Ավելացված արժեքի հարկի և տնտեսության ոլորտների միջև կապվածության սոցիալ-տնտեսական գնահատականը ՀՀ-ում

Authors

  • Մերի Փանոսյան Երևանի պետական համալսարան
  • Գնել Սահակյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.068

Keywords:

ավելացված արժեքի հարկ, հարկային եկամուտներ, պետական բյուջե, դրույքաչափ, սպառողներ, տնտեսության ոլորտներ, վիճակագրություն, ռեգրեսիա, թեստ, մոդել

Abstract

Հոդ­վա­ծում գնա­հատ­վում է ՀՀ տնտե­սութ­յան ո­լորտ­նե­րի վրա ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի (ԱԱՀ) ազ­դե­ցութ­յու­նը, հա­մադր­վում և հա­մե­մատ­վում են ՀՀ տնտե­սութ­յան ո­լորտ­նե­րի ա­ճի տեմ­պե­րը՝ ԱԱՀ-ի ա­ճի տեմ­պի վեր­լու­ծութ­յամբ։ Որ­պես ու­սում­նա­սի­րութ­յան ո­լորտ­ներ են դի­տարկ­վել ՀՀ արդ­յու­նա­բե­րութ­յու­նը, շի­նա­րա­րութ­յու­նը, առև­տու­րը և ծա­ռա­յութ­յուն­նե­րը։ Ներ­կա­յաց­ված խնդրի լուծ­ման նպա­տա­կով ու­սում­նա­սիր­վել են այդ ո­լորտ­նե­րի և ԱԱՀ-ի միջև սո­ցիալ-տնտե­սա­կան կա­պե­րը, քա­նա­կա­կան վեր­լու­ծութ­յան մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ ի­րա­կա­նաց­վել է բա­ցա­հայտ­ված կա­պե­րի ռեգ­րե­սիոն վեր­լու­ծութ­յուն, և գ­նա­հատ­վել է հան­րա­պե­տութ­յան տնտե­սութ­յան ո­լորտ­նե­րի և­ ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի կախ­վա­ծութ­յան աս­տի­ճա­նը։ Հե­տա­զո­տութ­յունն ի­րա­կա­նաց­վել է Eviews 10 վի­ճա­կագ­րա­կան հա­մա­կարգ­չա­յին ծրագ­րով, կա­ռուց­վել են բազ­մա­գոր­ծոն ռեգ­րե­սիա­յի մո­դել­ներ, ո­րի պա­րա­մետ­րե­րը գնա­հատ­վել են փոք­րա­գույն քա­ռա­կու­սի­նե­րի ե­ղա­նա­կով։ Արդ­յունք­նե­րը ցույց են տվել, որ դի­տարկ­ված ո­լորտ­նե­րի և ԱԱՀ-ի միջև գո­յութ­յուն ու­նի նշա­նա­կա­լի կախ­վա­ծութ­յուն: Հե­ղի­նակ­նե­րը հան­գել են հետև­յալ եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րին՝ այլ հա­վա­սար պայ­ման­նե­րի առ­կա­յութ­յան դեպ­քում ԱԱՀ-ի ա­ճի տեմ­պի 1 % ա­վե­լաց­մա­նը զու­գըն­թաց՝ շի­նա­րա­րութ­յան ծա­վալ­նե­րը ա­վե­լա­ցել են 0.8 %-ով, ԱԱՀ-ի ա­ճի տեմ­պի 1 % ա­վե­լաց­մա­նը զու­գըն­թաց՝ առևտ­րի շրջա­նա­ռութ­յան ա­ճի տեմ­պը ա­վե­լա­ցել է 0.6 %-ով, ծա­ռա­յութ­յուն­նե­րի ծա­վա­լի (ա­ռանց առևտ­րի) ա­ճի տեմ­պը՝ 0.4 %-ով, իսկ արդ­յու­նա­բե­րութ­յան ար­տադ­րան­քի ծա­վա­լի ա­ճի տեմ­պը՝ 0.3 %-ով։

Author Biographies

Մերի Փանոսյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարան, Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս

Գնել Սահակյան, Երևանի պետական համալսարան

տ.գ.թ., Երևանի պետական համալսարանի Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնակատար

References

ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման վերլուծություն, Եր․, 2022։

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, «ԼՈՒՅՍ հիմնադրամ», Եր., 2022։

Downloads

Published

2024-01-16

How to Cite

Փանոսյան Մ., & Սահակյան Գ. (2024). Ավելացված արժեքի հարկի և տնտեսության ոլորտների միջև կապվածության սոցիալ-տնտեսական գնահատականը ՀՀ-ում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 14(3 (42), 68–75. https://doi.org/10.46991/BYSU:G/2023.14.3.068

Issue

Section

Ֆինանսներ