Ռիսկային վարկը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Tigran Gabrielyan YSU

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.066

Keywords:

վարկ, պարտքային ծուղակ, payday, բանկ, ՈՒՎԿ, աղքատություն, գերվարկավորվածություն, պետական կարգավորում

Abstract

Որոշ վարկատեսակներ համարվում են ռիսկային, քանի որ դրանք կարող են հանգեցնել գերվարկավորվածության և ստիպել սպառողներին իրենց պարտքը անընդհատ մարել նոր վարկով։ Այս «պարտքային ծուղակ»-ները կարող են բերել աղքատության և, հետևաբար, հաճախ պետական կարգավորման անհրաժեշտություն է առաջանում նման վարկերից սպառողներին պաշտպանելու համար։ Հայաստանում և՛ աղքատության, և՛ սպառողների վարկային բեռի մակարդակները բարձր են, իսկ սպառողական վարկերի օգտագործումը լայնատարած է։ Այս հետազոտությամբ փորձում ենք պարզել, թե արդյոք ՀՀ-ում սպառողական վարկերը պարունակում են նման՝ «պարտքային ծուղակ»-ի հանգեցնելու ռիսկ, ուսումնասիրելով միջին տարեկան էֆեկտիվ տոկոսադրույքները, վարկերի նվազագույն չափերն ու ժամկետները, և համադրելով այդ տվյալները միջին ընտանիքի ամսական հայեցողական եկամտի հետ։ Ակնհայտորեն, միջին աշխատավարձ ստացող ընտանիքների մեծ մասը չեն կարող մի շարք սպառողական վարկեր մարել 1-3 ամսում առանց գույքային աղքատացման, չնայած, որ ըստ ՀՀ առևտրային բանկերի և ՈՒՎԿ-ների հաշվետվությունների՝ այդ վարկերի մի զգալի մաս մարվում են նշված ժամկետներում։ Այս անհամապատասխանությունից ենթադրվում է, որ սպառողների մի մասը իրենց վարկերը «թարմացնում» են, կամ մարում են այլ վարկերի հաշվին։  Սա նշանակում է, որ հայտնվել են «պարտքային ծուղակ»-ում։ Այսպիսով, առկա է հիմնավոր կասկած, որ ՀՀ-ում գոյություն ունեն «պարտքային ծուղակ»-ներ, բայց այդ պնդումը հաստատելու համար անհրաժեշտ է առավել բազմակողմանի ուսումնասիրություն։

Author Biography

Tigran Gabrielyan, YSU

PhD student at the Chair of Management and Business

Downloads

Published

2021-09-15

How to Cite

Gabrielyan, T. (2021). Ռիսկային վարկը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 12(2 (35), 66–78. https://doi.org/10.46991/BYSU:G/2021.12.2.066

Issue

Section

Կառավարում