Հտ․ 15 No. 1 (2021)

					Դիտել Հտ․ 15 No. 1 (2021)
Հրատարակվել է: 2021-08-31

Articles

  • Articles

    Բասորոպեդայի տեղորոշման և ստուգաբանության հարցը Արտաշես Ա-ի մեդական նվաճումների լույսի ներքո

    Ռուսլան Կոբզար, Վիգեն Ծատրյան
    Աբստրակտ

    Հոդվածում հեղինակները, հենվելով աղբյուրների վերլուծության վրա, ցույց են տա­­լիս, որ Ստրաբոնը, չիմանալով Հայկական լեռնաշխարhում երկու Արաքսների գոյու­թյան մասին, արհեստականորեն միավորել է Զարասպ լեռնագագաթից բխող և Ուրմիա լիճ թափվող Արասխ գետի հունը Բյուրակն լեռներից բխող ու Կասպից ծով թափվող Երասխի հունի հետ, որի հետևանքով հետագա բոլոր ուսումնասիրողները փորձել են Արտաշես I-ի կողմից մեդացիներից նվաճված Բասորոպեդա երկիրը տեղադրել Արաքս գետի աջափնյա տարածքներում։ Ուրմիա լիճն ու Արասխ գետը դեռ ուրարտական ժամանակներից ունեցել են սահմանային նշանակություն։ Հենվելով ասորեստանյան աղբյուրներում հիշատակվող Կի­զիլբունդա երկրի տեղադրության վրա` հեղինակներն առաջարկում են Կիզիլբունդա-Բա­սո­րոպեդա-Ատրպատական երկրները նույնականացնել՝ հաշվի առնելով նաև սահման­ների պատմական փոփոխության հնարավորությունը:

    Հղումներ
  • Articles

    Մամիկոնյանների իշխանական ընտանիքի տոհմաճյուղի մի ճշգրտում

    Արգիշտի Վարդանյան
    Աբստրակտ

    Մամիկոնյանների տոհմը, լինելով վաղմիջնադարյան Հայաստանի խոշորագույն նախա­րարական տներից մեկը, իր վրա է բևեռել պատմիչների ուշադրությունը։ Սակայն սկզբնաղ­բյուրներում քիչ չեն նաև ոչ հավաստի տեղեկությունները։ X դ. պատմիչ Մեսրոպ Վայոցձորե­ցին, առանց որևէ հիմքի, նշում է, որ Վարդան, Վասակ և Վահան Մամիկոնյաններն Արտա­վազդի որդիներն էին, և, այս հանգամանքով պայմանավորված, հետագա ուսումնասիրողնե­րը նրանց համարել են Արտավազդի որդիներ։ Սակայն սկզբնաղբյուրների մանրամասն քննու­­թյունը ցույց է տալիս, որ Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները տոհմակիցներ էին, այլ ոչ թե հայր և որդի։ Երբ 338 թ. Արտավազդը մանուկ հասակում հռչակվեց սպարապետ, Վա­սա­կը և իր եղբայրները հասուն տարիքում էին, և Վասակն այդ ժամանակ արդեն արքա­յազն Արշակի դայակն էր։ Իսկ Արտավազդը, որպես սպարապետ Վաչե Մամիկոնյանի որդի և ա­վագ ճյուղի ներկայացուցիչ, Խոսրով Կոտակից ստացավ սպարապետությունը և Մամիկոն­յանների տոհմատիրությունը, որով թագավորը պահպանեց ավագության կարգը։

    Հղումներ
  • Articles

    16-րդ դարում բնակչության տեղաբաշխման ընդհանուր պատկերը Հայաստանում՝ առանձին վարչամիավորների օրինակով

    Միքայել Մալխասյան
    Աբստրակտ

    16-րդ դարում Հայաստանը վերածվել էր Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի մի­ջև ռազմական գործողությունների թատերաբեմի։ Տասնամյակներ շարունակվող հակամար­տու­թյունը խիստ բացասաբար էր ազդում Հայաստանի բնականոն զարգացման վրա՝ անդ­րա­դառնալով սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացման տարբեր ուղղու­թյունների վրա։ Այդ բացասական անդրադարձներից առանձնապես աչքի էին ընկնում ժո­ղովրդագրական հետևանքները, քանի որ հայ բնակչությունը՝ որպես ժողովրդագրական մեկ ամբողջական համակարգ, սկսեց ենթարկվել այնպիսի արտաքին ազդեցությունների, որոնք խաթարում էին նրա բնականոն կենսագործունեությունը։ Այդպիսի ազդեցությունների թվում էին բնակչության բռնի տեղահանումները, մանկահավաքչությունը, կրոնադավանական տար­բերակմամբ հարկահավաքության համակարգը, կրոնափոխության խրախուսումը և այլն։ Նման հանգամանքներում մեր ուսումնասիրության նպատակն է հասկանալ, թե այդ բա­ցասական ներգոր­ծու­թյուն­ների հետևանքով տեղի ունեցած գործընթացների արդյունքում ինչպիսին է եղել Հա­յաս­­տանի տարածքում երկու օտար տերությունների ստեղծած վարչա­մի­ավորներում հայ բնակ­չության տեղաբաշխման պատկերը։ Այս նպատակին հասնելու հա­մար խնդիր ենք դրել հնարավորինս դուրս բերել աղբյուրագիտական բազան, որը բավակա­նին սուղ է նշված ժամանակաշրջանի համար և ունի նաև մեթոդաբանական առանձնա­հատ­կություններ, ինչպիսին է օրինակ՝ օսմանյան աշխարհագիր մատյաններում բնակչության՝ ոչ թե էթնիկ, այլ կրոնական պատկանելությամբ դասակարգումը։

