Մասնագիտական աշխատունակության հոգեբանական գնահատումը կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման կառուցվածքում

Հեղինակներ

  • Հրանտ Ավանեսյան Երևանի պետական համալսարան
  • Արաքսյա Դավթյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.058

Բանալի բառեր-:

efficiency (work ability), functional state, mental state, personality, motivation, assessment, management, recruitment

Ամփոփում

Հոդվածում դիտարկվում է աշխատակազմի հոգեբանական գնահատման հիմնախնդիրը, որի նպատակն է բացահայտել աշխատակիցների բնավորության առանձնահատկությունների, մոտիվացիոն-արժեքային յուրահատկությունների և աշխատունակության կապը, հաշվի առնելով կարգավորող գործընթացները կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման համատեքստում։ Աշխատունակությունը պայմանավորող հավաստի և ժամանակին կատարվող հոգեֆիզիոլոգիական և հոգեբանական ախտորոշումը թույլ է տալիս մեթոդների գրագետ ներդրման միջոցով ընտրության և մարդկային ռեսուրսների կառավարման փուլերում բարձրացնել պրոֆեսիոնալ գործունեության արդյունավետությունը և նպաստել կարիերայի աճին։  Հեղինակային հետազոտությունը և համանման աշխատանքների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կախված՝ մասնագիտական գործունեության տեսակից, անձի հոգեբանական որակներից, մոտիվացիոն բաղադրիչից, պատրաստվածության աստիճանից, կամածին ակտիվության ինքնակարգավորման մակարդակից, պրոֆեսիոնալ կոմպետենտությունից, աշխատունակության առանձին մակարդակների շարժընթացը կարող է տատանվել և մնալ կայուն աշխատանքային տարբեր լարվածության փուլերում։

Հեղինակների կենսագրությունները

  • Հրանտ Ավանեսյան, Երևանի պետական համալսարան

    Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ

  • Արաքսյա Դավթյան, Երևանի պետական համալսարան

    Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-07-15

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Ավանեսյան Հ., & Դավթյան Ա. (2021). Մասնագիտական աշխատունակության հոգեբանական գնահատումը կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման կառուցվածքում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 12(2 (35), 58-67. https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.058

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները