Համայնքների խոշորացումը վարչական տարածքային բարեփոխումների համատեքստում

Authors

  • Մհեր Օթարյան Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2024.15.1.042

Keywords:

ՀՀ կառվաարություն , համայնք , համայնքների խոշորացում , տեղական ինքնակառավարում , դիրք , վարչական միավոր , եկամուտներ , բյուջե , ծախսեր

Abstract

Ուսումնասիրության մեջ անդրադարձել ենք վարչական և տարածքային բարեփոխումների համատեքստում ՀՀ համայնքների խոշորացման գործընթացին։ Վարչատարածքային բարեփոխումները Հայաստանի Հանրապետության մարզերում սկսեցին 2015-2017թթ․ և իրականացված եռափուլ համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում՝ 2018թ․ դրությամբ Հայաստանի Հանրապետությունում համայնքների թիվը 915-ից նվազելով հասավ 502-ի՝ բազմաբնակավայր համայնքների 52 փնջերով։

Անդրադառնելով խոշորացված համայնքների կառավարման համակարգում տեղ գտած փոփոխություններին նշել ենք, որ իրականացված խոշորացման արդյունքում, նախ և առաջ Հայաստանի համայնքներում, տեղի ունեցավ համայնքների աշխատակազմերի հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում էականորեն կրճատվել են համայնքների վարչական և կրկնվող հաստիքները,

Ուսումնասիրել ենք նաև խոշորացված համայնքների բյուջեների եկամուտները և ծախսերը և ցույց տվել, որ խոշորացման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել ծախսերի պլանավորում և համայնքային եկամուտների աճ։

Այսպիսով, համայնքների խոշորացումը ընդհանուր առմամբ ունեցել է դրական ազդեցություն և այն էլ ավելի զարգանալու հնարավորություն և ուժ ունի։ Այս կերպ համայնքները ավելի շատ են դարձել ինքնաֆինանսավորվող և ապակենտրոնացման մակարդակը էլ ավելի է բարձրացել։

 

Բանալի բառեր՝ ՀՀ կառավարություն, համայնք, ՀՈԱԿ, համայնքների խոշորացում, ՏԻՄ, հաստիք, վարչական միավոր, բյուջե, մուտքեր, ծախսեր։

Author Biography

Մհեր Օթարյան, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դասախոս, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

References

• Law on Making Amendments and Additions to the Law of the Republic of Armenia "On Administrative Territorial Division of the Republic of Armenia" HO-148-N/HPT 2015:12:30/91(1180).

• Law on Making Amendments and Additions to the Law of the Republic of Armenia "On Administrative Territorial Division of the Republic of Armenia" HO-93-N, HHPT 2017:06:30/42(317).

• "On the long way of reforms, the RA local self-government system through the eyes of citizens" - report-2016.

• RA government's 2011 The annex to the protocol decision N 44 on approving the "Concept of the enlargement of communities and formation of inter-community associations" of the session of November 10.

• RA Law "On Yerevan Local Self-Government", HO-5-N/HHPT 2009:01:16/3 (669).

https://www.minfin.am/hy/page/hamaynqayin_byujeneri_ampop_hashvetvutyun_2023t_1-in_kisamyak_

https://mtad.am/

https://www.stateproperty.am/article/1626

Downloads

Published

2024-07-01

How to Cite

Օթարյան Մ. (2024). Համայնքների խոշորացումը վարչական տարածքային բարեփոխումների համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 15(1 (43), 42–50. https://doi.org/10.46991/BYSU:G/2024.15.1.042

Issue

Section

Կառավարում