Էներգետիկ անվտանգության մակարդակի և սեփական կարիքների բավարարման նպատակով նախատեսված արտադրող կայանների աշխատանքի վերլուծության մոդելը

Authors

  • Խաչիկ Շահբազյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Սերգեյ Մինասյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.2.019

Keywords:

էներգետիկ անվտանգություն, հուսալիություն, կառավարում, էլեկտրական էներգիա, կարգավորում, արտադրող կայան, հարաբերական կշիռ

Abstract

Է­ներ­գե­տի­կա­յի բնա­գա­վա­ռում կար­ևոր նշա­նա­կութ­յուն ու­նեն վե­րա­կանգն­վող է­ներ­գե­տիկ աղբ­յուր­նե­րը օգ­տա­գոր­ծող ար­տադ­րող­նե­րը (ՎԷԱ) և փոքր հզո­րութ­յամբ աշխատող ար­տադ­րող­նե­րը, մաս­նա­վո­րա­պես մինչև 30 ՄՎտ հզո­րութ­յամբ կա­յան­նե­րը։ Դի­տար­կե­լով ՎԷԱ կա­յան­նե­րի աշ­խա­տան­քի կազ­մա­կերպ­ման մի­ջազ­գա­յին փոր­ձը՝ կա­րող ենք նկա­տել, որ այդ կա­յան­նե­րը նպա­տա­կա­հար­մար է կա­ռու­ցել արդ­յու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կութ­յուն­նե­րի սե­փա­կան կա­րիք­նե­րը բա­վա­րա­րե­լու նպա­տա­կով, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է ստեղ­ծում զգա­լիո­րեն բա­րե­լա­վե­լու է­լեկտ­րաէ­ներ­գե­տի­կա­կան հա­մա­կար­գի աշ­խա­տան­քի արդ­յու­նա­վե­տութ­յու­նը և­ է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յան մա­կար­դա­կը։ Հաշ­վի առ­նե­լով է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յան մա­կար­դա­կի գնա­հատ­ման և բա­րե­լավ­ման դժվա­րութ­յուն­նե­րը՝ անհ­րա­ժեշ­տութ­յուն է ա­ռա­ջա­նում մշա­կե­լու նոր մե­թո­դա­բա­նութ­յուն։

ՀՀ է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յան մա­կար­դա­կի գնա­հատ­ման մե­թո­դա­բա­նութ­յան մշակ­ման գոր­ծըն­թա­ցում որ­պես ա­ռանց­քա­յին բա­ղադ­րիչ­ներ անհ­րա­ժեշտ է ա­ռանձ­նաց­նել հա­մա­կար­գի աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կի գնա­հա­տու­մը և­ ար­տադ­րող կա­յան­նե­րի օպ­տի­մալ աշ­խա­տան­քա­յին մո­դե­լի մշակ­ման հար­ցե­րը, միև­նույն ժա­մա­նակ դի­տար­կել հա­մա­կար­գի հու­սա­լիութ­յան և­ ան­վտան­գութ­յան բնու­թագ­րիչ ցու­ցա­նիշ­նե­րի փո­խա­դարձ կա­պը։ Եվ­րո­պա­կան մի շարք պե­տութ­յուն­նե­րում հա­մա­կար­գի անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման կար­ևոր բա­ղադ­րիչ է սե­փա­կան կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման հա­մար կա­ռուց­ված փոքր հզո­րութ­յամբ է­լեկտ­րա­կան է­ներ­գիա ար­տադ­րող կա­յան­նե­րը (ՓՀԷԱ) և դ­րանց աշ­խա­տան­քի մո­դե­լը։

Աշ­խա­տան­քում ի­րա­կա­նաց­վել է RStudio ծրագ­րա­յին մի­ջա­վայ­րում է­ներ­գե­տիկ անվ­տան­գութ­յան մա­կար­դա­կը բնու­թագ­րող ցու­ցա­նիշ­նե­րի կախ­վա­ծութ­յան վեր­լու­ծութ­յուն։

Author Biographies

Խաչիկ Շահբազյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

էներգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի դասախոս, ասպիրանտ

 

 

Սերգեյ Մինասյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

էներգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի վարիչ

References

Беляев Ю.К., Богатырев В.А., Болтин В.В. и др. Надежность технических систем: справочник / под ред. И.А. Ушакова. М.: Радио и связь, 1985,

Киушкина В.Р. Специфика анализа энергетической безопасности автономных систем электроснабжения Севера России, Энергетическая политика, №5, 2016,

С.Стивен Экономика энергосистем. Введение в проектирование рынков электроэнергии Пер. с англ. - М.: Мир, 2006,

Л.Д.Гительман, Б.Е.Ратников, Эффективная энергокомпания: экономика, менеджмент, реформирование / Л. Д. Гительман, Б. Е. Ратников. - М. : Олимп-Бизнес, 2002.

Downloads

Published

2022-10-17

How to Cite

Շահբազյան Խ., & Մինասյան Ս. (2022). Էներգետիկ անվտանգության մակարդակի և սեփական կարիքների բավարարման նպատակով նախատեսված արտադրող կայանների աշխատանքի վերլուծության մոդելը. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 13(2 (38), 19–31. https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.2.019

Issue

Section

Կառավարում