‹‹Ես-Ուրիշը›› երկխոսության ձախողումը որպես ինքնության ճգնաժամի պատճառ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.17.1.005Բանալի բառեր:
Ես, Ուրիշը, ինքնության ճգնաժամ , երկխոսություն, գոյաբանական միասնություն , բարոյական կամուրջ , պատասխանատվություն , ազատությունԱմփոփում
Մարդը մշտապես Ուրիշի որոնման և իր մեջ վերջինիս բացահայտման վիճակում է, ինչն էլ հնարավորություն է տալիս մեզ` որպես Ես-ի/Մենք-ի` ընդարձակել մեր ինքնաճանաչողության հորիզոնները: Ես-ի և Ուրիշի գոյաբանական միասնությունը նշանակում է, որ երկրորդը առաջինի ինքնության կառուցարկման կարևոր մասնակիցներից է: Այդ միասնությունը դրսևորվում է Ես-ի բովանդակային երկակիությանմբ: Բացի այդ, վերջինիս լինելիության հայտարարագրումը Ուրիշի կողմից իրականացվում է «ժամանակային ձևաչափով», քանի որ միայն Ուրիշն է ունակ տեղավորելու Ես-ին ներկայում, ինչպես նաև սահմանելու վերջինիս «կյանքի ժամանակը»՝ իր վրա վերցնելով նրա կյանքի առանցքային իրադարձությունների (ծննդյան և մահվան) հուզական ծանրաբեռնվածությունը: Քանի որ Ես-ի վերջավոր լինելու փաստը գրանցելու հնարավորությունը տրված է Ուրիշին՝ ստացվում է, որ նրա գոյության արժեքը ևս ամրագրվում է վերջինիս կողմից, ինչը ընգծում է երկկողմանի բարոյական լեգիտիմության անհրաժեշտությունը: Հետևաբար, Ուրիշի հետ հաղոդակցության ձախողումը, որի արդյունքում փլուզվում է երկխոսության մասնակիցների միջև առկա բարոյական կամուրջը, կարող է դառնալ ինքնության ճգնաժամի պատճառ: Նման ճգնաժամի հաղթահարումը առաջին հերթին Ուրիշի ընդունման և վերջինիս առջև սեփական պատասխանատվության բարոյագիտական խնդիր է: Ուրիշի հետ երկխոսությունը մոտեցնում է ընդհանուր եզրագծին, ինչը ապահովում է կողմերի ինքնաընկալման համարժեքությունն ու սեփական Ես-ի ամբողջականությունը:
Հղումներ
Бахтин М., Автор и герой в эстетической деятельности. Проблема отношения автора к герою // Вопросы литературы, #12, 1978 [Bakhtin M., Avtor i geroy v esteticheskoy deyatel'nosti. Problema otnosheniy avtora k geroyu // Vorposy literatury, №12, 1978, ss.269-310].
Бубер М., Я и Ты //Квинтэссенция: Филос. альманах, 1991., М., Политиздат, 1992 [Buber M., YA i Ty //Kvintessentsiya: Filos. al'manakh, 1991., M., Politizdat, 1992, s.294].
Левинас Э., Время и Другой. Санкт-Петербург, Высшая религиозно-философская школа, 1998 [Levinas E., Vremya i Drugoy. Sankt-Peterburg, Vysshaya religiozno-filosofskaya shkola, 1998, ss.80-83].
Локк Дж., Опыт о человеческом разумении // Сочинения в трех томах: Т. 1. М.: Изд-во «Мысль», 1985 [Lokk Dzh., Opyt o chelovecheskom razume // Sochineniya v trekh tomakh: T. 1. M.: Izd-vo «Mysl'», 1985, s.70].
Фукуяма Ф. Идентичность. Стремление к признанию и политика неприятия. М., Альпина Паблишер, 2019 [Fukuyama F. Identichnost'. Stremleniye k priznaniyu i politika nepriyatiya. M., Al'pina Publisher, 2019].
Camus A., The Fall. New York, VINTAGE BOOK, 1956.
Derrida J., Given Time: I. Counterfeit Money. The University of Chicago Press, 1992
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Կարինե Յարալյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.