Համալսարանական բիզնես ինկուբատորների արդյունավետության գնահատման հիմնախնդիրները

Authors

  • Նոննա Խաչատրյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.022

Keywords:

բիզնես ինկուբատոր, արդյունավետություն , ձեռնարկատիրական էկոհամակարգ , շահառուների սպասումներ , նորարարությունների գեներացիա , ուսումնառության հետազոտական բաղադրիչ , աշխատաշուկա

Abstract

Բիզ­նես ին­կու­բա­տոր­նե­րը՝ լի­նե­լով նո­րա­րա­րա­կան գա­ղա­փար­նե­րի գե­նե­րաց­ման և հա­սու­նաց­ման կենտ­րոն­ներ, օժտ­ված են տար­բեր կար­գա­վի­ճակ­նե­րով՝ պե­տա­կան, հա­սա­րա­կա­կան, մաս­նա­վոր, նաև հա­մալ­սա­րա­նա­կան: Մի­ջազ­գա­յին պրակ­տի­կա­յում հատ­կա­պես լայ­նո­րեն տա­րած­ված են հա­մալ­սա­րա­նա­կան բիզ­նես ին­կու­բա­տոր­նե­րը, քա­նի որ ա­վան­դույ­թի ու­ժով հենց բու­հերն են հե­տա­զո­տա­կան գոր­ծու­նեութ­յունն ա­ռաջ մղող օ­ղա­կը: Սա­կայն, ներգ­րա­վե­լով ֆի­նան­սա­կան և մարդ­կա­յին զգա­լի ռե­սուրս­ներ, հա­մալ­սա­րա­նա­կան ին­կու­բա­տոր­նե­րին ոչ միշտ է հա­ջող­վում ար­դա­րաց­նել ի­րենց շա­հա­ռու­նե­րի սպա­սե­լիք­նե­րը, քա­նի որ գե­նե­րաց­ված գա­ղա­փար­նե­րը այդ­պես էլ մնում են ին­կու­բա­տոր­նե­րի ներ­սում, չեն առևտ­րայ­նաց­վում և դժ­վա­րութ­յամբ են կի­րառ­վում գործ­նա­կա­նում: Հետ­ևա­բար, կար­ևոր­վում է ձեռ­նե­րե­ցա­կան է­կո­հա­մա­կար­գի հա­մա­տեքս­տում հա­մալ­սա­րա­նա­կան ին­կու­բա­տոր­նե­րի գոր­ծու­նեութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յան դի­տար­կու­մը, ո­րով բա­ցա­հայտ­վում են նո­րա­րա­րա­կան գա­ղա­փար­նե­րի ին­կու­բա­ցիա­յի թույլ օ­ղակ­նե­րը: Հոդ­վա­ծում ա­ռա­ջարկ­վում է շա­հա­ռու­նե­րի սպա­սում­նե­րի և դ­րանց փաս­տա­ցի ձեռք­բե­րում­նե­րի հի­ման վրա հա­մալ­սա­րա­նա­կան բիզ­նես ին­կու­բա­տոր­նե­րի գոր­ծու­նեութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յան գնա­հատ­ման մե­թո­դա­բա­նութ­յուն: Ա­ռա­ջարկ­վող մո­տե­ցու­մը թույլ է տա­լիս վեր­լու­ծել ոչ միայն շա­հա­ռու­նե­րի ակն­կա­լիք­նե­րի ի­րա­կան մա­կար­դա­կը, այլև դի­տար­կել բիզ­նես ին­կու­բա­տոր­նե­րի գոր­ծու­նեութ­յան բնույ­թը ձեռ­նար­կա­տի­րա­կան է­կո­հա­մա­կար­գի հա­մա­տեքս­տում: Արդ­յունք­նե­րի գնա­հատ­ման այս մո­տեց­մամբ հնա­րա­վոր է դառ­նում պար­բե­րա­բար ընդ­լայ­նել և վե­րահս­կել ինչ­պես բիզ­նես ին­կու­բա­տոր­նե­րի շա­հա­ռու­նե­րի շրջա­նա­կը, այն­պես էլ նրանց նպա­տակ­նե­րի ո­րա­կա­կան կազ­մը, ին­չը բխում է բիզ­նես մի­ջա­վայ­րի դի­նա­միկ փո­փո­խութ­յուն­նե­րի պա­հանջ­նե­րից:

Author Biography

Նոննա Խաչատրյան , Երևանի պետական համալսարան

տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ

References

Бизнес-инкубаторы для устойчивого развития в субрегионе СПЕКА, ООН, Женева, 2021

Global entrepreneurship monitor: Armenia National Report, 2019/2020

Седаков Д. М. Государственное финансирование бизнес инкубаторов в России // Интернет журнал «Наукаведение», выпуск 2, март 2014

Чепьюк О. Р. Студенческий бизнес-инкубатор как часть инновационной системы университета

Касен Г. А. Студенческий бизнес-инкубатор как научно-интеллектуальное поле формирования специалистов-исследователей

Габсатарова И. Д. Организация студенческих бизнес инкубаторов

Студенческий бизнес-инкубатор – среда для создания инновационных продуктов и технологий

Ա. Ճուղուրյան, Ն. Խաչատրյան, Ունակությունների հենքով համալսա¬րա¬նա¬կան կրթության ապագան // Այլընտրանք գիտական հանդես, 2020, № 3

Разработка стратегии университетских бизнес-инкубаторов

Ն. Խաչատրյան, Ուսանողակենտրոն ուսուցման առավելությունները // Հա¬յաս-տան, էկոնոմիկա, № 3, 2009

Downloads

Published

2022-12-27

How to Cite

Խաչատրյան Ն. . (2022). Համալսարանական բիզնես ինկուբատորների արդյունավետության գնահատման հիմնախնդիրները. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 13(3 (39), 22–31. https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.022

Issue

Section

Կառավարում