Ազգամիջյան զարգացումները և Անտանտի պետությունները Անդրկովկասում 1917 թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո
Բանալի բառեր:
Անդրկովկաս, Հոկտեմբերյան հեղաշրջում, Հայաստան, Անտանտ, թուրք-հայկական պատերազմ, սահմանազատում, Վրաստան, կապիտուլացիա, Դաշնակիցներ, քեմալական ԹուրքիաԱմփոփում
Մինչ 1917 թ. Անդրկովկասի ոչ մի ազգային-քաղաքական ուժի կողմից պետական ինքնուրույնության և անկախության ռազմավարական հարց չի դրվել, այլ ընդամենը ձգտել են լայն ինքնավարություն ձեռք բերել Ռուսաստանյան կայսրության կազմում: Անդրկովկասյան կուսակցությունների համար ակտիվիզատորի դեր խաղաց Վ. Լենինի կողմից առաջ քաշված ազգերի ինքնորոշման իրավունքի մասին հիմնարար դրույթը, որն անգամ եթե ընտրական տարրեր ուներ իր մեջ, այդուհանդերձ ընդունելի եղավ թե՛ ազգային ծայրամասերի, և թե՛ այնտեղ ստեղծված ազգայնական ուժերի համար, թեկուզև գործնականում այն այլ համաշխարհային խնդիր էր լուծում՝ փլուզել ռուսաստանյան գերտերությունը: Արդյունքում անկախ հռչակվեցին սկզբում Անդրկովկասյան դաշնային հանրապետությունը, ապա Անդրկովկասի երեք ժողովուրդների ազգային պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։
Հայկական կողմը չափից ավելի մեծ հույսեր կապեց հաղթող պետություններից սպասվող օգնության հետ հօգուտ Հայաստանի հանգուցալուծելու սահմանների և ՀՀ սուվերենիտետի հարցը, որի խնդրում դաշնակիցները խաբուսիկ հույսեր ներշնչեցին բարեկամ համարվող հայ ժողովրդին, ինչն էլ պայմանավորեց ՀՀ ձախողումները արտաքին քաղաքականությունում: Ազգամիջյան քաղաքական զարգացումները Անդրկովկասում 1918-1920 թթ. ընթանում են ՀՀ ղեկավարության և հայ ժողովրդի չսպասված և չակնկալվող աշխարհաքաղաքական զարգացումներին համապատասխան, Հայաստանը գահավիճում է Սևրյան չափազանց գայթակղիչ բարձունքներից, 1920 թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ հայտնվում բոլոր կողմերից թշնամիներով շրջափակված անձուկ միջավայրում, դաշնակիցներից լքված, որի պայմաններում միմյանց հետ գործարքի գնացած բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան կայացնում են իրենց հայադավ վճիռը՝ Հայաստանը անդամահատելով և այլ ազգային-քաղաքական հեռանկար պարտադրելով:
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Vanik Virabyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.