ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՄՔ

Authors

  • Վ․ Հովհաննիսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.026

Keywords:

նոր հանգամանք, իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում, խախտման փաստի հաստատում, վերանայման հիմք, բեկանման հիմ

Abstract

Քաղաքացիական շրջանառության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի լիարժեք դատական պաշտպանությունն առաջին հերթին պայմանավորված է դատական իշխանության՝ որպես արդարադատության իրականացման ինստիտուցիոնալգործառութային համակարգի, ինչպես նաև դատավորի՝ որպես դատական իշխանության անմիջական և միակ կրողի1, համապատասխանաբար՝ արդարադատություն իրականացնելու իրավասությամբ օժտված անձի2 գործունեության արդյունավետությամբ։ Ընդ որում, դատական իշխանության լիարժեք և արդյունավետ գործառությունը եթադրում է ՀՀ իրավական համակարգում կազմակերպաիրավական այնպիսի երաշխիքների ամրագրում, որոնք առավելագույնս ուղղված կլինեն դատարանների և դատավորների սահմանադրաիրավական կարգավիճակից բխող խնդիրների իրացմանը, որպիսի պայմաններում կապահովվեն արդարադատության իրականացման հիմնական որակական հատկանիշները, դատական համակարգի անկախությունը, այդ թվում՝ դատավորի սոցիալ-իրավական պաշտպանվածությունը։ Այս հիմնադրույթների կենսագործումն ապահովող իրական և անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների բացակայությունը դատարանի անկախության սկզբունքը կվերածի ձևական իրողության, և այդպես էլ այն կյանքի չի կոչվի։

Downloads

Published

2017-03-25

How to Cite

Հովհաննիսյան Վ. (2017). ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԻՄՔ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(1 (22), 26–39. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.026

Issue

Section

Articles