հովհաննիսյան, Արսեն Լոքյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մոդելավորող գիտափորձերը մեր օրերում դարձել են մարդկանց վարքի և հոգեբանության տեսակետներն ուսումնասիրելու կարևոր գործիք։ Այսպիսի հետազոտություններում կարևորվում է ոչ միայն օբյեկտիվ տվյալների ստացումը, այլև հետազոտության մասնակիցների հոգեբանական վիճակի, վարքային դրսևորումների և մոտիվացիայի հաշվառումը, որոնք մեծավ մասամբ պայմանավորված են գիտափորձին նախապատրաստվելու գործընթացով։ Ենթադրվում է, որ հետազոտվողների վարքի և մոտիվացիայի արդյունավետ կառավարումը մոդելավորող գիտափորձում հնարավորություն է ընձեռում ստանալ ավելի ճշգրիտ ու արժանահավատ արդյունքներ, ինչպես նաև նվազեցնել իրականությունից կտրված, կեղծ տվյալներ ստանալու հավանականությունը և բացառել այն սխալները, որոնք մասնակիցների անհետաքրքրվածության կամ սթրեսի հետևանք են։

    Սույն հոդվածում դիտարկվում են մոդելավորող գիտափորձում ընդգրկված անձանց հոգեբանական առանձնահատկություններն ու նրանց վարքի կառավարման մեթոդական մոտեցումները։

    Հղումներ

    Հովհաննիսյան Ս. Վ. Կենսաբանական հետադարձ կապի կիրառման հոգեբանական չափանիշները մոդելավորող գիտափորձում / «Տեսական, փորձարարական եւ կիրառական հոգեբանության հիմնահարցեր» Երիտասարդ գիտնականների ժողովածու. ԵՊՀ հրատ․, Երևան, 2006, էջ` 71-78:

    Մասնագիտական գործունեության մոդելավորման հոգեբանական հիմունքներ: Ուսումնական ձեռնարկ / ԵՊՀ: Կազմ. և գլխ. խմբագիր` Ս. Վ. Հովհաննիսյան. - Եր.: ԵՊՀ հրատ., 2012, էջ 38:

    Аванесян Г. М. Психологические механизмы биологической обратной связи в эксперименте, моделирующем деятельность спортсмена, Вестник МАНЭБ, СПБ, т. 9, N 3, Ереван, 2004, с. 172-175.

    Ардашева А. Л. Формирующий эксперимент как один из основных методов педагогической психологии. Экономика и социум, 2017, № 11(42), с. 95.

    Гурский А. В. Моделирование ведущих параметров двигательных действий для оптимизации управления техническим мастерством лыжников-гонщиков: Автореф. дисс. канд. пед. наук. Малаховка, 1981, 17 с.

    Медведев А. М. Генетико-моделирующий метод и диагностика новообразований учебной деятельности // Психологическая наука и образование. 2010. Том 15. № 4, с. 91–99.

    Новик И. Б., Уемов А. И. Моделирование и аналогия // Материалистическая диалектика и методы естественных наук. М., 1968, с. 257-258.

    Тхорев В. И. Управление соревновательной и тренировочной деятельностью гандболистов высокой квалификации на основе моделирования: Автореф. дисс. доктор. пед. наук. Краснодар, 1999, 50 с.

    Уткин В. Л. Имитационное моделирование энергетического обеспечения циклических движений у спортсменов. Теор. и практ. физ. культ. 1985, № 2, с. 14․

    Хьелл П., Зиглер Д. Теории личности. 3-е изд. СПб.: Питер, 2008, 607 с.