    Հղումներ
  • Articles

    «Մասյաց աղավնի» ամսագիրը Հռոմի Պիուս IX պապին աշխարհիկ իշխանությունից զրկելու մասին

    Ֆելիքս Մովսիսյան
    Աբստրակտ

    XIX դարի իտալական ազգային-ազատագրական պայքարը լայնորեն արտացոլվել է «Մասյաց աղավնի» ամսագրում, որը տպագրվել է Թեոդոսիայում: Իտալացիների ազգային պայքարին վերաբերող մի շարք հարցերի շարքում «Մասյաց աղավնի»-ն իր հրապարա­կում­նե­րում անդրադարձել է նաև Պիուս IX պապին աշխարհիկ իշխանությունից զրկելու խնդրին, որն առաջացել է այս պայքարի ընթացքում: Ամսագրի խմբագիր Գաբրիել վարդապետ Այվա­զովս­կին այս խնդրին մոտեցավ կրոնական գաղափարախոսության և Իտալիայի քաղաքա­կան միավորման անհրաժեշտության տեսանկյունից: Նա այդ հարցերին անդրադարձել է «Հռո­մի պապերի հոգևոր և մարմնավոր իշխանությունը» վերնագրով հոդվածների շարքում: Նրա տեսանկյունից՝ պապի աշխարհիկ իշխանությունը լուրջ խոչընդոտ է իտալական պե­տու­թյունների քաղաքական մասնատվածությունը վերացնելու համար, և իտալացիների՝ մի­աս­նական թագավորություն ունենալու դարավոր երազանքը իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ Հռոմի պապը հրաժարվի իր աշխարհիկ իշխանությունից, Հռոմը միանա 1861 թ. հռչակված Իտալական թագավորությանը և դառնա միացյալ Իտալիայի մայրա­քա­ղաք:

    Հղումներ
  • Articles

    ՀՅԴ ցուցական մարմնի գործունեությունը Վիտոշի աղետին հաջորդած ամիսներին (1905 թ. մարտ - հուլիսի կեսեր)

    Հովիկ Գրիգորյան
    Աբստրակտ

    Հոդվածում համակողմանիորեն վերլուծվում է Վիտոշի աղետին հաջորդած ամիս­նե­րին (1905 թ. մարտ – հուլիսի կեսեր) ՀՅԴ Կ. Պոլսի Ցուցական մարմնի ծավալած գործու­նե­ու­թյու­նը, որը նպատակաուղղված էր ավարտին հասցնելու սուլթան Աբդուլ Համիդ II-ին պա­տու­հա­սե­լու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները («Նժույգի գործ»-ը): Բազ­մա­զան աղբյուրների, այդ թվում՝ վերջին տասնամյակներին առաջին անգամ հրապա­րակված ՀՅԴ Բոստոնի կենտրոնական արխիվի փաստաթղթերի հենքի վրա ներկայացվում են ՀՅԴ Կ. Պոլսի Պատասխանատու Ցուցական մարմնի գործու­նե­ու­թյան մի շարք դրվագներ, որոնք նախկինում գրեթե դուրս էին մնա­ցել պատմաբանների տեսադաշտից: Համադրելով և վեր­լու­ծելով շատ դեպքերում միմ­յանց հակասող կամ փոխբացառող փաստական նյութը՝ հոդ­վա­ծում սպառիչ պատաս­խան­ներ են տրվում ցայսօր վիճահարույց մի շարք հարցերի: Մաս­նա­վո­րապես, ներկայացվում են օբ­յեկտիվ և սուբյեկտիվ այն հանգամանքները, որոնք Ցուցա­կան մարմնին ստիպեցին իր ղե­կավար Քրիստափոր Միքայելյանի նահատակվելուց հետո հրա­ժարվել նախնական ծրագրից և «Նժույգի գործ»-ի նախապատրաստման վերջին փուլում ընտ­րել վճռական հարված հասց­նե­լու նոր գործելակերպ: Հոդվածում նաև կարևոր ճշգրտում­ներ են կատարվում ՀՅԴ Ցուցա­կան մարմնի գործունեության և «Նժույգի գործ»-ի՝ պատմա­բան­ների համար վիճահարույց ու հակասական որոշ հարցերի վերաբերյալ:

    Հղումներ
  • Articles

    Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդագրական գործընթացները 1920-ական թթ. երկրորդ կեսին – 1930-ական թթ.

