Ինտերնետային կախվածության պատճառները մասնագիտական գործունեության մեջ անձի ներգրավվածության համատեքստում
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.3.080Բանալի բառեր-:
ինտերնետ կախվածություն, մասնագիտություն, տեղեկատվական հասարակություն, ինտերնետի գերօգտագործում, ինքնակառավարման հմտություններԱմփոփում
Հոդվածի թեմայի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 21-րդ դարում բուռն զարգացում է ապրում մարդու կողմից մասնագիտական գործունեություն ծավալելու, տեղեկույթ ստանալու, վիրտուալ շփման և մի շարք այլ սոցիալական պահանջմունքներ բավարարելու միջոց հանդիսացող ինտերնետային ռեսուրսը: Այս համատեքստում տեղեկատվական հասարակությունը բախվում է մի այնպիսի սոցիալ-հոգեբանական երևույթի, որը մասնագիտական շրջանակներում ստացել է ինտերնետային կախվածություն անվանումը: Անշուշտ, այս երևույթին կարող են բախվել բոլոր մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից, կրթական ցենզից, սակայն գիտական գրականության մեջ կարելի է տեսնել նաև առանձին թիրախային խմբեր, որոնք առավել հակված են՝ ունենալու ինտերնետային կախվածություն: Հակված ենք մտածել, որ առանձին դեպքերում որոշ մասնագիտություններ ևս ստեղծում են այնպիսի նախադրյալներ, որոնք մարդու մոտ կարող են այս կամ այն չափով ձևավորել համապատասխան հակումներ, ուստի նմանօրինակ հետազոտությունը կարևոր են և օրակարգային՝ հնարավոր թիրախներին բացահայտելու և ռիսկերի չեզոքացմանն ուղղված համապատասխան ռազմավարություններ մշակելու տեսանկյունից: Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակն է ուսումնասիրել անձի մասնագիտության գործոնով պայմանավորված ինտերնետային կախվածության հնարավորությունները՝ հետազոտության միջոցով վեր հանելով առավել ռիսկային գոտում հայտնված թիրախներին: Հետազոտության համար հիմք են հանդիսացել Կլիմովի և Հոլանդի աշխատությունները՝ վերաբերելի մասնագիտությունների դասակարգմանը, Մ. Օրզակի տեսակետները՝ կապված ինտերնետային կախվածության բնութագրիչների հետ, ինչպես նաև Քիմբերլի Յանգի մեթոդիկան, որի միջոցով հնարավոր է բացահայտել անձի մոտ ինտերնետից կախվածության մակարդակը: Մեր հետազոտության վրա հիմնվելով՝ փաստենք, որ ինտերնետ կախվածության առավել ռիսկային գոտում են գտնվում այն մասնագիտությունների տեր անձիք, ում աշխատանքային գործունեությունն ուղիղ կապ ունի ինտերնետ ռեսուրսի օգտագործման հետ, քանի որ աշխատանքից դուրս ևս տարբեր պահանջմունքների բավարարման համար մարդիկ կիրառում են ինտերնետի տված հնարավորությունները՝ դառնալով թիրախներ՝ հնարավոր կախվածություն ձեռք բերելու տեսանկյունից:
Հղումներ
Климов Е. А., Психология профессионального самоопределения, М.: Академия, 2010, с․300.
Holland, J. L., Exploring careers with a typology: What we have learned and some new directions. American Psychologist, 51, 1996, p. 397.
Терников, А. А.; Александрова Е.А. Спрос на навыки на рынке труда в сфере информационных технологий, Бизнес-информатика. 2020. № 2. с. 64․
Сотников, А. Д. Современные аспекты высшего образования в информационно-цифровом обществе / А.Д. Сотников, Г.Р. Катасонова // Вестник Санкт-Петербургского государственного института культуры. – 2018. – №2 (35). – с. 138.
Воронов, Д. И. Социально-психологические детерминанты компьютерной зависимости и ее профилактика средствами физической рекреации профилактика: Автореф. дис. канд.психол.н., М.2016,с. 24․
Войскунский, А. Е. Актуальные проблемы зависимости от интернета // Психологический журнал. – 2004. – Т. 25. – № 1. - с. 90․
Дмитриев, К. Г. Взаимосвязьмеждупоказателемкоммуникативнойтолерантности и уровнеминтернет-зависимости // Вестник ПСТГУ. Серия 4. 2013. № 1 (28). с. 99.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.