Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
| E - ISSN | : | 2738-2575 |
| P - ISSN | : | 1829-457X |
«Ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարանը» ռուսերենին առնչվող առաջին մասնագիտական բառարանն է՝ հավաքական մտավոր աշխատանքի եզակի օրինակ: Նախքան սույն բառարանի ստեղծվելը չկար իրավաբանական որևէ բառարան: Գրաբարն էլ աղքատ էր իրավաբանական տերմիններից, որից կարողանային օգտվել հեղինակները, ուստիև անհրաժեշտություն էր առաջացել ստեղծելու նոր բառեր:
Բառարանի շուրջ 1324 բառական միավորից (մեր հաշվումներով-Ա․Ա․) ավելի քան 360-ը կա՛մ նոր տերմիններ են՝ նորաբանություններ, կա՛մ նորաձևություններ (գործածական բառերի կրճատումներ, ձևափոխություններ), կա՛մ էլ հնաբանություններ:
Բառարանի կարևորագույն արժանիքներից են.
ա) Հեղինակներն աշխատել են ռուսերեն յուրաքանչյուր տերմինի դիմաց անպայման դնել հայերեն այնպիսի բառ, որը ճշգրտորեն կարտահայտի ռուսերեն տերմինի իմաստը:
բ) Բառարանը կազմողները հնարավորինս խուսափել են ռուսերեն մի քանի տերմին հայերեն միևնույն բառով թարգմանելուց:
Հ. Ամալյան, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանները, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1966:
Գ. Գասպարյան, Հայ բառարանագրության պատմություն, Եր., 1968:
Ս. Հարությունյան, Մ. Աբեղյան. կյանքը և գործը, Եր., 1970:
Ա. Սուքիասյան, Ռուս-հայերեն բառարանագրությունը սովետական իշխանության տարիներին, թեկնածուական ատենախոսություն /անտիպ/:
ԳԱԹ, Մ. Աբեղյանի ֆոնդ, N 490:
Բառարաններ
Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976:
Ս. Գասպարյան, Մ. Կիրակոսյան, Հայերեն-ռուսերեն/ ռուսերեն-հայերեն բառարան, Եր., 2011:
Ա. Մարգարյան, Ա. Հայրապետյան, Օտար բառերի բառարան, Եր., 2004:
Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հ. 1, Եր., 1979; հ. 2, Եր., 1981:
Ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարան, Թիֆլիս, Հայփաստ հրատ., 1919:
Հոդվածի նյութն է անհատի լեզվի քննությունը մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի լեզվաբանական աշխատություններում: Ըստ ամենայնի նկարագրված է անհատի դերը լեզվի ծագման, փոփոխության, զարգացման գործընթացում՝ հիմնաշեշտը դնելով աբեղյանական այն դրույթի վրա, որ լեզուն չի կարող բացառություն լինել բնության և հասարակության օրենքներից, այն չի կարող չփոփոխվել, և փոփոխություններ իրականացնողն անհատն է: Լեզվաբանը «անհատական լեզուներ» ասելով հասկանում է աբստրակտ, վերացարկված լեզվի (հանրության լեզվի) կոնկրետ, իրական, շոշափելի արտահայտությունը, իսկ հանրության լեզուն համարում է կոնկրետ լեզուների ընդհանուրը: Միաժամանակ նա անհրաժեշտ ուշադրություն է դարձնում գրական լեզվի՝ անհատների լեզուները միացնելու-միասնականացնելու գործառույթին:
Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ, որ լեզվականոնարկման զուգահեռականներում անհատի լեզվի քննական վերլուծություններում Աբեղյանի որդեգրած լեզվաբանական ուղղության գլխավոր արժանիքը հենց լեզվագործունեության (խոսողության) պատմական ըմբռնումն է, և «աբեղյանական հակասություն»-ը հիմնավորված չէ:
Նյութի արդիականությունը պայմանավորված է ժամանակակից համընդհանուր լեզվաբանության մի քանի հիմնախնդիրների լուծման առաջնահերթությամբ: Մ. Աբեղյանի անհատական լեզուների տեսությունն անմիջականորեն առնչվում է լեզվի ծագման, նախալեզվի գոյության և նրա վերականգնման, ցեղակից լեզուների առաջացման, ամեն հնչյունի գոյաբանական-ծագումնաբանական արժեքի վերհանման (բառային իմաստակրության առումով), այս կամ այն հնչյունների կապակցության հետ այս կամ այն առարկայի կամ գործողության մտապատկերի զուգորդվածության հարցերին: Աբեղյանական տեսության վերջնարդյունքում անհատական լեզուները «առանձին-առանձին բարբառներ են տարրական ձևով» և անգամ նախալեզվի ծագումնաբանական հիմքում կարող են դրվել:
Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965:
Աբեղյան Մ., Երկեր, հ. Բ Հայ քնարական բանահյուսություն, Եր., 1967,
Աղայան Է., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Եր., 1962:
Աղաջանյան Զ., Ձևաբանական նորմ և խոսքի մշակույթի հարցեր, Եր., 2007:
Հարությունյան Ս., Մանուկ Աբեղյան. Կյանքն ու գործը, Եր., 1970:
Պետրոսյան Հ., Գալստյան Ս., Ղարագյուլյան Թ., Լեզվաբանական բառարան, Եր., 1975:
Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն, Եր., 1987:
Փաստարկվում է, որ արդի արևելահայերենի այսպես կոչված ըղձական եղանակի և ենթադրական/պայմանական եղանակի ավանդական մեկնաբանությունը (որն առաջարկվել է Մ․ Աբեղյանի կողմից) առարկություն է հարուցում ընդհանուր լեզվաբանության և լեզվաբանական տիպաբանության տեսանկյունից։ Բանն այն է, որ արդի արևելահայերենի ըղձականը համատեղում է տիպաբանորեն հայտնի ստորադասականի և ըղձականի իմաստային գործառույթների մեծ մասը, հետևաբար բառիս բուն իմաստով ըղձական (optativus) չէ։ Ավելի տեղին կլիներ այն բնորոշել որպես ստորադասաըղձական։
Ինչ վերաբերում է արդի արևելահայերենի կ(ը)- ապառնիին (որն ավանդաբար ոչ ճիշտ կերպով մեկնաբանվում է որպես ենթադրական/պայմանական եղանակ), իրականում այն չի տարբերվում այլ լեզուների սահմանական ապառնիից իմաստագործառութային տեսնակյունից։ Ինչպես ցույց են տվել մի շարք հետազոտողներ, ապառնի ժամանակը երբեք մաքուր ժամանակային կարգ չէ․ ապառնիությունն անհրաժեշտաբար ներառում է կանխատեսման տարր կամ դրան առնչակից որևէ եղանակային հասկացություն։ Ըստ այդմ՝ արդի արևելահայերենի կ(ը)- ապառնին նույնպես ներառում է և՛ ժամանակային և՛ եղանակային իմաստային բաղադրիչներ, որոնց հարաբերակցությունը կարող է տարբեր լինել՝ կոնկրետ համատեքստից և բայաձևի դեմքից կախված։ Սակայն կ(ը)- ապառնիի համապատասխան անցյալի ձևերը արդի արևելահայերենում հիմնականում գործառում են որպես պայմանական եղանակ (conditionalis)։
Ալ. Ս. Մարգարյան, Բայի եղանակների արժեքավոր ուսումնասիրություն //ԲԵՀ, Եր., 2000, N 1 (100), էջ 93։
M. Haspelmath, The Semantic Development of Old Presents. New Futures and Subjunctives without Grammaticalization // Diachronica, 15:1, 1998, էջ 35, տողատակի ծան․ 9։
W. W. Goodwin, Syntax of the Moods and Tenses of the Greek Verb, rewritten and enlarged, Ginn and Company, 1897, էջ 1-6, 76-296, Ch. E. Bennett, A Latin Grammar, Boston and Chicago, Reprinted by Global Language Press, 2006, էջ 176-212,
A. Macdonell, A Vedic Grammar for Students, Oxford, 1916, pp. 352-360,
Ս․ Ավետյան, Աստվածաշնչում հին հայերենի ստորադասական եղանակի կիրառությունների քննություն հունարեն բնագրի համեմատությամբ // «Վէմ» համահայկական հանդես, Եր․, 2022, թիվ 4 (80), հոկտեմբեր-դեկտեմբեր, էջ 139-172:
Ջահուկյան Գ., Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերը, «Համազգային», 2000, էջ 303:
