Ցորենի արժեշղթայի կատարելագործման ուղիները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Աշոտ Ոսկանյան Հայաստանի ազգային ագրարային համալսարան
  • Կարինե Մնացականյան Հայաստանի ազգային ագրարային համալսարան
  • Մարգո Ղազարյան Հայաստանի ազգային ագրարային համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.043

Keywords:

արժեշղթա, ցորենի արտադրություն, գյուղացիական տնտեսություններ, դասակարգում, պետական աջակցություն, կլաստեր, ագրարային քաղաքականություն, արժևորում

Abstract

ՀՀ-ում պա­րե­նա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­ման ներ­կա­յիս հա­մա­կար­գը գոր­ծում է ոչ արդ­յու­նա­վետ՝ պայ­մա­նա­վոր­ված կազ­մա­կեր­պա­կան, կա­ռա­վար­ման, տնտե­սա­կան, ֆի­նան­սա­կան և­ այլ գոր­ծոն­նե­րով: Ըստ էութ­յան հա­մա­կարգ­ված չեն գոր­ծում գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի գնման, վե­րամ­շակ­ման և­ ընդ­հան­րա­պես ար­ժեշղ­թա­նե­րում նե­րառ­ված են­թա­կա­ռուց­վածք­ներն ու օ­ղակ­նե­րը: Գ­յու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րան­քի ար­ժեշղ­թա­յում գյու­ղա­ցիա­կան տնտե­սութ­յուն­նե­րի դե­րի արժ­ևո­րու­մը և ս­պաս­վե­լիք ե­կա­մուտ­նե­րի մա­կար­դա­կի հա­մա­պա­տաս­խա­նե­ցումն ու կա­յու­նա­ցու­մը մնում են օ­րա­կար­գա­յին:

Հոդ­վա­ծի նպա­տակ­ներն են ՀՀ-ում ցո­րե­նի ար­ժեշղ­թա­յի վեր­լու­ծութ­յամբ՝ վեր հա­նել գյու­ղա­ցիա­կան տնտե­սութ­յուն­նե­րի տեղն ու դե­րը, հիմ­նա­վո­րել ճյու­ղա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մա­լիր մո­տե­ցում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը:

Հոդ­վա­ծի ու­սում­նա­սի­րութ­յան խնդիր­ներն են՝ վեր­լու­ծել ցո­րե­նի ար­տադ­րութ­յան ար­ժեշղ­թան, հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը, ար­ժեշղ­թա­յի ար­տադ­րութ­յան օ­ղա­կում առ­կա բա­ցե­րը և լուծ­ման ու­ղի­նե­րը:

Հե­տա­զո­տութ­յան ըն­թաց­քում օգ­տա­գործ­վել են դիա­լեկ­տի­կա­կան, գի­տա­կան աբստ­րակ­ցիա­յի, վեր­լու­ծութ­յան մե­թոդ­նե­րը: Հոդ­վա­ծի հա­մար տե­ղե­կատ­վա­կան և մե­թո­դա­բա­նա­կան հիմքն են ե­ղել հե­ռա­խո­սա­յին հար­ցա­խույ­զնե­րը, ՀՀ վի­ճա­կագ­րա­կան կո­մի­տեի տե­ղե­կագ­րերն ու հրա­պա­րա­կում­նե­րը, տար­բեր գի­տա­կան հան­դես­նե­րում հրա­տա­րակ­ված հա­մա­պա­տաս­խան նյու­թե­րը։

Հա­յաս­տա­նում հա­ցա­հա­տի­կի ար­տադ­րութ­յու­նը պետք է դի­տար­կել զար­գաց­ման ո­լոր­տա­յին գե­րա­կա­յութ­յուն­նե­րի շար­քում, ցո­րե­նի ար­տադ­րութ­յան և­ ինք­նա­բա­վութ­յան մա­կար­դա­կի բարձ­րաց­մանն ուղղ­ված քա­ղա­քա­կա­նութ­յու­նը պետք է ու­նե­նա հա­մա­կար­գա­յին և հաս­ցեա­կան բնույթ: Որ­պես հե­տա­զո­տութ­յան արդ­յունք ներ­կա­յաց­վում է ցո­րե­նի ար­տադ­րութ­յամբ զբաղ­վող գյու­ղա­ցիա­կան տնտե­սութ­յուն­նե­րի խմբա­յին դա­սա­կարգ­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը՝ ար­տադ­րատն­տե­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րի հա­մադր­մամբ և ցո­րե­նի ար­ժեշղ­թա­յի արդ­յու­նա­վետ գոր­ծու­նեութ­յա­նը միտ­ված կլաս­տե­րա­յին մո­տե­ցում­նե­րի կի­րա­ռ­մամբ:

Author Biographies

Աշոտ Ոսկանյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

տ. գ. թ., դոցենտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Կարինե Մնացականյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

տ. գ. թ., Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս

Մարգո Ղազարյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ասիստենտ

References

«Իրագործելիության ուսումնասիրություն՝ ամբողջահատիկ ցորենի արժե¬շղթան ՀՀ Տավուշի մարզում», հետազոտություն, ՀԱԱՀ, Եր․, 2020։

«Գիտական հաշվետվություն», ՀԱԱՀ, Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոն, Եր․, 2018:

ՀՀ ՎԿ, Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (օգտագործումը) ան-հա¬տական (գյուղացիական) տնային տնտեսությունների կողմից 2021 թ․, 2022 թ․։

ՀՀ ՎԿ, ՀՀ արտաքին առևտուրը (ըստ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գոր¬ծունեության ապրանքային անվանացանկի 10-նիշ դասակարգման) 2020 թ., 2021 թ.։

ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թ. պետական աջակցության ծրագիր։

ՀՀ ՎԿ հրապարակումները (Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը և միջին բերքատվությունը 2020 թ., 2021 թ., 2022 թ.։

Պարենային ապահովություն և աղքատություն, 2020 թ., 2021 թ., 2022 թ.։

Восканян А., Мнацаканян К., Казарян М., Проблемы развития и необходи¬мость классификации зерновых хозяйств РА// Вызовы и современные ответы на проблемы устойчивого развития сельских территорий, КубГАУ, 2022г.

Ա. Ոսկանյան, Մ. Ղազարյան, ՀՀ Տավուշի մարզում հացահատիկային տնտե-սության զարգացումը կլաստերային մոտեցումների կիրառմամբ, Եվրոպական համալսարան, Գիտ. հոդվածների ժղվ., ԵՀ, գլխ. խմբ.՝ Հ. Բիշարյան, Եր.: «ԵՀ» հրատ., 2021: Գիրք 12 (1),

Ա. Ոսկանյան, Մ. Հովհաննիսյան, ՀՀ Շիրակի մարզում հացահատիկային կլաստերի ձևավորումը որպես պարենային անվտանգության ապահովման գործոն, «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերական, 2021, 1/73։

Downloads

Published

2024-01-16

How to Cite

Ոսկանյան Ա., Մնացականյան Կ., & Ղազարյան Մ. (2024). Ցորենի արժեշղթայի կատարելագործման ուղիները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 14(3 (42), 43–54. https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.043

Issue

Section

Կառավարում