Ճշմարիտի հակոտնյան որպես ճշմարիտի հակադեմ հասկացություն

Authors

  • Գևորգ Հակոբյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.2.036

Keywords:

ճշմարիտ, հակոտնյա, սուտ, սխալ, կեղծ, մոլորություն, միֆ, նարատիվ, սիմուլյակր, մտակառույց

Abstract

Հոդվածում քննարկվում են ճշմարիտին հակադիր բնութագրիչների էությունների փոխներթափանցված հարաբերությունները՝ առանձնապես կենտրոնական դեր հատկացնելով ճշմարիտի հնարավոր հակադեմ հասկացության բացահայտմանը և որոշարկմանը։

Քննարկումներից պարզվում է, որ գիտափիլիսոփայական խոսույթում ճշմարիտի հակադիր բնութագրիչների էությունների վերաբերյալ միակարծություն չկա, և ճշմարիտին հակադրվող լիովին նույն իմացաբանական որակումն արտացոլելու նպատակով  կիրառվում են բազմաթիվ բնութագրիչներ. (ի թիվս այլոց) սխալ, կեղծ, սուտ, մոլորություն, հակաճշմարտություն և այլն։ Հետևաբար  գիտափիլիսոփայական հայալեզու գրականության մեջ (դասագիրք, հոդված, մենագրություն) չկա նաև համաձայնություն, թե ի՛նչ իմաստներով և ո՛ր դեպքերում պետք է կիրառվեն այս հասկացություններից յուրաքանչյուրը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճշմարիտին հակադրվող հասկացությունները էական դերակատարություն ունեն ճանաչողության գործընթացում՝ հոդվածում առաջարկվում է զատորոշել այդ հասկացությունների կիրառության սահմանները և չեղարկել դրանց նույնարժեք կիրառության ավանդույթը։ Մանավանդ որ գոյություն ունեն այնպիսի մտակառույցներ, որոնք դուրս են ճշմարիտ/կեղծ  (սխալ, սուտ, մոլորություն և այլն) տրամաբանական-իմացաբանական չափումից։

Այս համատեքստում պարզվում է նաև, որ ճշմարիտին հակադրվող հասկացություններին առնչվող միակարծության բացակայությունն ունի օբյեկտիվ հիմքեր, որոնցից ամենաէականը «ճշմարիտի հակադեմ» մտածումը արտացոլող հասկացության ու ճշգրտորեն  արտահայտող բառի չգոյությունն է։ Ուստի առաջարկվում է խնդիրը լուծել պայմանական համակարծություններ ընդունելու միջոցով, այս թվում նաև՝ «ճշմարիտի հակադեմ» մտածումը արտացոլելով ճշմարիտի հակոտնյա հասկացությամբ։

Author Biography

Գևորգ Հակոբյան, Երևանի պետական համալսարան

ՀՀ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ

References

Գ. Հակոբյան, Ուսումնասիրության օբյեկտին ճշմարիտ հասկացության հակադեմի դիտանկյունից մոտենալու շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2022 № 3 (39), էջ 68։

Գ. Հակոբյան, Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2021 № 1 (34), էջ 46։

Գ. Հակոբյան, Իրավաքաղաքական խոսույթի ոչճշմարիտ տարրերի շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2020 № 1 (31), էջ 32։

Ա. Գուրզադյան, Ճշմարտության էպիկենտրոնում // «Ռուբիկոն» գեղարվեստական-մշակութաբանական եռամսյա հանդես, 1/11/2007, Եր., էջ 6։

Մոնտեն Մ., Փորձեր, Եր., 1991, էջ 39։

Ա. Պ. Հայրապետյան, Փոխանունություն և խոսքիմասային փոխանցում // «Բանբեր Երևանի համալսարանի», № 2 (86), Եր., 1995, էջ 161։

Հասկացությունների դրական և բացասական լինելու վերաբերյալ, տե՛ս Հ. Ա. Գևորգյան, Վ. Խ. Բաղդասարյան, նշվ. աշխ., էջ 29-30։

Գ. Հակոբյան, Իրավաքաղաքական խոսույթի ոչճշմարիտ տարրերի շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2020 № 1 (31), էջ 32։

Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, չորս հատորում։ Հատոր Ա, Եր., 1944, էջ 563։

Դ. Գյուրջինյան, Հայերեն բառարան-տեղեկատու. միասին, անջատ կամ գծիկով գրվող բառեր, Եր., 2008, էջ 66։

Գ. Հակոբյան, Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2021 № 1 (34), էջ 46։

Ա. Մ. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, 2-րդ հրատ., Եր., 2009, էջ 1005 և 513, Ա. Մ. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Եր., 1967, էջ 578 և 317,

Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր., 1987, էջ 420։

Ս. Գ. Աբրահամյան, Ժամանակակից գրական հայերեն,Եր., 1981, էջ 58։

Губанов Н.Н., Губанов Н.И., Критерии в системе научного знания. // Гуманитарный вестник МГТУ им. Н.Э. Баумана, Раздел: Гуманитарные науки в техническом университете, Рубрика: Философские науки, 2016, вып. 2, էջ 3։

Лакатос И., История науки и ее рациональные рекострукции // Кун Т., Структура науяных революций, М., 2003, с. 458.

Ս. Քէհեաեան, Բարոյագիտութիւն փիլիսոփայական ակնարկ, Անթիլիաս, 2021, էջ 23-24։

Манасян А. С., Методологические принципы объективности научного знания и единство науки, Ер., 2002, էջ 4-5։

Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976, էջ 714, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Եր., 1969, էջ 97 և այլն։

Գ. Հակոբյան, Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2021 № 1 (34), էջ 47։

Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976, էջ, 1024, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Եր., 1969, էջ 554, Ս. Մալխասեանց, Հայերէն բացատրական բառարան, հատոր Դ, Եր., 1944, էջ 354 և այլն։

Գ. Հակոբյան, Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2021 № 1 (34), էջ 47։

Հ. Օ. Հովհաննիսյան, Բանավեճի տեսություն և արվեստ. փիլիսոփայական քննախոսություն, Եր., 2019, էջ 160-165։

Դավիթ Անհաղթ, Փիլիսոփայության սահմանումները // Երկեր, Եր., 1980, էջ 45։

Можейко М. А., Нарратив // Всемирная Энциклопедия Философия, М., Аст, Минск, Харвест, 2001 с., 670.

Барт Р., Смерть автора // Избранные работы: Семиотика: Поэтика, М., 1989, с. 384.

Лосев А. Ф., Диалектика мифа, М., 2001, с. 55.

Bottici Ch., A Philosophy of political myth, New York, 2007, էջ 45։

Ս. Զաքարյան, Հայոց ինքնության հիմնահարցեր, Եր., 2020, էջ 25։

Бодрийяр Ж., Симулякры и симуляция, Тула, 2013, с 24-25.

Downloads

Published

2023-06-13

How to Cite

Հակոբյան Գ. (2023). Ճշմարիտի հակոտնյան որպես ճշմարիտի հակադեմ հասկացություն. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 14(2 (41), 36–57. https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.2.036

Issue

Section

PHILOSOPHY