Հայաստանի տնտեսության թվայնացման գործընթացը պետական ռազմավարության համատեքստում

Authors

  • Կարինե Ասրյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.2.082

Keywords:

թվայնացման ռազմավարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տնտեսության թվայնացում, թվային բիզնես, կիբերանվտանգություն, էլեկտրոնային ծառայություններ, հանրային էլեկտրոնային կառավարում

Abstract

Վեր­ջին տա­րի­նե­րին ցան­կա­ցած պե­տութ­յան ընդ­հա­նուր ներ­քին ու ար­տա­քին շու­կա­նե­րում ա­ռաջ­խա­ղաց­ման, տնտե­սութ­յան և­ այլ ո­լորտ­նե­րում զար­գաց­ման ու անվ­տան­գա­յին խնդիր­նե­րի լուծ­ման հա­մար մեծ կար­ևո­րութ­յուն է տրվում տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդր­մա­նը և զար­գաց­մա­նը: Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի թվայ­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րը ռազ­մա­վա­րա­կան կար­ևոր նշա­նա­կութ­յուն ու­նեն աշ­խար­հի բո­լոր երկր­նե­րի, այդ թվում Հա­յաս­տա­նի հա­մար, քան­զի ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում երկր­նե­րի ներ­քին գոր­ծըն­թաց­նե­րի օպ­տի­մալ զար­գաց­ման ըն­թաց­քի և հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան մեջ ա­ռա­վել սերտ ին­տեգր­ման ու հա­մա­գոր­ծակ­ցութ­յան անհ­րա­ժեշտ նա­խադր­յալ­ներ են ստեղ­ծում: Ուս­տի թվայ­նաց­ման մի­տում­նե­րին զու­գըն­թաց քայ­լե­լը, մի­ջազ­գա­յին ստան­դարտ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նե­լիութ­յան ա­պա­հո­վու­մը պե­տութ­յան մրցու­նա­կութ­յան բարձ­րաց­ման և­ անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման կար­ևո­րա­գույն գոր­ծիք­նե­րից են։ Այդ իսկ պատ­ճա­ռով ցան­կա­ցած պե­տութ­յան ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րից են բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցումն ու տա­րա­ծու­մը ներ­քին ու ար­տա­քին մի­ջա­վայ­րե­րում:

Այս հա­մա­տեքս­տում հա­տուկ կար­ևո­րութ­յուն է ստա­նում տնտե­սութ­յան մեջ և բիզ­նե­ս հատ­վա­ծում, հան­րա­յին կա­ռա­վար­ման և քա­ղա­քա­ցի­նե­րի կեն­ցա­ղում տար­բեր գոր­ծա­ռույթ­նե­րի թվայ­նաց­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Հետ­ե­վա­բար տնտե­սութ­յան թվայ­նաց­ման ուղ­ղութ­յամբ ի­րա­կա­նաց­վե­լիք մի­ջո­ցա­ռում­նե­րից ա­ռաջ­նա­հերթ են կի­բե­ռանվ­տան­գութ­յան ու­ժե­ղաց­ման գծով աշ­խա­տանք­նե­րը, ինչ­պես նաև անվ­տանգ թվա­յին մի­ջա­վայ­րի ստեղ­ծու­մը՝ փո­խանց­վող տե­ղե­կատ­վութ­յան գաղտ­նիութ­յան ա­պա­հով­մամբ: Այս գոր­ծըն­թա­ցի գլխա­վոր հա­մա­կար­գող պե­տա­կան մար­մի­նը տրա­մա­բա­նո­րեն պետք է լի­նի ՀՀ բարձր տեխ­նո­լո­գիա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը ֆի­նան­սա­կան, տեխ­նո­լո­գիա­կան, կադ­րա­յին և­ այլ հա­մա­պա­տաս­խան ռե­սուրս­նե­րի ա­պա­հով­մամբ: Հոդ­վա­ծում ա­ռա­ջարկ­վում է նաև բա­ցատ­րա­կան և­ ու­սու­ցո­ղա­կան պատ­շաճ աշ­խա­տանք ծա­վա­լել հա­սա­րա­կութ­յան բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի հա­մար տնտե­սա­կան գոր­ծա­ռույթ­նե­րի և բիզ­նե­սի թվայ­նաց­ման վե­րա­բեր­յալ, այդ թվում տնտե­սա­վա­րող սուբ­յեկտ­նե­րի հա­մար՝ ի դեմս հատ­կա­պես ար­տա­հա­նող և ներկ­րող ըն­կե­րութ­յուն­նե­րի, ո­րոնք էա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նեն երկ­րի ՀՆԱ-ի և պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի կազ­մա­վոր­ման գոր­ծում:

Author Biography

Կարինե Ասրյան, Երևանի պետական համալսարան

տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ

References

Հ. Սարգսյան, Ռ. Գևորգյան, Կ. Մինասյան, Ժ. Մխիթարյան, Հ. Զաքարյան, «ՀՀ տնտեսության թվային փոխակերպումների ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հիմնախնդիրները», Եր., ԵՊՀ հրատարակչություն, 2020,

Доклад «Present Status and Challenges…, 2021», Современные финансовые технологии в Японии, под ред. С. Белозерова, Е.Соколовской, 2023,

ՀՀ Կառավարության որոշում, 11 փետրվարի 2021 թվականի N 183-Լ «Հայաստանի թվայնացման ռազմավարությունը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին»,

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, «Թվայ¬նաց¬ման ռազմավարական ուղղություններ»,

World Investment Report 2017. Investment and the Digital Economy, United Nations Confer-ence on Trade and Development, Geneva, 2019,

Заявление о цифровой повестке Евразийского экономического союза, 26 декабря 2016 г.,

Downloads

Published

2023-12-29

How to Cite

Ասրյան Կ. (2023). Հայաստանի տնտեսության թվայնացման գործընթացը պետական ռազմավարության համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 14(2 (41), 82–91. https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.2.082

Issue

Section

Թվային տնտեսություն