Ուսանողների ակադեմիական ներգրավվածությունը և կրթական ու տարիքային դժվարությունները

Authors

  • Աստղիկ Սերոբյան Երևանի պետական համալսարան
  • Էդիտա Առաքելյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.3.050

Keywords:

ակադեմիական ներգրավվածություն, կյանքի դժվարություններ, ձևավորվող հասունություն, ուսումնական դժվարություններ

Abstract

Ուսանողների ակադեմիական  ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի կրթական գործընթացի կազմակերպման և արդյունավետության համար։ Ուսանողների ներգրավվածության ուսումնասիրությունը այսօր բարձրագույն կրթության արդիական հիմնախնդիրներից է, որն ուշադրության կենտրոնում է 20-րդ դարի երկրորդ կեսին: Այդ տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել ուսանողների կյանքի ուսումնական և ոչ ուսումնական այն դժվարությունները, որոնց սովորաբար նրանք բախվում են իրենց տարիքային զարգացման տվյալ փուլում, և որոնք ազդում են ներգրավվածության աստիճանի վրա։ Հոդվածի նպատակն է դուրս բերել ուսանողների մոտ ակադեմիական ներգրավվածությանը նպաստող ու խանգարող գործոնները՝ պայմանավորված տարիքային առանձնահատկություններով և ուսումնական գործունեության դժվարություններով։ Հետազոտության ընտրանք են կազմել ՀՀ տարբեր բուհերի, բակալավրիատի և մագիստրատուրայի 18-25 տ. 180 ուսանողներ, որոնց 61%-ը իգական սեռի ներկայացուցիչ են։ Համաձայն ստացված արդյունքների՝ ակադեմիական ներգրավվածության համար նշանակալի են ձևավորվող հասունության գործոններից ինքնակենտրոնացումը, իսկ սոցիալական ներգրավվածության համար նշանակալի են կյանքի դժվարություններից բացասական հույզերը, ոչ արդիական կրթական միջավայրը, հաղորդակցման դժվարությունները։ Եվ՛ ակադեմիական, և՛ սոցիալական ներգրավվածության համար պայմանավորող կանխորոշիչ նշանակություն ունի ուսանողների ՄՈԳ-ը։ Հետազոտության արդյունքները օգտակար կլինեն բուհերի կրթական քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև նոր կրթական պրակտիկաների ներդրման արդյունավետությունը գնահատելու համար։

Author Biographies

Աստղիկ Սերոբյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ անձի և սոցիալական միջավայրի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, անձի հոգեբանության ամբիոնի դասախոս

Էդիտա Առաքելյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ, բակալավրիատի բաժնի առաջատար մասնագետ

References

Գրիգորյան Ա․, Սերոբյան Ա․, Խաչատրյան Ն․, Ուսանողների կյանքի դժվարությունների ուսումնասիրման հարցարանի մշակում եվ հոգեչափողական բնութագրերի վերլուծություն, 2022, № 2, էջ 63-74/ http://www.ysu.am/files/06A_Grigoyan_A_Serobyan_N_Khachatryan.pdf 17.04.2023

Малошонок Н., Студенческая вовлечённость: почему важно изучать процесс обучения, а не только его результат? // Мониторинг университета. № 6: էջ 11–21.

Малошонок Н., Геннадьевна Н., "Студенческая вовлеченность" как социальное явление: теория и методология исследованиятема диссертации и автореферата по ВАК РФ 22.00.01, էջ 25.

Поливанова К.Н. (2016), Детство в меняющемся мире// Современная зарубежная психология. Том 5 № 2. doi: 10.17759/jmfp.2016050201, էջ 7.

Alexander W. A. (1999), Student Involvement: A Developmental Theory for Higher Education, Journal of College Student Development, VOL 40 NO 5, SEPTEMBER/OCTOBER, էջ 518-529․ Jang H., Supporting students' motivation, engagement, and learning during an uninteresting activity. Journal of Educational Psychology, 208, էջ 798-811, Малошонок Н., Студенческая вовлечённость: почему важно изучать процесс обучения, а не только его результат? // Мониторинг университета. № 6: էջ 11–21

Arnett J.J. (2000), Emerging adulthood: A theory of development from the late teens through the twenties. American Psychologist, 55 (5), էջ 18-25․ Arnett J.J. (2004), Emerging adulthood: The winding road from the late teens through the twenties. New York: Oxford University Press, էջ 20.

Arnett J.J. (2006), Emerging adulthood: Understanding the new way of coming of age. In J. J. Arnett & J. L. Tanner (Eds.), Emerging adults in America: Coming of age in the 21st century, DC: APA Books, Washington, էջ 3–19, Arnett J.J. (2000), Emerging adulthood: A theory of development from the late teens through the twenties. American Psychologist, 55 (5), էջ 469-480., Hornblower M. (1997), Great expectations. Time, 129(23), June 9, էջ 58-68.

Arnet J.J. (2007), Emerging Adulthood: What Is It, and What Is It Good for? , Journal compilation, Society for Research in Child Development Volume 1 Number 2, էջ 68–73

Astin A. (1984) Student Involvement: a Developmental Theory for Higher Education // Journal of College Student Development. Vol. 25. No. 4, էջ 518-529.

Karen C. H. Z., Beverley J. W., Ronnel B. K., Johnson C. H. Li, Tony S. H. Ch. (2018), Higher Education Student Engagement Scale (HESES): Development and Psychometric Evidence, Springer Science+Business Media, LLC, part of Springer Nature 2018, Springer Science+Business Media, LLC, part of Springer Nature, էջ 219-244

Konstam V. (2007), Emerging and young Adulthood Multiple Perspectives, Diverse Narratives, Springer Science+Business Media, LLC, 2007, Reifman A., Arnett, J. J., Colwell M. J., Emerging adulthood: Theory, assessment, and application. Journal of Youth Development, 2 (1), էջ 1-12.

Pace R. (1984), Measuring the Quality of College Student Experiences. An Account of the Development and Use of the College Student Experience Questionnaire. Los Angeles: Higher Education Research Institute Graduate School of Education University of California, էջ 4-21․

Reifman A., Arnett, J. J., Colwell M. J. (2007), Emerging adulthood: Theory, assessment, and application. Journal of Youth Development, 2 (1), էջ 469-480.

Downloads

Published

2023-11-16

How to Cite

Սերոբյան Ա., & Առաքելյան Է. (2023). Ուսանողների ակադեմիական ներգրավվածությունը և կրթական ու տարիքային դժվարությունները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 14(3 (42), 50–61. https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.3.050

Issue

Section

PSYCHOLOGY

Most read articles by the same author(s)