    Գայանե Հովհաննիսյան
    Աբստրակտ

    Հոդվածի նպատակն է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժո­ղովրդագրական գործընթացները 1920-ական թթ․ երկրորդ կեսին և 1930-ական թթ։ Հետա­զոտության խնդիրներն են ուսումնասիրել ինքնավար մարզի ժողովրդագրական պատկերը պայմանավորող հիմնական գործոնները, դրանց հետևանքները և ազդեցությունը ժողովրդա­գրական գործընթացների վրա։ Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք ժա­մանակի սկզբնաղ­բյուր­ների, արխիվային փաստաթղթերի, մամուլի և այլ նյութերի հա­մադրման, վերլուծության, համեմատության մեթոդները։        

    Ուսումնասիրելով թեման՝ եկել ենք եզրակացության, որ 1920-ական թթ․ երկրորդ կե­սին - 1930-ական թթ․ ինքնավար մարզի ժողովրդագրական գործընթացները հետևանք էին մի կողմից ադրբեջանական իշխանությունների ժողովրդագրական քաղաքականության, մյուս կողմից՝ ԽՍՀՄ սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացնե­րի։ Հիշ­յալ ժամանակաշրջանում մարզի ժողովրդագրական գործընթացները պայմանավորող գործոնները խմբավորվում են երկու մասի. առաջին խումբը կազմում են ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված այնպիսի ձեռնարկումները, ինչպիսիք են վարչա­տարածքային փոփոխությունների միջոցով մարզի տարածքի կրճատումը, թյուրքական բնա­­կավայրերի ձևավորումը, քոչվորական կացութաձևի վերացման և նստակեցության հաս­տատմանն ուղղված միջոցառումները, տնտեսական «հիմնավորումներով» մարզի հայ բնակ­չության վերաբնակեցումները և հավաքագրումները, մարզի սոցիալ-տնտեսական զար­գացման նպատակաուղղված դանդաղեցումը։ Գործոնների երկրորդ խումբը ներառում է ամ­բողջ Խորհրդային Միությունն ընդգրկած սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղա­քա­կան գործընթացները։ Դրանք էին արդյունաբերականացման, կոլեկտիվացման գործընթաց­նե­րը, 1930-ական թթ․ վերջերին ծավալված զանգվածային բռնաճնշումները։

    Հղումներ
  • Articles

    Երևանի բուհերի մասնակցությունը Արցախյան առաջին պատերազմին (1991-1994 թթ.)

    Էդիկ Մինասյան, Արտավազդ Դարբինյան
    Աբստրակտ

    Հոդվածում համապատասխան փաստերի վերլուծությամբ ներկայացվում է Երևանի պետական համալսարանի և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության և շրջանա­վարտների ակտիվ մասնակցությունը մարտնչող Արցախին օգնության հարցում։ Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ստի­պեց մայրաքաղաքում գործող բուհերի, առաջին հերթին՝ ԵՊՀ մի շարք ֆակուլտետների ու­սա­նողներին կիսատ թողնել համալսարանական ուսումնառությունը, ստեղծել կամավո­րա­կան ջոկատներ և մեկնել ռազմական գործողությունների շրջաններ։ Նրանք, ովքեր մնացին համալսարաններում և մյուս բուհերում, մեր ժողովրդի հետ միասին ամեն կերպ աջակցեցին մարտնչող Արցախին։ Համալսարանականները կազմակերպեցին ոչ միայն ուղղաթիռային չվերթներ՝ Արցախ հասցնելով հագուստ, սննդամթերք, ռազմամթերք և առաջին անհրաժեշ­տու­թյան ապրանքներ։

    Հղումներ
  • Articles

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նշանակությունը ներքաղաքական կայունության ապահովման գործում

    Դավիթ Բարսեղյան
    Աբստրակտ

    1979 թ. Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանը մինչ օրս շարու­նա­կում է մի շարք առումներով փակ երկիր մնալ: Իշխող վարչակարգի անվտանգության և պե­տության պաշտպանունակության նպատակով ցանկացած ինֆորմացիա նախքան հա­սա­նե­լի դառնալը ենթարկվում է հատուկ քննության: Այս հանգամանքով է պայմանավորված Իրա­նի զինված ուժերի մասին գիտական հետազոտությունների փոքր քանակը: ​Աշխա­տան­­քը նվիրված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուսումնա­սի­րու­թյանը և նպատակ ունի պարզելու դրա նշանակությունը երկրում կայունության ապահովման գործում:

     

    Հղումներ
  • Articles

    Քաղաքական իրադրությունը Հայաստանում 1920 թ. և 2018 թ. իշխանափոխությունից հետո (համեմատական վերլուծություն)

    Լիլիթ Մակարյան
    Աբստրակտ

    1920 թ. Թուրքիան պատերազմական նախապատրաստություն էր տեսնում ՀՀ վրա հար­ձակվելու համար: Մ. Քեմալը հասկանում էր, որ Ռուսաստանը ևս ունի Անդրկովկասը նվա­­ճելու ծրագիր, և ավելի իրական էր համարում Անդրկովկասի բաժանումը Թուրքիայի և Ռու­սաստանի միջև: Մինչ Թուրքիան 1920 թ. սեպտեմբերից զավթում էր ՀՀ տարածքները, ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի Իրավարար վճռով ՀՀ-ին Արևմտյան Հայաստանից տրվելու էր 90 հազ. կմ2 տարածք: Ռուսաստանը իր առջև խնդիր էր դրել խորհրդայնացնել տարա­ծա­շրջա­նը և Թուրքիայի միջոցով խորհրդային կարգեր հաստատել նաև Արևելքի երկրներում:

    Թուրքիան տարածաշրջանում իր ծրագրերը փորձեց իրագործել նաև 2016 թ. ապրի­լին` Արցախի դեմ Ադրբեջանի ձեռքով սանձազերծելով ռազմական գործողություններ, որոնք ձա­խողվեցին: Թուրքիայի համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 2018 թ. ՀՀ-ում իշ­խա­նափոխությունից հետո, երբ հասարակությունը պառակտվել էր, պաշ­տոններում նշա­նակվում էին ոչ կոմպետենտ պաշտոնյաներ, տեղի էին ունենում բա­նակի բարձրագույն սպա­յա­կազմի բարոյազրկում, արտաքին քաղաքա­կանության ձախողումներ: 2020 թ. Թուրքիայի զավթո­ղա­կան ծրագրերի համար նոր հնարավորություններ ստեղծեց «Covid-19» համա­վա­րա­կը, որի հետևանքով Հայաստանը հայտնվեց ամբողջական շրջափակման մեջ:

    Հղումներ
  • Articles

    «Թուֆենկյան» հիմնադրամի գործունեությունը Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ 20-րդ դարավերջին և 21-րդ դարի երկու տասնամյակներում

    Էդիկ Մինասյան
    Աբստրակտ

    Հոդվածում համապատասխան փաստերի քննական վերլուծությամբ ցույց են տրվում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կատարած մեծածավալ աշխատանքները Ար­ցախի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման և կենսագործման բնագա­վա­ռում։ Հիմնադրամը, Արցախի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուց բացի, իրակա­նացրել է այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց հնարավորություն են տվել զարգացնել տնտե­սու­թյունը, դառնալ սեփականատեր, մնալ սահմանամերձ գյուղերում, ապահով ու հարմարա­վետ պայմաններ է ստեղծել վերաբնակեցման համար, ընդլայնել է բնակարանաշինությունը, ստեղծել ենթակառուցվածքներ՝ հոսանք, ճանապարհներ, խմելու և ոռոգման ջուր, հաղթա­հարել աղքատության մակարդակը և այլն։

    Հադրութի շրջանի նորակառույց Առաջամուղ գյուղի հովանավորչական ծրագրի իրա­կանացման օրինակով բացահայտվում են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից տնտեսական զարգացման շատ կարևոր ծրագրի կենսագործման մանրամասները, որոնց շնորհիվ կառուց­վել են երեք սենյականոց տներ՝ ցանկապատված տնամերձով և կից շինություններով, ֆի­նան­սական օժանդակությամբ նպաստել է հողագործության և անասնապահության զարգաց­մա­նը, գյուղն ապահովվել է էլեկտրականությամբ, կոյուղու և խմելու ջրի համակարգերով։ Վերա­բնակիչներին աշխատանքով ապահովելու համար հիմնադրամը ստեղծել է 5 հա նռան այգի, իսկ միայն 2017 թ. գյուղում շահագործման է հանձնել վեց նոր բնակելի տուն։ Հիմնադրամի ջանքերով տնտեսական այս ծրագրերի իրագործման շնորհիվ Առաջամուղ գյուղը 2008 թ. կազմավորվել էր իբրև առանձին համայնք՝ իր մեջ ներառելով Առաջամուղ և Արաքսավան բնակավայերը։

    Համապատասխան փաստերի վերլուծությամբ ցույց է տրված նաև Արցախի մյուս շրջաններում, հատկապես՝ Քաշաթաղի շրջանում, Քարվաճառում, Շուշիում, Կովսականում, Մարտակերտի ու Մարտունու շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում իրականաց­րած լայնածավալ տնտեսական ծրագրերը, որոնց արդյունքում հնարավոր եղավ սոցիա­լա­կան բազմաթիվ խնդիրների լուծումը, կրթամշակութային և սոցիալ-կենցաղային պայման­նե­րի բարելավումը։ Վերոհիշյալ ծրագրերից հեղինակը առանձնացնում է հարավային Քաշա­թաղում 2005-2007 թթ. սկիզբ առած և շարունակվող «Ալրաղաց» և «Տեխնիկական բազա» կոչվող տնտեսական ծրագրերը, որոնք խթան հանդիսացան հատկապես հացահատիկային արտադրության բնագավառի զարգացման համար։

    Վերջում հեղինակը ցավ ու ափսոսանք է հայտնում, որ կատարված այս ծավալուն և արդյունավետ աշխատանքների արդյունքի մեծագույն մասը վերջին պատերազմի արդյուն­քում վայելում է մեր հարևան՝ զավթիչ ու ռևանշիստական ձգտումներ ունեցող Ադրբեջանը։

    Հղումներ
  • Articles

    Զինված ուժերի վերադասավորման հիմնախնդիրները Հարավային Կովկասում Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում (1991-2019 թթ.)

