Քրեական հետապնդման «գործառույթը»
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.2.083Բանալի բառեր-:
քրեական հետապնդում,, մեղադրանք,, գործառույթ,, նախաքննություն,, հսկողություն, քննիչ, դատախազ, գործունեության ուղղությունԱմփոփում
Հոդվածը նվիրված է քրեական հետապնդման՝ որպես քրեադատավարական երևույթի էությանը: Դրանում
հեղինակը նախ ներկայացնում է «քրեական հետապնդում» օրենսդրական հասկացության ձևավորման
պատմությունն ու դրա վրա նշանակալի ազդեցություն ունեցած տեսական բանավեճերը, ապա
քննարկման առարկա է դարձնում քրեական հետապնդման՝ որպես ինքնուրույն դատավարական
գործառույթի գոյության հարցը:
Մասնավորապես, քրեադատավարական գործառույթի հիմնական հատկանիշների համատեքստում
վերլուծելով քրեական հետապնդման բովանդակությանը վերագրվող դատավարական
գործողությունները՝ հեղինակը փաստում է, որ դրանք իրականում կազմում են դատավարական
գործունեության այլ ուղղությունների բովանդակությունը, հետևաբար՝ քրեական հետապնդումն
ինքնուրույն գործունեություն, դրա տեսակ կամ ուղղություն չէ: Այնուհետև, հարցը դիտարկելով արդար
դատաքննության իրավունքի համատեքստում և փաստելով, որ հանրային քրեադատավարական
գործունեությունն իրականացվում է օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու նպատակով և առանց
մեղադրական ուղղվածության՝ հեղինակը նաև բացառում է, որ մեղադրյալի մեղավորությունը
հաստատելն ու նրա քրեական պատասխանատվությունն ապահովելը կարող են վարույթի որևէ
մասնակցի առաքելություն լինել:
Վերլուծության արդյունքում հեղինակը հանգում է հետևության, որ քրեական հետապնդումը ոչ թե
դատավարական գործառույթ է, այլ քննության, դրա կազմակերպման և դրա նկատմամբ հսկողության
գործառույթների իրացման արդյունքում ձևավորված դատավարական հարաբերությունների վիճակ, որն
արտահայտում է քրեական վարույթին առերևույթ հանցանք կատարած անձի մասնակցությունը:
Հեղինակի պնդմամբ, քրեական հետապնդումն ի հայտ է գալիս այն հարուցելու մասին որոշում
կայացնելու պահից և ոչ թե իրականացվում է, այլ շարունակում է գոյություն ունենալ հարուցված
լինելու և դադարեցված չլինելու ուժով՝ անկախ այդ ընթացքում անձի մեղքն ապացուցելուն ուղղված
որևէ գործողություն կատարելուց կամ չկատարելուց, շարունակում է առկա լինել ընդհուպ այն
դեպքում, երբ կատարվում են մեղադրյալի մեղավորությունը հերքելուն ուղղված գործողություններ:
Հղումներ
Ghaziniyan G.S. K'reakan datavarut'yan patmakan ev ardi himnaharcery Hayastanum. Yerevani hamalsarani hratark'chut'yun, Yerevan, 2001.
Al'pert S.A. Obvinenie v sovetskom ugolovnom protsesse. Khar'kov, 1974.
Baev O.Ya. Prokuror kak sub'ekt ugolovnogo presledovaniya. Moscva, 2006,
Daev V.G. “Obvinenie v sovetskom ugolovnom protsesse.” Pravovedenie, 1970, No. 1.
Enikeev Z.D. “Aktual'nye voprosy ugolovnogo presledovaniya v svete sudebno-pravovoi reformy.” Pravovedenie, 1995, No. 4–5.
Zelenetskii V.S. Funktsional'naya struktura prokurorskoi deyatel'nosti. Khar'kov, 1978.
Kan M.P. Protsessual'nye funktsii prokurora v dosudebnykh stadiyakh ugolovnogo sudoproizvodstva. Dis. ... kand. yurid. nauk. Tashkent, 1988.
Larin A.M. Rassledovanie po ugolovnomu delu: protsessual'nye funktsii. Moscow: Yuridicheskaya literatura, 1986.
Solov'ev A.B. “Ugolovnoe presledovanie i prokurorskii nadzor v dosudebnykh stadiyakh sudoproizvodstva.” Prokurorskaya i sledstvennaya praktika, 1997, No. 3.
Strogovich M.S. Kurs sovetskogo ugolovnogo protsessa. v 2 t., t. 1. M. 1968.
Strogovich M.S. Ugolovnoe presledovanie v sovetskom ugolovnom protsesse. M. 1951.
Tadzhiev Kh.S. Prokurorskii nadzor i vedomstvennyi kontrol' za rassledovaniem prestuplenii. Tashkent, 1985.
Tatoyan A. “Protsesual'naya funktsia ugolovnogo presledovaniya i ee sootnoshenie s rassledovaniem dela.” Petutyun yev iravunk’, 2(72), 2016.
Ugolovno-protsessual'noe pravo Rossiiskoi Federatsii: Uchebnik. / otv. red. P.A. Lupinskaya. 2-e izd., pererab. i dop. M.: Norma, 2009.
Khaliulin A.G. Osushchestvlenie funktsii ugolovnogo presledovaniya prokuraturoi Rossii. Kemerovo, 1997.
Chel'tsov M.A. “Vozbuzhdenie ugolovnogo presledovaniya i protsessual'noe polozhenie sledovatelya.” Sotsialisticheskaya zakonnost', 1937, No. 3.
Chel'tsov M.A. Sovetskii ugolovnyi protsess. M., 1951.
El'kind P.S. Tseli i sredstva ikh dostizheniya v sovetskom ugolovno-protsessual'nom prave. Leningrad: Izd-vo Leningradskogo universiteta, 1976.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Գևորգ Բաղդասարյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.