Գործարքների կարգավորման գերֆորմալիզը ՀՀ-ում. Նոտարական վավերացում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2024.15.1.166Keywords:
գործարք, պայմանագիր, պետական գրանցում, նոտարական վավերացում, գործարքի ձև, անշարժ գույք, իրային իրավունք, պարտավորական իրավունքAbstract
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ անշարժ գույքի հետ կնքվող բոլոր գործարքները ենթակա են նոտարական վավերացման, իսկ այդպիսի գործարքներից ծագող բոլոր իրավունքները` պետական գրանցման: Նշված ձևականությունները չպահպանելու դեպքում օրենսդրությունը նախատեսում է մեկ հետևանք` առոչնչություն:
Այսպիսի կարգավորումն անհարկի սահմանափակում է անշարժ գույքի շրջանառությունը` փաստացի արգելելով այնպիսի գործարքների կնքումը, որտեղ կողմերը պարտավորությունների ծագման համար ավելի վաղ ժամկետ կնախատեսեն, քան իրային իրավունքի փոխանցման համար: Բացի դրանից, նման կարգավորումն իրավունքների չարաշահման բավականին լայն հնարավորություններ է տալիս:
Արտասահմանյան օրենսդրության ուսումնասիրությունը հիմք է տալիս պնդելու, որ եվրոպական և ԵԱՏՄ երկրներում անշարժ գույքին վերաբերող գործարքների համար նախատեսված է ավելի ազատականացված մոտեցում: Որպես կանոն անշարժ գույքի հետ կնքվող ոչ բոլոր գործարքներ են նոտարական վավերացվում:
Նախատեսելով որևէ գործարքի համար հասարակ գրավոր ձև օրենսդիրն արդեն իսկ կարող է ստանալ համապատասխան դրական արդյունք` անհարկի չսահմանափակելով քաղաքացիական շրջանառությունը: Նոտարական վավերացման պահանջն արդեն սահմանափակում է այդ շրջանառությունը` շատ հաճախ չտալով որևէ դրական արդյունք:
Կիրառելով իրավահամեմատական և իրավունքի տնտեսական վերլուծության մեթոդները, հեղինակն առաջարկում է նախատեսել իրավաբանական անձանց միջև կնքվող անշարժ գույքի օտարման գործարքների համար հասարակ գրավոր ձև: Նոտարական ձև նախատեսել քաղաքացիների մասնակցությամբ օտարման գործարքների համար: Անշարժ գույքի օգտագործման իրավունքի փոխանցման գործարքների համար ընդհանրապես նախատեսել հասարակ գրավոր ձև անկախ կողմերի ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսանալու հանգամանքից:
Առկա կարգավորումների շրջանակներում անշարժ գույքի հետ կնքվող որոշ գործարքների համար նախատեսելով հասարակ գրավոր ձև` կարող ենք ստանալ նույն դրական արդյունքը, ինչ նոտարական վավերացման պարագայում, առանց այդպիսի վավերացման հետ կապված թերությունների:
References
Antoni Vaquer, Contract Law in Spain, Kluwer Law International BV, The Netherlands, 2022, էջեր 71-72, ISBN: 9789403545103:
Arthur S. Hartkamp, Contract Law in the Netherlands, Kluwer Law International BV, The Netherlands, 2015, ISBN: 9041161589
Commentaries on European Contract Laws. Ed. by Nils Jansen, Reinhard Zimmermann. – Oxford: University Press 2018, էջ 262, DOI: https://doi.org/10.1093/oso/9780198790693.002.0001, ISBN: 9780198790693
European Contract Law and German Law, Edited by Stefan Leible, Matthias Lehmann, Kluwer Law International BV, The Netherlands, 2014, ISBN: 9789041125880:
Executing contracts in France by Practical Law Corporate France and Antoine Tézenas du Montcel, Paul Jourdan-Nayrac, Etienne Chesneau and Abel Colomb at Gide Loyrette Nouel, Thomson Reuters Practical Law, Published: 19 February 2021
Sir Basil Markesinis, Hannes Unberath, Angus Johnston, The German Law of Contract A Comparative Treatise, Second Edition, Oxford and Portland, Oregon, 2006, ISBN: 1841134724:
chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.gide.com/sites/default/files/executing_contracts_in_france_w-025-04091.pdf (վերջին մուտք` 18.12.2023թ.):
Pier Giuseppe Monateri, Filippo Andrea Chiaves, Mauro Balestrieri, Contract Law in Italy, Kluwer Law International BV, The Netherlands, 2021, ISBN: 9403527013:
Гражданское право. В 3-х томах. Том 1. Учебник, 2-е издание. Ответственный редактор – доктор юридических наук, профессор В.М. Чигир. Минск, 2007 (Civil law. In 3 volumes. Volume 1. Textbook, 2nd edition. Executive editor – Doctor of Law, Professor V.M. Chigir. Minsk, 2007):
Карапетов А.Г., Экономический анализ права. – М.: Статут, 2016, ISBN: 978-5-8354-1238-9 (Karapetov A.G., Economic Analysis of Law. – M.: Statute, 2016, ISBN: 978-5-8354-1238-9):
Сделки, представительство, исковая давность: постатейный комментарий к статьям 153–208 Гражданского кодекса Российской Федерации [Электронное издание. Редакция 1.0] / Отв. ред. А.Г. Карапетов. – М.: М-Логос, 2018, ISBN: 978-5-9500177-6-6 (Transactions, Representation, Limitation Period: article-by-article commentary to articles 153–208 of the Civil Code of the Russian Federation [Electronic edition. Revision 1.0] / Rep. ed. A.G. Karapetov. – M.: M-Logos, 2018, ISBN: 978-5-9500177-6-6):
Татаркина К.П., Форма сделок в гражданском праве России: моногр. / Томск : Изд-во Томск, гос. ун-та систем упр. и радиоэлектроники, 2012, ISBN: 978-5-86889-591-3 (Tatarkina K.P., Form of Transactions in Civil Law of Russia: monograph. / Tomsk: Publishing house Tomsk, state. University of Control Systems and Radio Electronics, 2012, ISBN: 978-5-86889-591-3):
Климкин С.И., Гражданское право Республики Казахстан. Общая часть: Учебное пособие. – Алматы: Научно-издательский центр Каспийского общественного университета, 2011, ISBN 978-601-7067-34-2 (Klimkin S.I., Civil law of the Republic of Kazakhstan. General part: Study guide. – Almaty: Scientific and Publishing Center of the Caspian Public University, 2011, ISBN 978-601-7067-34-2):
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.