    Էդգար Չախոյան
    Աբստրակտ

    Հոդվածում մանրամասն ներկայացվում են Հարավային Կովկասում զինված ուժերի վե­րա­դասավորման հիմնախնդիրները 1991-2019 թթ. Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում: Մանրակրկիտ քննարկվում են Վրաստանի ռազմաքաղաքական համա­գործակցության արևմտյան ուղղության խորացման՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնա­կից լինելու պատճառները, ակնկալիքներն ու արդյունքները: Վերլուծվում են ԱՄՆ-ի կողմից Վրաստանում ռուսական ռազմաբազաների դուրսբերման և դրանց փոխարեն ամերիկյան ռազ­մաբազաների տեղակայման քաղաքականությանն ուղղված քայլերը, դրանից բխող տա­րա­ծաշրջանային անվտանգության և կայունության պահպանման ռիսկերը, Վրաստանի ռազ­մական հնարավորություններն ու ռազմատեխնիկայի արդիականացման հարցերը:

    Հանգամանալից լուսաբանվում են այն փաստերն ու իրադարձությունները, որոնք վկա­յում են, որ Մ. Սաակաշվիլին ԱՄՆ աջակցությամբ 2004 թվականից պատրաստվել է պաշ­տո­նական Թբիլիսիի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների վերադարձմանը, ան­հրաժեշտության դեպքում՝ նույնիսկ ուժի կիրարկման միջոցով, ինչպես նաև Վրաստանում կատարվող փոփոխությունների անդրադարձը հարևան երկրների, մասնավորապես՝ ՀՀ վրա: Հոդվածում մեծ տեղ է հատկացված կողմերի միջև կնքված պայմանագրերի նշանա­կու­թյան ու ազդեցության շրջանակների ուսումնասիրությանն ու վերլուծությանը: Ամբողջապես քննության առարկա են դարձել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմաքաղաքական հարա­բերու­թյունների մեկնարկը, խորացումն ու հետագա զարգացումները: Առանձնահատուկ ուշա­դրու­թյուն է դարձված հետխորհրդային շրջանում Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների նպա­տակների ուսումնասիրմանը՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական, էներգետիկ, հա­ղորդակցության ուղիների, հայեցակարգային և ռազմավարական հիմնախնդիրների առնչու­թյամբ, ինչպես նաև քննարկվել է այդ հիմնախնդիրների ազդեցությունը երկու երկրների միջև փոխհարաբերությունների և տարածաշրջանային քաղաքականության վրա:

    Հղումներ
  • Articles

    Աղձնիքի բնակավայրային համալիրների ուսումնասիրության շուրջ (XIX դարի երկրորդ կես – XX դարի սկիզբ)

    Ռաֆիկ Նահապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը նվիրված է Աղձնիքի հայ բնակչության բնակա­վայ­րա­յին համալիրների ու­սում­­նասիրությանը: Հեղինակը պատմագրական և իր գրա­ռած դաշտային ազգագրական նյու­­թերի համալիր հետազոտությամբ բացահայտել է խնդրո առարկայի մի շարք կողմեր: Հայ­կական գյուղը Աղձնիքում մինչև Հայոց ցեղասպանությունը պահպանել է ազգակցական թա­ղա­մասերով և ան­գամ մեկ ազգատոհմով առանձին բնակավայրում բնակեցման հնավանդ սովորույթը, որ թե­լադրված էր սոցիալ-տնտեսական և պաշտպանական նկատառումներով: Բնակա­վայ­րին բնորոշ հատկանիշներից մեկը բնակարանային համալիրների համախմբվա­ծությունն էր մեկ ընդհանուր կտուրի տակ, որով գյուղերի հատակագիծը ձգտել է կլորության: Գյուղական բնակավայրերը իրար հետ կապված տների համալիրներ էին, որոնց կտուրները վերածվել էին անցուղիների, կոլեկտիվ աշխատանքների, ժողովատե­ղի­նե­րի, հանդիսու­թյուն­ների հրապա­րակների: Պահպանվել է ազգատոհմերով, գերդաստան­ներով համա­տեղ բնակ­վե­լու սովորույթը, որը հանգեցրել է ազգատոհմային բնա­կավայրերի առաջացմանը:

    Հղումներ
  • Articles

    Ադրբեջանցիների էթնոգենեզիսի փնտրտուքները և մշակութային քաղաքականությունը ԼՂԻՄ-ում

    Արտակ Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ԽՍՀՄ ստեղծումով և Անդրկովկասի խորհրդայնացումով նոր փուլ թևակոխեց Ադրբե­ջանի ազգաշինության գործընթացը։ Քեմալական Թուրքիային և Ադրբեջանին խորհրդային ղեկավարությունը դիտարկում էր մահմեդական արևելքում սոցիալիզմը տարածելու միջոց, և դրանով է պայմանավորված Միութենական կենտրոնի առանձնահատուկ քաղաքակա­նու­թյունը Ադրբեջանի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանը ինքնության որոնումների մի քանի շրջափուլ անցավ։ Ազգի ստալինյան ըմբռնման մեջ կարևոր տեղ էր գրավում տարածքը։ Այս ըմբռնման տրամաբանությամբ էլ տարվում էր Խորհրդային Ադրբեջանի պետական քաղա­քա­կանությունը։ ԼՂԻՄ-ի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների քաղաքակա­նու­թյու­նն ուներ մշակութային յուրացման բաղադրիչ։ Արցախյան մշակութային շերտի, հատ­կա­պես՝ եկեղեցիների, հոգևոր կառույցների «աղվանականացումը» խնդիր ուներ բացառել տեղի հայերի ավտոքթոնության իսկությունը՝ այդպիսով ԼՂԻՄ-ի տարածքի իրական «պատմական տեր» համարելով ադրբեջանցիներին։ Դեռևս խորհրդային շրջանից սկիզբ առած այդ քաղա­քա­կանության տրամաբանությունը Ադրբեջանը շարունակում  է ցայսօր։

