Պատասխանատվության հասկացությունը Մ.Մ.Բախտինի բարոյական փիլիսոփայության մեջ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.047Բանալի բառեր-:
պատասխանատվություն, արարք, կեցության իրադարձություն, ‹‹ոչ-այլուրեքությունը կեցության մեջ››, ‹‹ստորագրություն պարտավորության տակ››, Ես-Ուրիշը, մենախոսականություն – երկխոսականությունԱմփոփում
Մ.Մ.Բախտինի բարոյական փիլիսոփայության մեջ պատասխանատվությունը՝ իրավիճակայնության, մասնակցայնության, կամային-էմոցիոնալ տոնի, ինքնագիտակցականության, դեպի Ուրիշը՝ անձի կողմնորոշվածության հետ մեկ տեղ հանդիսանում է արարքի անբաժան բնութագրիչ: Բոլոր այս բնութագրիչներն ամփոփվում են պատասխանատվության մեջ: Եվ քանի որ Մ.Բախտինը կառուցում էր իր բարոյական փիլիսոփայությունը որպես արարքի փիլիսոփայություն, իսկ արարքը դիտարկում էր որպես բարոյականության ամբողջական մարմնավորում՝ պատասխանատվությունը արդարացիորեն կարող է ընկալվել որպես ոչ միայն արարքի, այլ ընդհանրապես բարոյականության ամբողջական ռեպրեզենտացիա: Հոդվածում քննարկվում է Մ.Բախտինի վաղ շրջանի աշխատանքներում ներկայացված պատասխանատվության երկու ձև: Իր ընկալմամբ, պատասխանատվությունը, մի կողմից, կոնկրետ է և անկրկնելի, իրացվում է ‹‹կեցության եզակի տեղից››, այդ կեցության նկատմամբ, և, այս իմաստով՝ Ես-ակենտրոն է: Մյուս կողմից, Բախտինի կառուցած արարքի բարդ արխիտեկտոնիկան, որը ներկայացված է ‹‹ես-ինձ-համար, ուրիշը-ինձ-համար և ես-ուրիշի-համար›› արժեքային կողմնորոշումներով, բացում է պատասխանատվության այնպիսի հեռանկար, որի դեպքում վերջինս ներկայանում է ոչ թե որպես պատասխան կեցությանը (թող և ‹‹իրադարձություն-կեցություն›› կոնկրետության մեջ), այլ որպես պատասխան Ուրիշին՝ այդ կեցության մասնակցին: ‹‹Արարքի փիլիսոփայությունը›› աշխատության մեջ քննարկված պատասխանատվության կոնցեպտը կրում է Բախտինի վաղ փիլիսոփայական ստեղծագործականությանը հատուկ, բայց իր կողմից չարձանագրվող իմաստային դինամիկան (մենախոսականությունից՝ երկխոսականություն, արարքի փիլիսոփայությունից՝ երկխոսության փիլիսոփայություն), որի իրական հետևանքները ամրագրվեցին մտածողի ուշ շրջանի գործերում:
Հղումներ
Averintsev, S.S. “Postranichnye primechaniya” // Bakhtin M.M. Sobranie Sochineniy. Vol. 1 / eds. S.G. Bocharov, N.I. Nikolaev. – Moscow: Russkie Slovary; YaSK, 2003. – P. 438–456 (in Rus-sian).
Bakhtin M.M. Sobranie Sochineniy, Vol. 1, eds. S.G. Bocharov, N.I. Nikolaev. – Moscow: Russkie Slovary; YaSK, 2003 (in Russian).
Bakhtin, M.M. Sobranie Sochineniy. Vol. 5, eds. S.G. Bocharov, L.A. Gogotishvili. – Moscow: Russ-kie Slovary, 1997 (in Russian).
Besedy V.D. Duvakina s M.M. Bakhtinym / Vstup. st. S.G. Bocharova i V.V. Radzishevskogo; zakl. st. V.V. Kozhinova. – Moscow: Progress, 1996 (in Russian).
Bonetskaya N.K. Bakhtin kak filosof. Postupok, dialog, karnaval. – St. Petersburg: Aleteja, 2022 (in Russian).
Clark K., Holquist Μ. Mikhail Bakhtin. – Cambridge: The Belknap Press, 1984.Cohen H. System der philosophie. Zweiter Teil. Ethik des reinen Willens. – Berlin: Bruno Cassirer, 1904.
Gogotishvili L.A. Kommentarii; Postranichnye primechaniya” // M.M. Bakhtin, Sobranie sochineniy. Vol. 1, eds. S.G. Bocharov, N.I. Nikolaev. – Moscow: Russkie Slovary; YaSK, 2003. – P. 351–438, 457–492 (in Russian).
Guseinov A.A. Filosofija postupka kak pervaja filosofija (opyt interpretacii nravstvennoj filosofii M.M. Bakhtina). Article 1. Byt’ – znachit postupat’ // Voprosy filosofii. 2017. No. 6. – P. 5–15 (in Rus-sian).
Mahlin V.L. Drugoj // Bahtinskij tezaurus. Materialy i issledovanija. Sbornik statej / Pod. red. N.D. Tamarchenko, S.N. Brojtmana, A. Sadeckogo. – Μoscow: RGGU, 1997. – P. 141–148 (in Rus-sian).
Nikolaev N.I. Vstupitel'naja zametka k publikacii: Lekcii i vystuplenija M.M. Bakhtina 1924–1925 gg. v zapisjah L. V. Pumpjanskogo // M.M. Bakhtin kak filosof / Otv. red. L.A. Gogotishvili, P.S. Gurevich. – Moscow: Nauka, 1992. – S. 221–232 (in Russian).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Ruben Apressyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.