K. Brugmann, Kurze vergleichende Grammatik der indogermanischen Sprachen, Strassburg, 1904, էջ 578-585,
J. Kuryłowicz, The Inflectional Categories of Indo-European, Heidelberg, 1964, էջ 136-145,
J. Lyons, Semantics, Vol. 2, Cambridge University Press, 1977, էջ 815-818.
J. Karst, Historische Grammatik des Kilikisch-Armenischen, Strassburg, 1901, S. 299-305:
Ա. Այտընեան, Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի, Վիեննա, 1866, մաս (2-րդ)` Քերականութիւն արդի հայերէն լեզուի, էջ 75,
Ս․ Ավետյան, Կու (Կը) մասնիկով կազմություններն արևելահայերենում (համաժամանակյա և տարաժամանակյա քննություն) // «Վէմ» համահայկական հանդես, 2021, թիվ 4 (76), հոկտեմբեր-դեկտեմբեր, էջ 136-149։
Ա․ Ղարիբյան, Հայոց լեզվի քերականության դասագիրք հինգերորդ և վեցերորդ դասարանների համար, Եր․, 1950, էջ 231։
Հ. Բարսեղյան, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Եր., 1953, էջ 235-245,
J. Dum-Tragut, Armenian: Modern Eastern Armenian, Amsterdam/Philadelphia, 2009, էջ 251-258։
Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Եր., 1974, էջ 246։
Ս. Պալասանեան, Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց, Թիֆլիս, 1870, էջ 67-70, 73-74։
Ս. Պալասանեան, Քերականութիւն մայրենի լեզուի, Թիֆլիս, 1874, էջ 141-156:
J. Bybee, R. Perkins, W. Pagliuca, The Evolution of Grammar. Tense, Aspect, and Modality in the Languages of the World, Chicago-London, 1994, էջ156-157։
Մ․ Ասատրյան, Լոռու խոսվածքը, Եր․, 1968, էջ 124, նաև էջ 24-25։
Ս․ Ավետյան, Արդի արևելահայերենի կը- ապառնիի և ու- ապառնիի իմաստագործառութային փոխհարաբերության հարցի շուրջ // ԲԵՀ․ Բանասիրություն, Եր․, 2022, № 2 (38), էջ 22-35։
F. R. Palmer, Mood and Modality, 2nd ed., Cambridge University Press, 2001, էջ 104-106,
Մանուկ Աբեղյանը հայ լեզվաբանության պատմության մեջ հայտնի է առավելապես արդի հայերենի՝ աշխարհաբարի քերականության ուսումնասիրության և դասավանդման նոր սկզբունքների կիրառությամբ գրված տեսական մենագրություններով ու դասագրքերով, սակայն այս հոդվածում բացահայտում ենք, որ մեծ գիտնականի՝ դասական հայերենին վերաբերող աշխատությունները, ուսումնական ձեռնարկները նույնքան արժեքավոր են, ամենակարևորը՝ նորարարական, որքան նրա ողջ բանասիրական ժառանգությունը։ Մանուկ Աբեղյանը, հմուտ լեզվաբան, հետազոտող լինելու հետ մեկտեղ, մանկավարժական տաղանդով օժտված գիտնական էր, որի համար չափազանց կարևոր էր երեխաներին և երիտասարդ սերնդին մայրենի հին և նոր գրական լեզուների, նրա բարբառների ուսուցանումը, հին հայերենով գրված և պահպանված հարուստ գրականության, ձեռագիր մատյանների արդի հայերեն փոխադրությունների ստեղծումը, դրանց տարածումը։
Գրաբարին վերաբերող Մ․ Աբեղյանի դասագրքերում և՛ բայի, և՛ գոյականների, ածականների, թվականների ուսուցումը կատարվել է նոր սկզբունքների ներդրման միջոցով։ Նա առաջինն էր, որ հին հայերենի ուսուցումը սկսեց բայի խոնարհման ձևերին վերաբերող դասերով՝ ընդգծելով այն հանգամանքը, որ խոսք կազմելու ընթացքում բայը հիմնական գործառույթ ունի, եթե սովորողը կարողանում է բայը խոնարհել, գիտե նրա եղանակները, ժամանակները, սեռերը, ապա նա կարող է ճիշտ խոսք կազմել և գրագետ թարգմանել։
․ Մանուկ Աբեղյան, Երկեր, հ․Զ, Գրաբարի քերականություն, Եր․, 1974, էջ 710։
․ Մ․Աբեղյան, նշվ․ աշխ, էջ 712։
․ Մ․Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 715։