    Հղումներ
  • Articles

    13-րդ դարի խաչքարերի զարդաձևերը

    Աննա Դավթյան
    Աբստրակտ

    Խաչքարը խորհրդանշական կերպով ներկայացնում է մարդու փրկագործության ճա­նապարհն ու ընթաց­քը, ինչպես նաև ամբողջ տիեզերքի խտացված ու այլաբանական պատ­կերն է: Կենտրոնում Ամենակալ Տերն է՝ Հիսուս Քրիստոսը՝ խաչի տեսքով: Խաչքարի վրա հստա­կորեն արտահայտված են երկինք-երկիր ուղղահայաց բաժանումները՝ Գողգոթան ներ­կայացնող աստիճանաձև պատվանդանը, որը հետո փոխարինվեց երկիրը խորհրդանշող վարդյակով, որի վրա Ադամի գանգի պատկերն է՝ որպես մեղավոր մարդկության խորհրդա­նշան, խաչը՝ որպես կենաց ծառ, սանդուղք, որի միջոցով մարդու հոգին երկինք է բարձրա­նում, և դրախտը խորհրդանշող քիվը՝ երբեմն Քրիստոսի, առաքյալների ու սրբերի պատկեր­նե­րով: Աստված, խոնարհվելով և երկիր իջնելով, ծնվեց որպես Մարդ, որպեսզի մեղավոր մարդկությանը խաչի միջոցով բարձրացնի դեպի երկինք: Խաչը, որպես կենաց ծառ, իրար է կապում երկինքն ու երկիրը, իր չորս թևերով ընդգրկում ամբողջ աշխարհը: Իսկ խաչքարերի վրա հանդիպող հյուսածո անկրկնելի զարդաձևերը միտված են դիտողի հոգու վրա զգայա­կան ազդեցություն ունե­նալուն և քրիստոնեական ճշմար­տու­թյուն­ներն ավելի լավ ընկալելուն:

    Հղումներ
  • Articles

    Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի ինտերիեր դիզայնը

    Ռուզաննա Միքայելյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    «Հոկտեմբեր»  կինոթատրոնն այն եզակի դիտադահլիճային կառույցներից է, որ գործում է 1926 թ. առ այսօր և ժամանցի կարևոր վայրերից մեկը համարվում Գյումրիում: Կինոթատ­րոնի շենքն իր արտաքին և ներքին լուծումներով ազգային նեոդասակա­նու­թյան, էկլեկտիզմի և արդի մոդեռնիստական հոսանքների ամբողջությունն է արտացոլում: Այս առումով՝ Հայաս­տա­նում գործող կինոթատրոններից ոչ մեկում ժամանակաշրջանների և ոճերի նման միա­ձու­լում չի հանդիպում, ինչն էլ բացառիկ հետաքրքրություն է ստեղծում տվյալ կինոթատրոնի ինտերիեր դիզայնի ուսումնասիրման և վերլուծության համար: Սույն ուսումնասիրության շրջանակներում փորձ է արվել դիտարկելու և վերլուծելու այդ ոճերի հորինվածքային համա­պա­տասխանությունը և համադրումը, կինոթատրոնի հատակագծման արդի խնդիրները, ինչ­պես նաև կինոթատրոնի առանցքային մաս համարվող կինոդահլիճի, գոտևորման, կոմ­պո­զիցիոն խնդիրները, ինչպես նաև դահլիճի տեխնիկական հագեցվածությունը և հնարա­վորությունները:

    Հղումներ
  • Articles

    Հաֆեզի Գազելները Ֆարահ Օսուլիի աչքերով

    Զահրա Մալեքի
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Իրանի ժամանակակից նկարչուհի Ֆարահ Օսուլին (ծնվ. 1953), ոգեշնչվելով պարսից դասական գրականությունից, իր ստեղծագործություններում արտացոլել է կնոջ էության սե­փական ընկալումները: Տարբեր տեխնիկաների կիրառմամբ նա իր կտավներում մարմնա­վո­րել է տարբեր դարաշրջանների բանաստեղծների՝ Ֆիրդուսու, Հաֆեզի, Նիզամու, Ֆորուղ Ֆարոխզադիի, Սոհրաբ Սեփեհրիի և այլոց պոեզիան:

    Մեր նպատակն է քննության առնել Հաֆեզի գազելներից ներշնչված նկարներից մի քա­նիսը («Վեներայի ծնունդը», «Լուսաբաց», «Դրախտ», «Ադամի արարումը», «Լուսին և արև», «Անցնելով երկնքից», «Իմ թռչուն, քո վանդակ»)՝ ցույց տալով 21-րդ դարի նկարչի և 14-րդ դարի բանաստեղծի խոհերի ընդհանրությունները: Օսուլին 4 տարվա ընթացքում կերտել է Հաֆեզի 50 գազելներից ներշնչված պատկերներ, որոնցից յուրաքանչյուրի համար հիմք է ծառայել Հաֆեզի մեկ գազելն ամբողջությամբ կամ դրա մի մասը, կամ էլ՝ մի տողը:

