A Ֆինանսական համակարգի միջոցով տնտեսության ինովացիոն զարգացման խթանման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Արմինե Զախարյան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն
  • Վարդան Բոստանջայն Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.003

Keywords:

կառավարում, ինովացիոն գործունեություն, ֆինանսավորում, խթանում, զարգացում , արդյունավետություն, տնտեսություն, ֆինանսական համակարգ

Abstract

Հոդ­վա­ծը նվիր­ված է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի մի­ջո­ցով ի­նո­վա­ցիոն գոր­ծու­նեութ­յան ֆի­նան­սա­վոր­ման արդ­յու­նա­վե­տութ­յան բարձ­րաց­ման մե­թոդ­նե­րի և մե­խա­նիզմ­նե­րի, դրանց արդ­յու­նա­վետ կի­րա­ռու­մը պայ­մա­նա­վո­րող գոր­ծոն­նե­րի, ՀՀ առևտ­րա­յին բան­կե­րի, կեն­սա­թո­շա­կա­յին ֆոն­դե­րի, ա­պա­հո­վագ­րա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րի և­ ար­ժեթղ­թե­րի շու­կա­յի «եր­կար փո­ղե­րի» օգ­տա­գործ­ման, ինչ­պես նաև տնտե­սութ­յան ի­նո­վա­ցիոն զար­գաց­ման խթան­ման հա­մա­տեքս­տում ՀՀ կենտ­րո­նա­կան բան­կի գոր­ծա­ռույթ­նե­րի ար­դիա­կա­նաց­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի ու­սում­նա­սի­րութ­յա­նը: Ակն­հայտ է, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան ար­դի պայ­ման­նե­րում ցան­կա­լի կլի­նի կու­տա­կա­յին կեն­սա­թո­շա­կա­յին ֆոն­դե­րի ներդ­րու­մա­յին ռե­սուրս­նե­րը հնա­րա­վո­րինս տե­ղա­բաշ­խել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում՝ ստեղ­ծե­լով «եր­կար փո­ղե­րի» ա­ռա­ջարկ, ո­րը կխթա­նի ի­նո­վա­ցիոն և ներդ­րու­մա­յին գոր­ծու­նեութ­յու­նը, ինչ­պես նաև կնպաս­տի կա­պի­տա­լի շու­կա­յի զար­գաց­մա­նը: Վեր­ջինս էլ, իր հեր­թին, կհան­գեց­նի վար­կա­յին տո­կո­սադ­րույք­նե­րի նվա­զեց­մա­նը և ֆի­նան­սա­վոր­ման աղբ­յուր­նե­րի մատ­չե­լիութ­յան բարձ­րաց­մա­նը: Այս պա­րա­գա­յում հատ­կա­պես կար­ևոր­վում են սփյուռ­քա­հա­յե­րին և­ այլ գոր­ծա­րար­նե­րին պատ­կա­նող ի­նո­վա­ցիոն ար­տադ­րանք թո­ղար­կող ըն­կե­րութ­յուն­նե­րի մաս­նաճ­յու­ղե­րի ստեղ­ծու­մը ՀՀ-ում, պե­տա­կան պատ­վե­րի մի­ջո­ցով դրանց ի­նո­վա­ցիոն ար­տադ­րանք­նե­րի նկատ­մամբ պա­հան­ջար­կի ձևա­վո­րու­մը, ինչ­պես նաև ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի բո­լոր օ­ղակ­նե­րում առ­կա ներդ­րու­մա­յին ռե­սուրս­նե­րի հնա­րա­վոր ա­ռա­վե­լա­գույն չա­փով ուղ­ղոր­դու­մը դե­պի այդ ըն­կե­րութ­յուն­ներ։ Ներ­կա­յաց­ված մո­տեց­մամբ հնա­րա­վո­րութ­յուն կըն­ձեռ­վի խթա­նե­լու տնտե­սութ­յան ի­նո­վա­ցիոն զար­գա­ցու­մը, ստեղ­ծե­լու լրա­ցու­ցիչ աշ­խա­տա­տե­ղեր, ա­վե­լաց­նե­լու պե­տա­կան բյու­ջեի հար­կա­յին ե­կա­մուտ­նե­րը, հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում բարձ­րաց­նե­լու ՀՀ ըն­կե­րութ­յուն­նե­րի մրցու­նա­կութ­յու­նը, ինչ­պես նաև արդ­յու­նա­վետ կա­ռա­վա­րե­լու ներդ­րու­մա­յին ռիս­կե­րը և­ ա­պա­հո­վե­լու ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի օգ­տա­գործ­ման թա­փան­ցի­կութ­յու­նը։ Հոդ­վա­ծում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան օ­րի­նա­կով քննարկ­վել են ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի օ­ղակ­նե­րի մի­ջո­ցով ի­նո­վա­ցիոն գոր­ծու­նեութ­յան ֆի­նան­սա­վոր­ման մատ­չե­լիութ­յան ա­պա­հով­ման հիմ­նա­հար­ցե­րը, մշակ­վել են ի­նո­վա­ցիոն գոր­ծու­նեութ­յան ֆի­նան­սա­վոր­ման ո­րո­շա­կի մե­խա­նիզմ­ներ:

Author Biographies

Արմինե Զախարյան, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս

Վարդան Բոստանջայն, Երևանի պետական համալսարան

տնտեսագիտության դոկտոր, ԵՊՀ ֆինանսա­հաշ­վային ամբիոնի պրոֆեսոր

References

Ջեներալ ասեթ մենեջմենթ» պահպանողական կենսաթոշակային ֆոնդի միջոցների ներդրումներն ըստ ոլորտների

«Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018-2022 թթ. հունվար-դեկտեմբերին»

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք

Amundi-ACBA Asset Management-ի՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն

C-QUADRAT Ampega Asset Management Armenia-ի՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն

Capital Asett Management-ի՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն

General Asett Management-ի՝ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն

Հայաստանի վիճակագրական տարեգիրք - 2022

Ֆինանսական կազմակերպությունների վիճակագրություն

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքի տվյալներ

Downloads

Published

2023-04-17

How to Cite

Զախարյան Ա., & Բոստանջայն Վ. (2023). A Ֆինանսական համակարգի միջոցով տնտեսության ինովացիոն զարգացման խթանման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 14(1 (40), 3–15. https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.1.003

Issue

Section

Կառավարում