․ Լ. Մ.Խաչատրյան, Գ. Բ․ Թոսունյան, Գրաբարի դասագիրք, Եր., 2004։
․ Է․Ս․Մկրտչյան, Գրաբարի դասագիրք, Եր․, 2008։
․ Վարագ Առաքելյան, Գրաբարի քերականություն, Երևան, 2010։
․ Հ. Մ․ Ավետիսյան, Ռ․Ս․Ղազարյան, Գրաբարի ձեռնարկ, 2006, էջ 10-47։
․ Մ․Աբեղյան, նշվ․աշխ․, էջ 719։
․ Ա․Ա․Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Եր․, 1976, էջ131-157։
․ Մ․Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ 745-755:
․ С.И. Соболевский, Учебник древнегреческого языка, М., 2003․
․ В.И. Мирошенкова, Н.А. Федоров, М., 1985:
Հայկական լեռնաշխարհը հարուստ է փարթամ բուսականությամբ, և յուրաքանչյուր բուսատեսակ ունի մեկից ավելի գրական և բարբառային անվանումներ։ Բուսանունների քննությունը կարևոր է հայերենի ընդհանուր բառապաշարի ուսումնասիրության, նաև աշխարհագրական տվյալ վայրի բուսապատկերը, տարածքի բնակչության լեզվամտածողությունը, դարձվածքներն ու բանահյուսական բանաձևումները, կենցաղավարության որոշ իրողություններ ճանաչելու համար։ Բուսական աշխարհի մասին տեղեկությունները մեծապես օգնում են տեղանունների ստուգաբանությանը։
Ինչպես հայտնի է, ամերիկացի լեզվաբան Կարլ Բաքի «Հնդեվրոպական հիմնական լեզուների ընտիր հոմանիշների բառարանում» առանձնացվող 22 բառիմաստային խմբերից ութերորդը «երկրագործություն, բուսականություն» բառափունջն է: Այս բառաշերտի յուրօրինակ շտեմարան են Կոմիտաս Վարդապետի և Մ. Աբեղյանի գրի առած մոտ քսանհինգ հազար ժողովրդական խաղիկները։
Ժողովրդական երգերի բուսաբառերը հիմնականում գործածված են ուղիղ կամ փոխաբերական իմաստներով, անձնավորվում են, ունեն տարբեր խորհրդաբանություն, հաճախ էլ դառնում են բանաստեղծական տողը հանգավորելու միջոց։ Երգերում հաճախակի են գործածվում հանրությանը լայնորեն հայտնի բուսանունները, ինչպիսիք են՝ ծառ, ծաղիկ, վարդ, մեխակ, ծիրան, խնձոր, չինարի և այլն։
Աբեղեան Մ., Նմուշներ, Շուշի, Տպարան Հայոց հոգեւոր տեսչութեան, 1888։
Աբեղյան Մ., Ժողովրդական խաղիկներ, Գյուղական փոքր երգեր իրենց փոփոխակներով, աշխատակցությամբ Կոմիտասի, Հայպետհրատ, Երևան, 1940։
Աբեղյան Մ., Հիշողություններ Կոմիտասի մասին, Ժամանակակիցները Կոմիտասի մասին, Եր., 1960։
Աբեղյան Մ., Երկեր, Ե, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971։
Աբեղյան Մ., Երկեր, հատոր Է, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1975։
«Ազգագրական հանդէս», երկրորդ տարի, Բ գիրք, Թիֆլիս, 1897։
«Ազգագրական հանդէս», երրորդ տարի, Գ գիրք, № 1, Թիֆլիս, 1898։
«Ազգագրական հանդէս», երրորդ տարի, Դ գիրք, № 2, Մ. Դ. Ռօտինեանցի և Կ. Մարտիրոսեանցի տպարան, Թիֆլիս, 1898։
«Ազգագրական հանդէս», չորրորդ տարի, Ե գիրք, № 1, Կ. Մարտիրոսեանցի տպարան, Թիֆլիս, 1899։
«Ազգագրական հանդէս», հինգերորդ տարի, Զ գիրք, Կ. Մարտիրոսեանցի տպարան, Թիֆլիս, 1900։
«Ազգագրական հանդէս», վեցերորդ տարի, VII և VIII գրքեր, Կ. Մարտիրոսեանցի տպարան, Թիֆլիս, 1901։
«Ազգագրական հանդէս», իններորդ տարի, XI գիրք, Մ. Մարտիրոսեանցի արագատիպ, Թիֆլիս, 1904։
«Ազգագրական հանդէս», տասնմէկերորդ տարի, XVII գիրք, օրիորդ Ն. Աղանեանի տպարան, Թիֆլիս, 1908։
«Ազգագրական հանդէս», տասներկուերորդ տարի, XIX գիրք, № 1, օրիորդ Ն. Աղանեանի տպարան, Թիֆլիս, 1910։
Ալիշան Ղ., Հայբուսակ կամ Հայկական բուսաբառութիւն,Սուրբ Ղազար, Վենետիկ, 1895։
Աջամեան Թ., Կոմիտաս Վարդապետ, իր կեանքն ու գործունէութիւնը, հատոր Ա, «Կիւթէմպերկ», Կ. Ն. Մագասճեան, Կ. Պոլիս, 1931։
Գաբիկեան Կ., Հայ բուսաշխարհ պսակեալ Իզմիրլեանց գրական մրցանակաւ յամին 1912 տպարան Սրբոց Յակոբեանց, Երուսաղէմ, 1968։
