Մեղադրյալի «պարտադիր» ձերբակալումն ու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով անձի ձերբակալման անհնարինությունը
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.1.133Բանալի բառեր-:
անձնական ազատության իրավունք, ազատության կանխավարկած, քրեական վարույթ, դատարան, ձերբակալում, կալանք, հիմնավոր կասկած, մեղադրյալ, արտաքին հանցանշանԱմփոփում
Հոդվածը նվիրված է անձնական ազատության իրավունքի պաշտպանության գործնական հիմնախնդիրներին՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալելու և դատարան ներկայացնելու համար, ազատության մեջ գտնվող մեղադրյալի ձերբակալման իրավակարգավորումների համատեքստում։
Անդրադառնալով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալմանը՝ հեղինակը քննադատում է Վճռաբեկ դատարանի իրավունքում սահմանված՝ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալման այս տեսակը կիրառելու բացարձակ արգելքը։ Հիմնավորելով, որ քրեական վարույթ նախաձեռնված լինելն ինքնին չի բացառում արտաքին հանցանշաններով անձին անհապաղ ձերբակալելու իրավիճակները՝ հեղինակն անընդունելի է համարում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածն անմիջականորեն ծագած համարելու՝ «քրեական վարույթ նախաձեռնված չլինելու» չափանիշը և դրա փոխարեն առաջ է քաշում «կասկածն ապացույցներից չբխելու» չափանիշը։
Անդրադառնալով ձերբակալման մյուս տեսակին՝ հեղինակը պնդում է, որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է դատարան ներկայացնելու համար ազատության մեջ գտնվող մեղադրյալին պարտադիր ձերբակալելու պահանջ, որն անձի անազատության կանխավարկածի դրսևորում է և հակասում է անձնական ազատության կանխավարկածին ու քմահաճ ձերբակալման միջազգային-իրավական արգելքին։ Հեղինակը կարծում է, որ օրենսդիրը մեղադրյալի ձերբակալումը պարտադիր է համարել ձևական նպատակներով՝ մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը պատշաճ համարելու և կալանավորման ընթացակարգ սկսելու համար՝ նպատակ ունենալով վերջինիս կալանավորող դատարանին զերծ պահելու ազատությունից զրկող համարվելու բեռից։
Հղումներ
Ալբերտ Հովհաննիսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0188/06/23 որոշում: (Albert Hovhannisyan-i veraberyal gortsov Vchrrabek datarani 2024 tv. hunvari 18-i tiv HKD/0188/06/23 voroshum).
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց, էջ 190, https://rm.coe.int/new-criminal-procedure-code-guideline-/1680a72908, վերջին մուտք՝ 01․03․2025թ․(HH kreakan datavarutyan nor orensgirki hayetsakargayin lutsumneri, norararakan motetsumneri yev himnakan institutneri meknabman gortsakan ugetsuyts, ej. 190).
ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009թ. սեպտեմբերի 12-ի ՍԴՈ–827 որոշում: (HH Sahmanadrakan datarani — 2009 tv. septemberi 12-i SDO–827 voroshum).
Меликян, Р. Некоторые вопросы интеграции института задержания в общую логику судебного контроля над ограничением фундаментального права на личную свободу, Պետություն եւ իրավունք N 2 (90) 2021, էջ 104 (Melikyan, R. Nekotorye voprosy integratsii instituta zaderzhaniya v obshchuyu logiku sudebnogo kontrolya nad ogranicheniem fundamental’nogo prava na lichnuyu svobodu, Petutyun yev iravunk, No. 2 (90), 2021, ej. 104).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Геворг Багдасарян

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.