Ադրբեջանցիների էթնոգենեզիսի փնտրտուքները և մշակութային քաղաքականությունը ԼՂԻՄ-ում
Բանալի բառեր:
ԼՂԻՄ, ԽՍՀՄ, Աղվանք, ազգային-պետական քաղաքականություն, էթնոգենեզիս, Արևելյան Անդրկովկաս, Ա․ Դենիկին, Շուշի, աղվանական տեսություն, մար-ատրպատականյան տեսություն, թյուրքական տեսությունԱմփոփում
ԽՍՀՄ ստեղծումով և Անդրկովկասի խորհրդայնացումով նոր փուլ թևակոխեց Ադրբեջանի ազգաշինության գործընթացը։ Քեմալական Թուրքիային և Ադրբեջանին խորհրդային ղեկավարությունը դիտարկում էր մահմեդական արևելքում սոցիալիզմը տարածելու միջոց, և դրանով է պայմանավորված Միութենական կենտրոնի առանձնահատուկ քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանը ինքնության որոնումների մի քանի շրջափուլ անցավ։ Ազգի ստալինյան ըմբռնման մեջ կարևոր տեղ էր գրավում տարածքը։ Այս ըմբռնման տրամաբանությամբ էլ տարվում էր Խորհրդային Ադրբեջանի պետական քաղաքականությունը։ ԼՂԻՄ-ի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունն ուներ մշակութային յուրացման բաղադրիչ։ Արցախյան մշակութային շերտի, հատկապես՝ եկեղեցիների, հոգևոր կառույցների «աղվանականացումը» խնդիր ուներ բացառել տեղի հայերի ավտոքթոնության իսկությունը՝ այդպիսով ԼՂԻՄ-ի տարածքի իրական «պատմական տեր» համարելով ադրբեջանցիներին։ Դեռևս խորհրդային շրջանից սկիզբ առած այդ քաղաքականության տրամաբանությունը Ադրբեջանը շարունակում է ցայսօր։
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Artak Khachatrian

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.