Մասնագիտական աշխատունակության հոգեբանական գնահատումը կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման կառուցվածքում

Authors

  • Հրանտ Ավանեսյան Երևանի պետական համալսարան
  • Արաքսյա Դավթյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.058

Keywords:

efficiency (work ability), functional state, mental state, personality, motivation, assessment, management, recruitment

Abstract

Հոդվածում դիտարկվում է աշխատակազմի հոգեբանական գնահատման հիմնախնդիրը, որի նպատակն է բացահայտել աշխատակիցների բնավորության առանձնահատկությունների, մոտիվացիոն-արժեքային յուրահատկությունների և աշխատունակության կապը, հաշվի առնելով կարգավորող գործընթացները կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման համատեքստում։ Աշխատունակությունը պայմանավորող հավաստի և ժամանակին կատարվող հոգեֆիզիոլոգիական և հոգեբանական ախտորոշումը թույլ է տալիս մեթոդների գրագետ ներդրման միջոցով ընտրության և մարդկային ռեսուրսների կառավարման փուլերում բարձրացնել պրոֆեսիոնալ գործունեության արդյունավետությունը և նպաստել կարիերայի աճին։  Հեղինակային հետազոտությունը և համանման աշխատանքների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կախված՝ մասնագիտական գործունեության տեսակից, անձի հոգեբանական որակներից, մոտիվացիոն բաղադրիչից, պատրաստվածության աստիճանից, կամածին ակտիվության ինքնակարգավորման մակարդակից, պրոֆեսիոնալ կոմպետենտությունից, աշխատունակության առանձին մակարդակների շարժընթացը կարող է տատանվել և մնալ կայուն աշխատանքային տարբեր լարվածության փուլերում։

Author Biographies

Հրանտ Ավանեսյան, Երևանի պետական համալսարան

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ

Արաքսյա Դավթյան, Երևանի պետական համալսարան

Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս

Published

2021-07-15

How to Cite

Ավանեսյան Հ., & Դավթյան Ա. (2021). Մասնագիտական աշխատունակության հոգեբանական գնահատումը կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման կառուցվածքում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 12(2 (35), 58–67. https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.058

Issue

Section

PSYCHOLOGY

Most read articles by the same author(s)