Ընտանեկան դերերի եվ արժեքների համեմատական վերլուծություն

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.064

Բանալի բառեր-:

ընտանեկան դերեր, էգալիտար ընտանիքներ, ավանդույթներ, հարմարվողական և այլասիրական արժեքներ

Ամփոփում

Սույն ուսումնասիրությունը նվիրված է ընտանեկան հարաբերությունների, ավանդական և էգալիտար (հավասարազոր իրավունքներ ունեցող) ընտանիքներում արժեքների բացահայտմանը։ Աշխատությունում  վերլուծվում են քաղաքաբնակ և գյուղաբնակ ընտանիքների միջև եղած տարբերությունները, ներառյալ դերերի բաշխման, երեխաների դաստիարակության և ներընտանեկան հարաբերությունների պահպանման տեսանկյունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տերմինալային և գործիքային արժեքներին, որոնք որոշում են ընտանեկան փոխհարաբերությունների բնույթը, ներդաշնակության պահպանումն ու երեխաների դաստիարակությունը: Էմպիրիկ ուսումնասիրությունները բացահայտում են ավանդական և ժամանակակից ընտանիքների արժեքային կողմնորոշումների հիմնական տարբերությունները, ինչը կապված է փոփոխվող սոցիալական պայմաններում նրանց հարմարվելու հետ: Արդյունքները ցույց են տալիս, որ ավանդական ընտանիքներում շեշտը դրվում է գաղտնիության պահպանման, ընտանեկան բարեկեցության և սերունդների միջև հուզական կապերի ամրապնդման վրա: Միևնույն ժամանակ, էգալիտար ընտանիքները կենտրոնացած են պարտականությունների հավասար բաշխման, մասնագիտական ​​ինքնաիրացման և սոցիալական գործունեության վրա: Գյուղաբնակ ընտանիքներում առավել կարևոր են ավանդույթները, ընտանեկան ջերմությունը և արժեքները, որոնք կապված են ընտանիքի կայունության և սերունդների միջև կապերի ամրապնդման հետ։  Ընտանիքը մնում է սոցիալական կառուցվածքի կարևոր տարր՝ ազդելով անհատականության ձևավորման, մշակութային ժառանգության պահպանման և հասարակության կայունության ապահովման վրա։ Աշխատանքը կենտրոնանում է ժամանակակից համաշխարհայնացման գործընթացների և հասարակական վերափոխումների համատեքստում ընտանեկան արժեքների և դերերի ուսումնասիրության կարևորության վրա:

Հեղինակների կենսագրությունները

  • Վարդուհի Պապոյան, Երևանի պետական համալսարան

    Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական ​​կենտրոնի  գիտաշխատող

  • Ալինա Գալստյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական ​​կենտրոնի գիտաշխատող

  • Նարինե Հարությունյան, Երևանի պետական համալսարան

    Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ

Հղումներ

Գալստյան Մ. Վ., Օհանջանյան Ռ. Ս., Զաքարյան Թ. Զ., Հակոբյան Գ. Լ., Արդի հայ ընտանիքը փոխակերպվող հասարակությունում/ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ,- Եր.։ «Գիտություն» հրատ., 2017, 328 էջ (. Galstyan M. V., Ohanjanyan RR. S., Zak’aryan T’. Z., Hakobyan G. L., Ardi hay yntanik’y p’vokhakerpvogh hasarakut’yunum/ HH GAA hnagitut’yan yev azgagrut’yan institut,- Yer.. «Gitut’yun» hrat., 2017, 328 ej )

Հարությունյան Ն., Ընտանիքի կիրառական հոգեբանություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմող՝ Ն. Ա. Հարությունյան; Երևան,։ Հեղինակային հրատ., 2021, - 244 էջ (Harut’yunyan N., Yntanik’i kirarrakan hogebanut’yun. Usumnamet’vodakan dzerrnark/ Kazmogh, N. A. Harut’yunyan; Yerevan,. Heghinakayin hrat., 2021, - 244 ej )

Հարությունյան Ն. Ա. Ընտանիքի կայունության հոգեբանական հիմքերը։ Մենագրություն/ Ն. Ա. Հարությունյան. -Երևան։ Հեղ. հրատ., 2018. - 280 էջ (Harut’yunyan N. A. Yntanik’i kayunut’yan hogebanakan himk’ery. Menagrut’yun/ N. A. Harut’yunyan. -Yerevan. Hegh. hrat., 2018. - 280 ej )

Հովակիմյան Գ. Պ., Ազգային ավանույթների և սովորույթների հոգեբանություն (ուսումնական ձեռնարկ).- Եր.- «Քայլ Պրես», 2005.- 220 էջ (Hovakimyan G. P., Azgayin avanuyt’neri yev sovoruyt’neri hogebanut’yun (usumnakan dzerrnark).- Yer.- «K’ayl Pres», 2005.- 220 ej )

Рейгодский Д.Я. (редактор-составитель). Практическая психодиагностика. Методики и тесты. Учебное пособие. -Самара։ Издательский Дом «БАХРАХ-М», 2001 – 637-641с. (Rejgodskij D.Â. (redaktor-sostavitelʹ). Praktičeskaâ psihodiagnostika. Metodiki i testy. Učebnoe posobie. -Samara. Izdatelʹskij Dom «BAHRAH-M», 2001 – 637-641s. )

Сомкин А. А., Данилова О. А., Трансформация понятий «семья» и «брак» в современном российском обществе (https://cyberleninka.ru/article/n/transformatsiya-ponyatiy-semya-i-brak-v-sovremennom-rossiyskom-obschestve/viewer) (. Somkin A. A., Danilova O. A., Transformaciâ ponâtij «semʹâ» i «brak» v sovremennom rossijskom obŝestve (https://cyberleninka.ru/article/n/transformatsiya-ponyatiy-semya-i-brak-v-sovremennom-rossiyskom-obschestve/viewer)

Кабакова М. П., Психология семьи и брака Учебное пособие, Алматы «Қазақ университеті» 2014, 9-10 с. (Kabakova M. P., Psihologiâ semʹi i braka Učebnoe posobie, Almaty «Kˌazakˌ universitetí» 2014, 9-10 s. )

Шнейдер Л.Б., Семейная психология: Учебное пособие для ву¬зов. - 4-е - М.: Академический Проект; Трикста, 2008. - 768 с(Šnejder L.B., Semejnaâ psihologiâ: Učebnoe posobie dlâ vu¬zov. - 4-e - M.: Akademičeskij Proekt; Triksta, 2008. - 768 s )

Маркосян М. Отношение О молодых студентов к браку и его трудностям в годы обучения. https://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2024_6_151_156.pdf(․ Markosân M. Otnošenie O molodyh studentov k braku i ego trudnostâm v gody obučeniâ. https://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2024_6_151_156.pdf)

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-30

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Պապոյան Վ., Գալստյան Ա., & Հարությունյան Ն. (2025). Ընտանեկան դերերի եվ արժեքների համեմատական վերլուծություն. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(2(47), 64-77. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.064

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները