Վաղնջագիտակցության կառուցվածքային փոխակերպումները. բանահյուսական տեքստից մինչև հետարդիականություն
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2026.17.3.019Բանալի բառեր:
վաղնջագիտակցություն, արխաիկ մտածողություն, բանագիտական մեթոդաբանություն, ժանրային էվոլյուցիա, հետարդիական արձակ, կառուցարկում, մշակութային արքետիպերԱմփոփում
Հոդվածում դիտարկվում է հնագույն աշխարհընկալման խորքային մոդելների և արքետիպային հիմքերի դրսևորման շարժընթացը (դինամիկան) բանահյուսական ավանդույթի ու հետարդիականության գեղարվեստական համակարգերի սահմանագծին։ Հոդվածի նպատակն է սահմանել վաղնջագիտակցության իմացաբանական դերն ու դրա պոետիկական դրսևորումները բանահյուսական ավանդույթից դեպի հետարդիական արձակ անցման համատեքստում։ Հետազոտության խնդիրներ են՝ սահմանել վաղնջագիտակցության էութենական բնութագրերն ու առանցքային հայեցակարգերը, բացահայտել գործառնական դերը բանահյուսական և հետարդիական տեքստային համակարգերում՝ վեր հանելով դրա ազդեցությունը գեղարվեստական կառույցի ձևավորման խնդրում, դիտարկել բանահյուսական տեքստերը որպես վաղնջագիտակցության դրսևորման հարացույց՝ ավանդական ժանրերի և արքետիպային հիմքերի հետարդիական վերաձևման համատեքստում: Հետազոտության նորարարական մեթոդաբանությունը խարսխված է արդի գեղարվեստական նյութի բանագիտական վերլուծության վրա, ինչը համադրվել է համեմատական-տիպաբանական քննության, միջտեքստայնության ուսումնասիրության, ինչպես նաև կառուցվածքային մարդաբանության (Կ․ Լևի-Ստրոս), ժանրային էվոլյուցիայի (Վ․ Պ․ Անիկին), արխաիկ գիտակցության էության ու սկզբունքների (Յու. Յու. Պերշին) տեսությունների և կառուցարկման մեթոդի հետ։ Որպես հետազոտական նյութ դիտարկվել է բանահյուսական տեքստի (ATU 709 տիպի) գեղարվեստական վերակերպումը Նիլ Գեյմանի ստեղծագործություններում։ Ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է, որ արխաիկ մտակերպի տարրերը պատմական վերապրուկ չեն, այլ՝ ժամանակակից անհատի հոգեկառույցի շարժընթաց համակարգ, որն իրացվում է արդի գրականության մեջ ավանդական ժանրերի և արքետիպային հիմքերի վերաձևմամբ։ Հետազոտության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ վաղնջագիտակցությունը տեսականորեն բնութագրվում է որպես հետարդիական անհատի հոգեկառույցի բաղադրիչ տարր և աշխարհաճանաչողության աղբյուր: Այս մոտեցումը նոր հեռանկար է բացում բանահյուսական սյուժեների հետարդիական վերակերպումների և ժամանակակից արձակի պոետիկայի ուսումնասիրության համար:
Ներբեռնումներ
Հղումներ
Գալստյան, Հ. (2026). Հայ ստորին առասպելաբանություն. չար ոգիներ: Երևան: ՀԱԻ հրատ.:
Аникин, В. П. (1980). Теория фольклорной традиции и ее значение для исторического исследования былин. М.: Изд-во МГУ / Anikin V. P. Teoriya fol'klornoy tradicii i ee znachenie dlya istoricheskogo issledovaniya bylin. M., Izd-vo MGU, 1980, 332 s. Веселовский, А. Н. (1989). Историческая поэтика. М.: Высшая школа / Veselovskiy A. N. Istoricheskaya poetika. M., Vysshaya shkola, 1989, 648 s.
Гейман, Н. (2014). Американские боги; Король горной долины; Сыновья Ананси. М.: АСТ / Geyman N. Amerikanskie bogi; Korol' gornoy doliny; Synov'ya Anansi. M., AST, 2014, 685 s.
Лозовик, Е. В. (2014). Роль повествователя в литературной сказке Нила Геймана «Снег, зеркало, яблоки». Дискуссия, 2(43), pp. 128-133 / Lozovik E. V. Rol' povestvovatelya v literaturnoy skazke Nila Geymana «Sneg, zerkalo, yabloki» // Diskussiya. 2014, №2 (43), s. 128-133.
Мерло-Понти, М. (1999). Феноменология восприятия. СПб.: Ювента, Наука / Merlo-Ponti M. Fenomenologiya vospriyatiya. SPb., Yuventa, Nauka, 1999, 603 s.
Першин, Ю. Ю. (2014). Архаическое сознание: сущность и принципы: Дис. ... д-ра филос. наук. Омск / Pershin Yu. Yu. Arhaicheskoe soznanie: suschnost' i principy: Dis. ... d-ra filos. nauk. Omsk, 2014, 271 s.
Тэрнер, В. (1983). Символ и ритуал. М.: Главная редакция восточной литературы издательства «Наука» / Terner V. Simvol i ritual. M., Glavnaya redakciya vostochnoy literatury izdatel'stva «Nauka», 1983, 277 s.
Boas, F. (1938). The Mind of Primitive Man. Revised edition. New York: The Macmillan Company.
Eliade, M. (1953). Traité d'histoire des religions. Paris: Payot.
Gaiman, N. (2005). Smoke and mirrors: Short fictions and illusions. London: Review.
Lévi-Strauss, C. (1962). La Pensée sauvage. Paris: Librairie Plon.
Tolkien, J. R. R. (1966). Beowulf: The Monsters and the Critics. In The Tolkien Reader. New York: Ballantine Books.
Uther, H.-J. (2004). The Types of International Folktales: A Classification and Bibliography. Vols. I–III. Helsinki: Academia Scientiarum Fennica.
Van Gennep, A. (1909). Les Rites de passage. Paris: Émile Nourry.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Hripsime Zakaryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.