    Ֆարահ Օսուլին Հաֆեզի գրականության միջոցով ձևավորեց իր արվեստի սեփական ոճը: Եվ քանի որ Հաֆեզի գազելները բազմաբովանդակ են, ուստի հարուստ ու բազմակողմ են նկարչի նկարները, որոնց ըմբռնումը երբեմն կարող է դժվար լինել սովորական դիտողի համար:

    Հղումներ
  • Articles

    ՀՀ Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանների ներգրավումը զբոսաշրջության ոլորտ և մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների վերլուծությունը

    Մարինե Գևորգյան, Գայանե Թովմասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ՀՀ Արագածոտնի մարզը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, վան­քե­րով։ Հոդվածում տրվել է մարզի պատմամշակութային որոշ հուշարձանների վերլուծությունը, որոնք կարող են վերածվել զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերի։ Իրականացվել է մար­զի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերլուծություն։ Մարզում զբոսաշրջության զար­գացման հիմնախնդիրների բացահայտման նպատակով իրականացվել է SWOT վերլու­ծու­թյուն, որի արդյունքում արվել են անհրաժեշտ եզրակացություններ և մարզում զբոսա­շրջության զարգացմանն ուղղված առաջարկներ, այդ թվում՝ զբոսաշրջային երթուղիներ։

    Հղումներ
  • Articles

    Նախադասության անդամների համաձայնությունը և նրա արտահայտությունը Կիրակոս Գանձակեցու «Պատմոիթիւն Հայոց» երկում

    Լիլիթ Հակոբյան
    Աբստրակտ

    Սույն հոդվածում անդրադառնում ենք նախադասության անդամների կապակցման ե­ղա­նակներից մեկին՝ համաձայնությանը, և նրա արտահայտությանը 13-րդ դարի հայ նշա­նա­վոր պատմիչ Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկում։ Մինչ պատմիչի եր­կում արձանագրված կառույցների առանձնահատկություններին անդրադառնալը համառոտ ներկայացվում է նախադասության անդամների համաձայնության պատկերը գրաբարում և մի­ջին հայերենում, նաև տարբերությունները լեզվի զարգացման՝ վերը նշված փուլերում, գրա­բարում և միջին հայերենում նախադասության անդամների համաձայնության առանձ­նա­հատկությունները։ Ապա հանգամանորեն քննարկվում է վերջինիս արտացոլումը երկում։ Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» գրքում արձանագրվել են հիմնականում գրա­բար­յան շարահյուսական օրինաչափություններ` չնայած նրան, որ հեղինակն ապրել ու ստեղ­ծագործել է միջին հայերենի գործածության ժամանակահատվածում։

    Նախադասության անդամների համաձայնությունը արտահայտվում է հիմնականում հին հայերենի շարահյուսական համակարգի առանձնահատկությունների համաձայն։ Մի­ջին­հայերենյան ժամանակահատվածում ապրած և ստեղծագործած պատմիչը, այնուա­մե­նայնիվ, առավելապես առաջնորդվել է գրաբարի քերականության օրինաչափություններով։ Դա բացատրվում է նրանով, որ Կիրակոս Գանձակեցին ներկայացնում է պատմագրություն ուղղու­թյու­նը և որոշակի ժամանակաշրջանի պատմության անդրադառնալիս պիտի հարա­զատ մնա այդ շրջանի ոգուն, նաև քերականական համակարգի առանձնահատկու­թյուն­նե­րին։ Ուսում­նասիրվող երկում վկայված կապակցությունների համաձայնության հարցում ևս պատմիչը հետևել է գրաբարի քերականական համակարգի օրինաչափություններին։

    Ողջ երկում գործածված են նախադասության թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ան­դամ­ների կապակցման օրինակներ, որոնցում գերակշռում են համաձայնության՝ գրաբարին բնո­րոշ օրինաչափությունները։

    Հղումներ
  • Articles

    Դավիթ Անանունի նամակագրությունից

    Վահագն Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հրապարակվող նամակները հանրահայտ սոցիալ-դեմոկրատ, մարքսիստ պատմաբան և հրապարակախոս Դավիթ Անանունի (1880-1943) ծավալուն նամակագրության մի փոքր մասն են կազմում: Դրանք հատուկ ընտրվել են անվանի պատմաբան, պետական գործիչ, 1922-1927 թթ. Խորհրդային Հայաստանի կումկուսի կենտկոմի քարտուղար Աշոտ Հովհան­նիս­յանի (1886-1972) հետ Դ. Անանունի հարաբերությունների բնույթը, ինչպես նաև նրա ճա­կատագրում այդ հարաբերությունների խաղացած դերը լուսաբանելու մտադրությամբ:

    Ներկայացված նամակները հետաքրքիր տեղեկություններ են պարունակում Դ. Անա­նու­նի և Ա. Հովհաննիսյանի միջանձնային հարաբերությունների մասին և միաժամանակ նպաս­տում Հայաստանի ու Այսրկովկասի 1910-1920-ական թթ. հասարակական-քաղա­քա­կան կյան­քի վերաբերյալ մեր պատկերացումների ընդարձակմանը:

    Հղումներ
  • Articles

    Աղբյուրների օգտագործումը պատմության դասին որպես սովորողների պատմական և քննադատական մտածողության զարգացման միջոց (գործողության հետազոտություն)

