Համակարգչային տեսլականի կիրառությունը խելացի քա¬ղաքներում՝ օգտագործելով հեռազննման տվյալներ. ակնարկ

Authors

  • Լիլիթ Յոլյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.067

Keywords:

խելացի քաղաք , համակարգչային տեսլական , խորը ուսուցում , հեռահար զոնդավորում, արհեստական ինտելեկտ

Abstract

Ուրբանի­զա­ցի­ա­յի մա­­կարդակի աճին զուգընթաց՝ գերբնակեցումը դառնում է քաղաքի և պետա­կան կառավարման, երկրի տնտեսության ամենակարևոր խնդիրներից մեկը։ Առա­ջացած խնդիրները (օդի աղտոտվածությունը, քաղաքի ռեսուրսների պլա­նավորումը, թափոնների կառավարումը, երթևեկության և տրանս­պոր­տային միջոցների ծանրաբեռնվածությունը, բնակչության առողջությունը) մար­տահրավեր են նետում առկա ենթակառուցվածքներին։ Խելացի քաղաքի նպա­տակն է բարելավել հասարակության կենսամակարդակը, ստեղծել ավե­լի ապահով և կայուն միջավայր, քաղաքային և պետական կառավարման առա­վել հստակ մեխանիզմներ։ Արհեստական բանականության ու համա­կարգ­չային տեսլականի կիրառությունը կարող է լուծել խելացի քաղաքի այն­պի­սի խնդիրներ, որոնք նախկինում անհնար կամ շատ դժվար էր հաղ­թա­հա­րել (վերահսկողություն, տարածքի ծածկույթ, հողօգտագործում և հողի ծած­կույթ, վնասների մոնիթորինգ, հրդեհի հայտնաբերում և այլն):

Այս աշխատանքում ներկայացվում է խորը ուսուցման և համակարգ­չա­յին տեսլականի կիրառությունը խելացի քաղաքների համար՝ օգտագործելով հե­ռազննման տվյալները։ Բացի այդ, ներկայացվում են երկու տեսակի տվյալ­նե­րի աղբյուրներ, որոնք կօգնեն լուծելու խելացի քաղաքի խնդիրները Հայաս­տա­նում։ Առաջին տեսակը տվյալների հնարավոր աղբյուրներն են, որոնք կա­րող են հավաքագրվել քաղաքապետարանի ջանքերով, երկրորդը բաց տվյալ­ներ են, որոնք կարելի է օգտագործել ներկայացված խնդիրները լուծելու հա­մար:

Առաջին փուլով հավաքագրվել և հաշվարկվել են բաց հեռազննման տվյալների ծավալները, որոնք կարող են օգտագործվել խորը ուսուցման խնդիրներ լուծելու համար։ Ապա նկարագրվել են այն ալգորիթմները, որոնք ավելի են համապատասխանում են տրված տվյալներով խելացի քաղաքի խնդիրների լուծմանը։ Հետազոտության արդյունքները ամբողջականացված են աղյուսակ 1-ում։

Author Biography

Լիլիթ Յոլյան , Երևանի պետական համալսարան

ԵՊՀ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդե­լա­վորման ամբիոնի ասպիրանտ

References

World Urbanization Prospects The 2018 Revision,

Chourabi, H., Nam, T., Walker, S., Gil-Garcia, J. R., Mellouli, S., Nahon, K., Pardo, T. A., & Scholl, H. J. (2012). Understanding smart cities: An integrative framework. In Proceedings of the 45th Annual Hawaii International Conference on System Sciences, HICSS-45

Paskaleva K. A. (2009), Enabling the Smart City: The Progress of City E-Governance in Europe. International Journal of Innovation and Regional Development․

Harrison, C., Eckman, B., Hamilton, R., Hartswick, P., Kalagnanam, J., Paraszczak, J., & Williams, P. (2010). Foundations for Smarter Cities. IBM Journal of Research and Development, 54(4).

Toppeta, D. (2010). The Smart City Vision: How Innovation and ICT Can Build Smart, “Livable”, Sustainable Cities. The Innovation Knowledge Foundation.

Sánchez-Corcuera R, Nuñez-Marcos A, Sesma-Solance J, et al.(2009) Smart cities survey: Technologies, application domains and challenges for the cities of the future. International Journal of Distributed Sensor Networks.

Al-Hader M, Rodzi A, Sharif AR, et al. (2009) Smart city components architecture. In: International conference on computational intelligence, modeling and simulation, pp.93–97. New York: IEEE.

Jing, Changfeng & Du, Mingyi & Li, Songnian & Liu, Siyuan. (2019). Geospatial Dash-boards for Monitoring Smart City Performance. Sustainability.

Nigam N. and Kroo I., (2008) , Persistent Surveillance Using Multiple Unmanned Air Ve-hicles," IEEE Aerospace Conference.

Bagula A., Tuyishimire E., Wadepoel J., Boudriga N. and Rekhis S., (2016), Internet-of-Things in Motion: A Cooperative Data Muling Model for Public Safety, Intl IEEE Conferences on Ubiquitous Intelligence & Computing, Advanced and Trusted Computing, Scalable Computing and Communications, Cloud and Big Data Computing, Internet of People, and Smart World Congress, pp. 17-24.

Li D., Shan J., Shao Zh., Zhou X. and Yao Y. (2013) Geomatics for Smart Cities - Con-cept, Key Techniques,and Applications, Geo-spatial Information Science.

Nikitas A.; Michalakopoulou K.; Njoya E.T.; Karampatzakis D. (2020) Artificial Intelli-gence, Transport and the Smart City: Definitions and Dimensions of a New Mobility Era. Sustaina-bility.

Campbell J. B. and Wynne R. H., (2011) Introduction to Remote Sensing. Fifth Edition

Luckey, Daniel & Fritz, Henrieke & Legatiuk, Dmitrii & Dragos, Kosmas & Smarsly, Kay. (2020). Artificial intelligence techniques for smart city applications.

Cugurullo, Federico, (2020), Urban Artificial Intelligence: From Automation to Autonomy in the Smart City. Frontiers in Sustainable Cities.

Ismail A, Bagula BA, Tuyishimire E., (2018), Internet-Of-Things in Motion: A UAV Coalition Model for Remote Sensing in Smart Cities. Sensors (Basel).

Ershad F., Shervan. (2019). Computer Vision in Smart City.

Ma L, Liu Y., Zhang X, Ye Y., Yin G., and Johnson, B.,(2019). Deep learning in remote sensing applications: A meta-analysis and review. ISPRS Journal of Photogrammetry and Remote Sensing.

Dixit M., Srimathi C., Doss R., Loke S., Saleemdurai, M.A.. (2020). Smart Parking with Computer Vision and IoT Technology

Chunyu Y., Zhibin M., Xi Zh., (2013).A Real-time Video Fire Flame and Smoke Detection Algo-rithm, Procedia Engineering.

Downloads

Published

2022-12-27

How to Cite

Յոլյան Լ. (2022). Համակարգչային տեսլականի կիրառությունը խելացի քա¬ղաքներում՝ օգտագործելով հեռազննման տվյալներ. ակնարկ . Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 13(3 (39), 67–75. https://doi.org/10.46991/BYSU:G/2022.13.3.067

Issue

Section

Տնտեսամաթեմատիկական մոդելավորում