Ոչ պատշաճ վարքագծի արգելքը քրեական դատավարության սկզբունքների համակարգում

Authors

  • Սամվել Դիլբանդյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.106

Keywords:

քրեական վարույթ, ոչ պատշաճ վարքագիծ, ոչ իրավաչափ վարքագծի արգելք, իրավունքի չարաշահում, պարտականություն, հանրայնություն, պատշաճ ապացուցում, եվրոպական դատարան, իրավախախտում, դատավարական սանկցիա

Abstract

Նշված հոդվածը նվիրված է ոչ իրավաչափ վարքագծի արգելքի սկզբունքին, որը քրեական վարույթի սկզբունքների համակարգում նորույթ է։ Նշված սկզբունքի գիտական ուսումնասիրությունը կարևոր է, քանի որ հաճախ է լինում, երբ վարույթի մասնավոր մասնակիցները թույլ են տալիս իրավունքի չարաշահումներ կամ պատշաճ չեն իրականացնում իրենց պարտականությունները։ Իրականում անձը կատարում է գործողություն, որի իրավունքն օրենքով ունի, բայց դրա իրականացման արդյունքում ոչ միայն խաթարվում է վարույթի բնականոն ընթացքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավաչափ շահերը, օրինակ՝ ժամանակին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում ստանալու տուժողի իրավունքը։ Ոչ իրավաչափ վարքագծի արգելքն ոչ միայն վերաբերում է իրավունքների ոչ իրավաչափ իրականացմանը, այլև օրենքով նախատեսված պարտականությունների չկատարմանը։

Այն անձի նկատմամբ, ում գործունեությունը քրեական վարույթի ընթացքում ճանաչվում է որպես իրավունքի չարաշահում, նրա նկատմամբ բացասական հետևանքները միանգամայն արդարացված են և պետք է հանգեցնի նրա կողմից իր իրավունքների հետագա չարաշահումների կանխման։ Վարույթի մասնավոր մասնակցի գործողության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի գնահատականը որպես իրավունքի չարաշահում պետք է հիմված լինի փաստերի վրա։  Իհարկե վարույթն իրականացնող մարմինը պետք է գործի իր լիազորությունների սահմաններում և թույլ չտա հայեցողական իրավունքների չարաշահում, որի արդյունքում անհիմն սահմանափակվեն մասնավոր անձանց իրավունքների իրականացման հնարավորությունը։

Author Biography

Սամվել Դիլբանդյան, Երևանի պետական համալսարան

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քրեական
դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ

References

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց, Երևան, 2022թ․։ (Practical guide to the interpretation of conceptual solutions, innovative approaches and main institutions of the new Criminal Procedure Code of the Republic of Armenia, Yerevan, 2022).

Lawless v. Ireland, 26 мая 2016 appeal no. 332/57.

Witzsch v. Germany, 13.12.2005 appeal no. 41448/98.

Kerechashvili v Ceorgia, 28.04.2009 appeal no. 5667/02.

Rehdk v. the Gzech Republic, 18․05․2004, appeal no. 67208/01.

Chernitsyn v. Russia appeal no. 5964/02.

Mirolubovs and Others v. Latvia, appeal no. 798/5, 15.09.2009։

Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի պլենումի 30.06.2015 № 29 <<Դատարանների կողմից քրեական դատավարությունում պաշտպանության իրավունքի իրականացումն ապահովող օրենսդրության կիրառման պրակտիկայի մասին>> որոշումը: (Resolution of the Plenum of the Supreme Court of the Russian Federation dated 30.06.2015 No. 29 "On the practice of applying the legislation ensuring the right of defense by courts in criminal proceedings").

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, 2021թ․։ (RA Criminal Procedure Code).

Братусь С.И. О пределах осуществления гражданских прав //Правоведение. 1967. № 4. (Bratus S.I. On the limits of the exercise of civil rights //Jurisprudence. 1967. No. 4)

Петров A.B. Теория государства и права. Учебное пособие. - Челябинск, 2009. (Petrov A.V. Theory of State and Law. Tutorial. - Chelyabinsk, 2009).

Downloads

Published

2024-06-06

How to Cite

Դիլբանդյան Ս. (2024). Ոչ պատշաճ վարքագծի արգելքը քրեական դատավարության սկզբունքների համակարգում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 15(1 (40), 106–116. https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.106

Issue

Section

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