    Լիլիթ Մինասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածն ուսումնասիրում է պատմության դասին առաջնային և երկրորդային աղբյուր­նե­րի կիրառման ազդեցությունը սովորողների պատմական և քննադատական մտածո­ղու­թյան զարգացման վրա։ Հեղինակը մեկնարկում է այն հետազոտական վարկածից, որ հմտու­թյունները, որոնք անհրա­ժեշտ են և ձևավորվում են տարատեսակ աղբյուրների հետ աշխա­տե­լիս, նպաստում են ինչ­պես պատմական մտածողության, այնպես էլ տեղեկույթի քննա­դա­տա­կան վեր­լուծության, մեկնաբանության, գնահատման և դրանց հիման վրա որոշումների կայաց­ման հմտությունների զարգացմանը։ Առաջ քաշած վարկածը փորձարկվել է հեղինակի կողմից Երևանի դպրոցներից մեկում՝ գործողության հետազոտության (action research) ըն­թացքում։ Հետազոտության արդյունքները փաստում են ընտրված մեթոդի դրական ազդե­ցու­թյունը սովորողների վերոնշյալ մտածական հմտությունների զարգացման վրա, բայց նաև՝ դրա կիրառման ընթացքում առկա որոշակի բարդություններն ու սահմանափակումները։

    Հղումներ
  • Articles

    «Դեբատ» ուսուցման մեթոդի առանձնահատկությունները

    Մերի Հովհաննիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Դեբատը արդյունավետ մեթոդ է սովորողների մոտ ձևավորելու ու զարգացնելու իրենց դիրքորոշումները հստակորեն ու տրամաբանված ձևակերպելու, առաջ քաշած գաղափար­ների հաստատման համար համոզիչ փաստեր ու փաստարկներ գտնելու հմտություններ: Դե­բատին մասնակցելու արդյունքում ձեռք բերված հմտությունները կիրառելի են ինչպես ու­սումնական գործընթացում, այնպես էլ առօրյա կյանքում:

    «Դեբատ» մեթոդի կիրառումն ուսումնական գործընթացում նպաստում է հաղորդակ­ցական, մասնավորապես զրուցակցին լսելու, դիմացինին ընկալելու, հաղորդակից լինելու, համագործակցություն դրսևորելու հմտությունների, հռետորական ձիրքի զարգացմանը և սովորողի ինքնավստահության ամրապնդմանը:

    Դեբատը ոչ միայն հետաքրքիր զբաղմունք է, դաս, այլև արդյունավետ միջոց սովո­րող­ների մոտ ժամանակակից հասարակության պայմաններում հաջող կենսագործունեության համար անհրաժեշտ և օգտակար որակների, մասնավորապես հաղորդակցական հմտու­թյունների ձևավորման ու զարգացման առումով: Դեբատը նաև պատկերացում է ձևավորում խոսքի կառուցվածքի մասին: Դեբատում սյուժետային խոսքի օրինակ կարող է լինել առաջին բանախոսի ելույթը՝ ողջունել մասնակիցներին, ներկայացնել թիմին և իրեն, հիմնավորել դե­բատային թեմայի արդիականությունը, սահմանել թեմայի հասկացությունները, ներկայացնել փաստարկները, եզրահանգումը և շնորհակալություն հայտնել ուշադրության համար: Սովո­րող­ների կողմից դեբատի ելույթի կառուցվածքային և սյուժետային առանձնահատկու­թյուն­ների ըմբռնումը հետագայում նրանց թույլ կտա հստակ ծրագիր ունենալ հանրային ելույթ­ներում հանդես գալու համար:

    Հղումներ
  • Articles

    Առաջնորդության չափման ռազմասոցիոլոգիական մեթոդաբանությունը զինվորական կոլեկտիվում. սոցիոմետրիկական մեթոդի կիրառումը ՀՀ զինված ուժերում

    Արմեն Խաչիկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Զինված ուժերում զինծառայողների շրջանում առաջնորդության հիմնահարցը ենթակա է բազմագործոն և համակողմանի չափման, որի նպատակով սույն հոդվածում հիմք է ընդուն­վում ռազմասոցիոլոգիական մեթոդաբանությունը և կիրառվում սոցիոմետրիկական մեթո­դը։ Սոցիոմետրիկական ուսումնասիրությունների կարևորությունը ՀՀ զինված ուժերում պայ­մա­նավորված է հատկապես նրանով, որ այստեղ գործող համալրման խառը սկզբունքը (զո­րա­կո­չային և պայմանագրային սկզբունքների համադրումը), ինչպես նաև զինվորական կոլեկ­տի­վում ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի և առաջնորդության համապատասխան մոդելների հա­մակցվածությունն ու հարաբերական կոնֆլիկտայնությունն ստեղծում են բանակի ներսում տե­ղի ունեցող սոցիալական գործընթացների մարդկային գործոնի մշտազննման և կառա­վար­ման անհրաժեշտություն: Մեթոդի կիրառումը հնարավորություն տվեց դուրս բերելու ա­ռաջնորդության չափման ցուցանիշները զինծառայողների շրջանում և հայտնաբերելու ոչ ֆորմալ առաջնորդներին:

    Հղումներ

Book Review

Publications

In Memoriam