Կոմիտաս Վարդապետ եւ Մանուկ Աբեղեան, Հազար ու մի խաղ, Ժողովրդական երգարան, առաջին յիսնեակ, Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1904։
Կոմիտաս Վարդապետ եւ Մանուկ Աբեղեան, Հազար ու մի խաղ, Ժողովրդական երգարան, երկրորդ յիսենակ, Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1905։
Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, հավաքեց Ռ. Թերլեմեզյան, Պետհրատ, Եր., 1941։
Կոմիտաս, Նամականի, ԳԱԹ հրատ., Եր., 2000։
Կոմիտաս Վարդապետ, Հայ գեղջուկ երաժշտութիւն, Ուսումնասիրութիւններ և յօդուածներ, Գիրք Ա, աշխատասիրութեամբ Գուրգէն Գասպարեանի և Մարինէ Մուշեղեանի, «Սարգիս Խաչենց» հրատ., Եր., 2005։
Կոմիտաս Վարդապետ, Նամականի, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», Եր., 2009։
Կոմիտաս, Մ. Աբեղյան, Հազար ու մի խաղ, Ժողովրդական երգերի ժողովածու, վերակազմեց Արթուր Շահնազարյանը, «Կուլտուրալ ռենեսանս» հիմնադրամ, Եր., 2015:
Ղազարյան Ռ., Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, ԵՊՀ հրատ., Եր., 1981։
Ղանդիլյան Պ., Բուսաբանական բառարան։ Համառոտ բուսակարգաբանություն, «Հայաստան» հրատ., Եր., 1975։
Չօպանեան Ա., Դէմքեր, Կոմիտաս Վարդապետ, Գեղարուեստական տպարան, Փարիզ, 1924։
Оганян К., Полный словарь фитонимов: растения с армянскими наименовниями, Армянский музей Москвы и культуры наций, Москва, 2022.
Buck C., A Dictionary of Selected Synonyms in the Principal Indo-European Languages: A Contribution to the History of Ideas, Chicago, The University of Chicago Press, 1949։
Հոդվածում արծարծվում են գրական արևելահայերենի քերականության այն հիմնահարցերը, որոնց վերաբերյալ մոտ հարյուր տարի առաջ մեծանուն գիտնական Մանուկ Աբեղյանն իր հիմնավոր տեսակետներն է հայտնել և դա արել է իմաստաբանական, տրամաբանական լեզվաբանության սկզբունքներով։ Խոսքը վերաբերում է հատկապես այսպես կոչված «անկախ դերբայները» ինքնուրույն բառեր համարելուն, բայի սեռը հակադրության երկու եզրով սահմանելուն, բայածանցներով ինքնուրույն բառեր ստեղծելուն, հարացույցում հինգ, շարակարգում ութ հոլով ընդունելուն և այլն։ Սրանք անկյունաքարային նշանակություն ունեն ինչպես բառագիտության, այնպես էլ քերականության համար։
Հարաբերակցային տեսության հիմնադիրներ Է․ Աղայանն ու Գ․ Ջահուկյանը, կառուցվածքային լեզվաբանության նվաճումների վրա հիմնվելով, զարգացրել են նրա տեսության դրույթները հատկապես բայանունների, խոնարհման համակարգի, կերպի քերականական կարգի, հոլովների քանակի շուրջ։ Ցավալի է, որ հայերենագիտության այս նվաճումները գրական արևելահայերենի նորմատիվ քերականության մեջ տեղ չեն գտել։
Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, 1965, էջ 5։
Մ․ Աբեղյան, Երկեր, հ․ Ը, Եր․, 1985, էջ 532։
Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, էջ 130-131։
Ա․ Խաչատրյան, Խոսքի մասերի հարցումային դասակարգումը, ԲԵՀ, 1986, հ․ 3, էջ 56-65։
Բ․ Ներսիսյան, Հարցերով բառերի տեսակներն առանձնացնելու մեթոդը, ԲԵՀ, 2017, հ․ 2 (23), էջ 52-65։
Մ․ Աբեղյան, Երկեր, հ․ Ը, էջ 588-591։
Գ․ Ջահուկյան, Ժամանակակից հայերենի անդեմ բայաձևերը («դերբայները»), Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերըը, Բեյրութ, 2000, էջ 58։
Գ․ Ջահուկյան, Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Եր․, 1989։
Բ․ Ներսիսյան, Յոթ հոլովի տեսությունը հիմնավորելու նոր մեթոդ, ՎԷՄ համահայկական հանդես, 2017, № 3 (59), էջ 106-117։