Քրեական հետապնդումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում

Authors

  • Սամվել Դիլբանդյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.098

Keywords:

քրեական հետապնդում, քրեական հետապնդում հարուցել, քրեական վարույթ, քրեական վարույթ նախաձեռնել, փաստացի քրեական հետապնդում, քրեական հետապնդման ժամկետներ

Abstract

Սույն հոդվածը նվիրված է քրեական դատավարությունում քրեական հետապնդման հիմնահրացերին։ Քրեական դատավարության գործող օրենսգրքում դրվեց նոր գաղափարախոսություն մինչդատական վարույթում քրեական վարույթի խնդիրների իրականացման համար։ Քրեական վարույթում քրեական հետապնդումը նշանակալի տեղ է զբաղեցնում՝ դրանով պայմանավորվում է քրեական վարույթի հետագա ընթացքը և քննության սահմանները։ Քրեական հետպնդումը առերևույթ հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի շարժիչ ուժն է, իսկ դա նշանակում է, որ դրանով է պայմանավորված քրեական վարույթի հետագա ընթացքը։ Անկասկած այն կարևոր է նաև քրեական վարույթի շրջանակներում անձի իրավունքների պաշտպանության ապահովման համար։

Մինչ այսօր քրեական հետապնդման հարուցման և իրականացման հարցերը քրեական դատավարության իրավունքի տեսության մեջ և պրակտիկայում մնացել են չլուծված։ Չնայած քրեական դատավրության օրենսդրությունը մանրամասն  կարգավորում է քրեական հետապնդման իրավական հիմքերը, բայց որոշ կարևոր հարցեր մնացել են չկարգավորված։ Այսօր քրեական վարույթի ժամկետների փոխարինումը քրեական հետապնդման ժամկետների փաստացի քրեական հետապնդման ենթարկված անձանց համար առաջացրել է պաշտպանության իրավունքի իրականացման խնդիրներ, մասնավորապես նշված անձը զրկված է մեղադրյալի հիմնարար իրավունքներն իրականացնելու հնարավորությունից։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ վարույթն իրականացնող մարմինը օրենով սահմանված քրեական հետապնդման ժամկետների մեջ տեղավորվելու համար ձգտում է փաստացի քրեական հետապնդման եթարկված անձին ավելի ուշ կարգավիճակ տալ, որպեսզի տեղավորվի նշված ժամկետների մեջ։ Մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը քրեական վարույթի ողջ ընթացքում կատարում է վարույթային այնպիսի գործողություններ, որոնք շոշափում են փաստացի քրեական հետապնդման ենթարկված անձի իրավաչափ շահերը։

Author Biography

Սամվել Դիլբանդյան, Երևանի Պետական համալսարան

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ

References

See Строгович М.С. Уголовное преследование в советском уголовном процессе, М., 1951, page 58.

See Уголовный процесс, словарь справочник, /под ред. В.М. Савицкого, М., 1999, page 186.

See A practical guide to conceptual solutions, innovative approaches and key institutions of the new RA Criminal Procedure Code, Yerevan, 2022. page 287.

See The Decision No. EKD/0136/11/11 of the RA Court of Cassation, 22 December 2011 regarding Levik Poghosyan.

See Article 6, Part 1, Clause 44 of the RA Code of Criminal Procedure.

See The Decision No. EKD/0136/11/11 of the RA Court of Cassation, 22 December 2011 regarding Levik Poghosyan.

See Кальницкий В.В. Право свидетелья на зашиту // Законодательство и практика, 2000, № 2(5) - pages 11-13։

See Part 1 of Article 255 of the RA Criminal Procedure Code.

Downloads

Published

2023-12-14

How to Cite

Դիլբանդյան Ս. (2023). Քրեական հետապնդումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 14(2 (39), 98–105. https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.098

Issue

Section

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