Սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության քաղաքացիադատավարական կառուցակարգերի զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում

Authors

  • Վ․ Հովհաննիսյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.3.062

Keywords:

protection of rights, types of civil procedure, mechanism, change in legal perception, claim, criteria, elements of rights to fair trail

Abstract

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ամրագրելով անձի դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը, սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Հետևաբար, արդյունավետությունն առաջին հերթին պետք է դիտել դատական պաշտպանության իրավունքի իրականացման սահմանադրաիրավական և կոնվենցիոն1 պահանջ, որը բովանդակային առումով ներառում է նաև ՀՀ Սահմանադրության մեկ այլ՝ 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի օրգանական և գործառական (ֆունկցիոնալ) տարրերի տարողունակությունը։ Հարկ է նշել, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կոնվենցիոն մասն են ու մեկ համալիր իրավունք են։ Այն յուրաքանչյուրին երաշխավորում է ոչ միայն դատարան դիմելու իրական հնարավորություն, գործի քննության ընթացքում որոշակի որակներ ու դատավարական այլ գործիքակազմ, ապահովում դատավարական երաշխիքների պահպանմամբ հաստատված փաստերի նկատմամբ նյութական համապատասխան նորմերի կիրառում, կայացված դատական ակտի կատարում, այսինքն՝ խախտված իրավունքների վերականգնում, այլև երաշխավորում է դատական հնարավոր սխալի կամ արդար դատաքննության իրավունքի մաս կազմող որևէ տարրի խախտման վերացման հնարավորություն2։

Downloads

Published

2019-12-03

How to Cite

Հովհաննիսյան Վ. (2019). Սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանության քաղաքացիադատավարական կառուցակարգերի զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(3 (30), 62–72. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.3.062

Issue

Section

Articles