Հայցի ապահովման ինստիտուտի կատարելագործման հիմնախնդիրները վարչական դատավարությունում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.054Keywords:
հայցի ապահովման ինստիտուտ, վարչական դատավարություն, վարչական դատավարության օրենսգիրք, վարչական ակտի կասեցում, հայցի ապահովում, վարչական ակտ, վիճարկման հայցAbstract
Հայցի ապահովման ինստիտուտը ներկայումս վարչական դատավարության կատարելագործման կարիք ունեցող ինստիտուտներից է։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՎԴՕ) 15-րդ գլուխը (Հայցի ապահովումը) աչքի է ընկնում ոչ ամբողջական և թերի կարգավորումներով, որոնք չեն համապատասխանում դատավարական օրենսդրության զարգացման արդի միտումներին։ ՎԴՕ 83-րդ հոդվածի և 15-րդ գլխի համահունչ կարգավորումները կարող են նպաստել վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտի բարեփոխմանը։ Առհասարակ, ՎԴՕ 83-րդ հոդվածն այդ օրենսգքրի ուժի մեջ մտնելուց ի վեր դրա ամենաքննարկված հոդվածներից է։ Խնդիրն այն է, որ այդ հոդվածով ներմուծվել է դատավարական օրենսդրության համար ըստ էության նոր ինստիտուտ՝ վարչական ակտի կասեցում օրենքի ուժով և ոչ թե դատարանի կողմից, ինչը հայցվորների համար իրավունքի չարաշահման մեծ ռիսկ է ստեղծում։ Այսպիսով, ՎԴՕ 83-րդ հոդվածի և 15-րդ գլխի հետ կապված հիմնահարցերը պահանջում են համահունչ և համակարգային կարգավորումներ վարչական դատավարությունում հայցի ապահովման հետ կապված հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար։ Այս համատեքստում առաջարկվում է, որ ընդհանուր կանոնը լինի ոչ թե վարչական ակտի կատարման կասեցումը, իսկ այնուհետև այդ կանոնից բացառությունների սահմանումը, այլ ՎԴՕ 83-րդ հոդվածը պետք է սահմանի միայն այն դեպքերը, երբ վիճարկման հայցը վարույթ ընդունելը կասեցնում է դրա կատարումը։ Իհարկե, ասվածը չի նշանակում, որ ՎԴՕ 83-րդ հոդվածում չթվարկված դեպքերում վարչական ակտի կատարումը չպետք է կասեցվի, պարզապես այդ դեպքում կասեցումն արդեն կարող է կատարվել դատարանի կողմից՝ որպես հայցի ապահովման միջոց՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում։
References
The Code of Administrative Procedure of Germany, Article 80, https://www.gesetze-im-internet.de/englisch_vwgo/englisch_vwgo.pdf
The Code of Administrative Procedure of Georgia, Article 29, https://matsne.gov.ge/en/document/download/16492/48/en/pdf
The Code of Administrative Procedure of Czechia, § 73, https://unece.org/fileadmin/DAM/env/pp/compliance/C2016-143_Czech/Annex5_CodeAdministrativeJustice.pdf
The Code of Procedure of the Administrative Court of Estonia, § 249, https://www.riigiteataja.ee/en/eli/527012014001/consolide
The European experience in this field is more thoroughly analyzed in the justifications for the adoption of the Law HO-384-N “On Supplementations and Amendments to the Code of Administrative Procedure of the Republic of Armenia”.
This issue is currently also present in civil procedure. Article 129 of the Code of Civil Procedure also provides for the possibility of applying the discussed means of securing the claim, but the persons, against whom these measures are applied, do not have the opportunity to become a person participating in the case in any status and to make use of the procedural tools related to securing the claim.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.