Սեփականության իրավունքի սահմանափակման քրեադատավարական կարգավորումների ընկալման և մեկնաբանման որոշ հիմնահարցեր
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.039Keywords:
սեփականության իրավունք, սեփականության իրավունքի սահմանափակում, դատական երաշխիքներ, իրեղեն ապացույց, գույքի արգելադրում, գույքի արգելադրման վերացումAbstract
Հոդվածի նպատակն է վերլուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հետ կապված մի շարք հարցեր։ Հոդվածում անդրադարձ է կատարվում 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ և 39-րդ գլուխներով նախատեսված գույքի արգելադրման նյութական հիմքի և դատավարական ընթացակարգի հետ կապված մի շարք կարգավորումների, որոնք տարբեր կերպ են ընկալվում և մեկնաբանվում։ Այսինքն, հոդվածը նպատակ է հետապնդում ներկայացնել այնպիսի խնդիրներ, որոնք առաջացել են իրավակիրառ պրակտիկայում։ Այս առումով հոդվածը նաև արդիական է, քանի որ ներկայացվող մոտեցումները կարող են հետաքրքրություն ներկայացնել ինչպես ուսանողների, այնպես էլ փաստաբանների, իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների մոտ։
Հոդվածը նվիրված է ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքն իրեղեն ապացույց ճանաչելու որոշումների իրավաչափության հետ կապված մի շարք խնդիրների, որոնք հանդիպում են իրավակիրառ պրակտիկայում։
Հոդվածի մաս 2-ում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի պայմաններում արգելադրված գույքը ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում արգելանքից հանելը, գույքի արգելադրման որոշմամբ այդ գույքի բավարար արժեքի մասին նշում կատարելը (Հոդվածի երկրորդ մասը հրապարակվելու է ՀՀ դատախազության «Օրինականություն» պարբերականում)։
References
Օգտագործված գրականության ցանկ
ՀՀ Սահմանադրություն, 2015 թվականի փոփոխություններով (Constitution of the Republic of Armenia, 2015)։
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ընդունված 2021 թվականի հունիսի 30-ին (Criminal Procedure Code of RA, 30.06.2021):
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, ընդունված 1950 թվականին (European Convention on the Protection of Human Rights and Fundamental Freedoms, 1950)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Borzhonov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 22-ի վճիռը, գանգատ թիվ 18274/04, կետեր 59-60 (Borzhonov v. Russia)։
Վռաբեկ դատարանի՝ Ա․ Հայրապետյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշում (Case number ԵՇԴ/0001/11/10- Cassation Court of RA) ։
Վճռաբեկ դատարանի՝ Ա. Սեկոյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0185/11/11 որոշում (Case number ԵԿԴ/0185/11/11 - Cassation Court of RA):
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.