Ադրբեջանական Հանրապետության սահմանների մասին միջազգայնորեն ճանաչված և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ընդունած փաստաթղթերի լույսի տակ

Authors

  • Ալեքսանդր Մանասյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2021.12.1.003

Keywords:

սահմանների լեգիտիմություն, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետությու, Ադրբեջանական Հանրապետություն, տարածքային ամբողջականություն, ցեղասպանածին վարք, պետական սահման, անկախության հանրաքվե

Abstract

Պետական սահմանը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքներից մեկն է, որն արձանագրվում է սահմանակից երկրների հետ կնքված պայմանագրերում և համաձայնագրերում: XX դարում «Ադրբեջան» անունով ասպարեզ իջած երեք կազմավորումներից ոչ մեկի սահմանները ինքնորոշման ակտով (անկախության մասին հանրաքվեով) չեն ձևավորվել: Նրանցից առաջինը 1918-1920 թթ. թուրքական ռազմական ներխուժումով հայտնված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունն է (ԱԴՀ), որը չի ունեցել հաստատված կամ միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Անհիմն հավակնությունների պատճառով Ազգերի լիգային անդամակցելու մերժումը ստացած ԱԴՀ-ն լքել է պատմությունը, երբ Խորհրդային Ռուսաստանի XI Կարմիր բանակը 1920 թ. ապրիլին մտել է Բաքու, տապալել թուրքերի հիմնած ԱԴՀ-ն և հռչակել ոչ ազգային, ԱդրԽՍՀ, որում հայերը դիտվել են որպես տիտղոսակիր ազգ չունեցող այդ նոր տիպի խորհրդային հանրապետության համահիմնադիր ժողովուրդներից մեկը: ԱդրԽՍՀ-ն 1920 թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղը (ԼՂ), Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) անկապտելի մաս, իսկ դեկտեմբերի 2-ին հրատարակած հռչակագրով ճանաչել ԼՂ ժողովրդի լիիրավ ինքնորոշման իրավունքը: 1921 թ. հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) հռչակվել է ՀԽՍՀ անկապտելի մաս:  1921 թ. թուրք քեմալականների հետ գործարքի մեջ մտած բոլշևիկները Նախիջևանն ու ԼՂ-ն բռնությամբ օտարել են ՀԽՍՀ-ից հօգուտ ԱդրԽՍՀ-ի:  ԼՂ-ն տրվել է նման հարց լուծելու մանդատ  չունեցող Կովբյուրոյի չընդունված որոշմամբ (այն նույնիսկ չի դրվել քվեարկության),   իսկ Նախիջևանը՝ Կարսի պայմանագրով: 1923-ին խախտվել է Կովբյուրոյի առանց այն էլ ապօրինի որոշումը: Մարզային ինքնավարություն տրվել է ոչ թե ԼՂ-ին, այլ նրա մեկ երրորդից էլ փոքր մասին, մարզից դուրս թողնելով ՀԽՍՀ հետ հարակից շրջանները: Կարսի գործող պայմանագրով Նախիջևանը ՀԽՍՀ-ից բռնազավթված և այսօր գոյություն չունեցող ԱդրԽՍՀ հովանավորությանը (բայց ոչ սուվերենությանը) հանձնված տարածք է:  1991 թ. օգոստոսին ԱդրԽՍՀ-ն դադարել է գոյություն ունենալ, և ԼՂՀ ժողովուրդը 1991 թ. սեպտեմբերին իր անկախությունը հռչակել է իրենից բացի ոչ մեկին պատկանող տարածքներում: Արևմուտքը այս իրավական փաստերի անտեսումով է օկուպացված Նախիջևանով և Լեռնային Ղարաբաղով 1991-ին ճանաչել ԱՀ-ն: Եվրոպական համայնքի կողմից 1991-ին նախկին ԱդրԽՍՀ սահմաններում ԱՀ ճանաչումը իրավական ուժ չի հաղորդել այդ սահմաններին, քանի որ 1921 թ. դրանք ձևավորվել էին զավթումների արդյունքում: ԱՀ-ն մեր օրերում էլ լեգիտիմ սահմաններ չունի: ՀՀ հետ նրա սահմաններն այսօր «ճշտվում են» ՀԽՍՀ-ից 1921 թ. բռնությամբ օտարված այն տարածքներով, որոնք զավթել էին ՀԽՍՀ-ից և պետք է մաս կազմեին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի:

Author Biography

Ալեքսանդր Մանասյան, Երևանի պետական համալսարան

Профессор кафедры Истории и теории философии и логики

Published

2021-05-10

How to Cite

Մանասյան Ա. (2021). Ադրբեջանական Հանրապետության սահմանների մասին միջազգայնորեն ճանաչված և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ընդունած փաստաթղթերի լույսի տակ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 12(1 (34), 3–17. https://doi.org/10.46991/BYSU:C/2021.12.1.003

Issue

Section

International Law