Դեռահասանների սոցիալական ցանցային վարքը անվտանգության համատեքստում

Authors

  • Վարդուհի Պապոյան Երևանի պետական համալսարան
  • Ալինա Գալստյան Երևանի պետական համալսարան
  • Ելենա Մուրադյան Երևանի պետական համալսարան
  • Ռիմա Պողոսյան Երևանի պետական համալսարան
  • Մարիամ Մանուկյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.1.065

Keywords:

դեռահասի պահվածքը սոցիալական ցանցերում, կիբերհարձակում, սոցիալական ցանցեր, հաղորդակցություն

Abstract

Հոդվածն անդրադառնում է սոցիալական ցանցերում դեռահասների վարքաձևերին` նրանց բարեկեցության և անվտանգության համատեքստում: Քննարկվում է դեռահասների վարքագծի վրա ցանցային մեդիա տարածության ազդեցության երկիմաստությունը թե՛ միմյանց հետ շփման և փոխազդեցության, թե՛ ընդհանուր կրթական գործընթացի առումով: Դիտարկվում է նաև սոցիալական ցանցերի ազդեցությունը դեռահասների վրա՝ կախված այն ուսումնական հաստատությունների առանձնահատկություններից, որտեղ նրանք սովորում են։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կիբերբուլինգի խնդրին։ Նախապես մշակված հարցաթերթիկի միջոցով բացահայտվում են սոցցանցերի օգտատերերի ապակառուցողական գործողությունները, որոնք նշանակալի անհանգստություն են առաջացնում դեռահասների շրջանում սեփական անձի հոգեբանական անվտանգության տեսանկյունից։ Հետազոտության նպատակը կապվում է դեռահասների վարքագծի և սոցիալական ցանցերի նկատմամբ նրանց վերաբերմունքի բացահայտման հետ՝ սեփական բարեկեցության և անվտանգության առումով: Ուսումնասիրվում է դեռահասների վերաբերմունքը այնպիսի սոցիալ-հոգեբանական երևույթի հանդեպ, ինչպիսին է կիբերհարձակումը։ Դուրս են բերվում որոշ տարբերություններ սոցիալական ցանցերում դեռահասների վարքագծի միջև, որը պայմանավորված է նրանց դպրոցական կրթության ինտենսիվությամբ: Հետազոտությունն ընդգրկել է հարցարանային սանդղակներ՝ դպրոցից դուրս և դպրոցում սոցիալական ցանցերում դեռահասների վարքագծի տարբերությունները բացահայտելու համար: Բացահայտվել են սոցիալական ցանցերի և՛ դրական, և՛ բացասական ազդեցությունները դեռահասների վարքագծի վրա: Հոդվածում ներկայացված են դպրոցում/դպրոցից դուրս սոցիալական ցանցերում դեռահասների վարքագծի ցուցիչների և կառուցվածքային հարցազրույցի փոխհարաբերակցության արդյունքները: Ամփոփված են դեռահասների վարքագծի բովանդակային կողմերը համացանցում և  սոցիալական ցանցերում, ինչպես նաև կիբերհարձակման խնդրի հնարավոր մտահոգությունները։ Եզրակացությունները վերաբերում են դեռահասների կիբերիրազեկման անհրաժեշտությանը՝ վիրտուալ տարածքում հոգեբանական անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։

Author Biographies

Վարդուհի Պապոյան, Երևանի պետական համալսարան

հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող

Ալինա Գալստյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

Ելենա Մուրադյան, Երևանի պետական համալսարան

կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

Ռիմա Պողոսյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ կառավարման և գոևծարարության ամբիոնի ասպիրանտ

Մարիամ Մանուկյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի հայցորդ

References

(Schønning,V., Hjetland, G.J., Aaro, L.E., & Skogen, J.C. (2020) Social media use and mental health and well-being among adolescents- a sqoping review. Frontiers in psychology, 11,1949).

Smith, P.K., Mahdavi, J., Carvalho, M., Fisher, S., Russel, S., &Tippett, N. Cyberbulling: Its nature and impact in secondary school pupils. Journal of Child Psychology and Psychiatry, 49, - 2008, - 376-385

Soron, T.R., & Islam, S.M.S. Suicide on Facebook-the tales of unnoticed departure in Bangladesh. Global Mental Health, 7, e12 – 2020)

Dhandapani, V. R., Chandrasekaran, S., Singh, S., Sood, M., Chadda, R. K., Shah, J., ... & Singh, S. P. (2021). Community stakeholders' perspectives on youth mental health in India: problems, challenges and recommendations. Early Intervention in Psychiatry, 15(3), 716-722))

Khodarahimi, S., & Fathi, R. (2017). The role of online social networking on emotional functioning in a sample of Iranian adolescents and young adults. Journal of technology in human services, 35(2), 120-134

Jahan, I., & Ahmed, S. Z. (2012). Students’ perceptions of academic use of social networking sites: a survey of university students in Bangladesh. Information Development, 28(3), 235-247

Wang, S. K., Hsu, H. Y., Campbell, T., Coster, D. C., & Longhurst, M. (2014). Aninvestigation of middle school science teachers and students use of technology insideand outside of classrooms: considering whether digital natives are more technologysavvy than their teachers. Educational Technology Research and students use of technology insideand outside of classrooms: considering whether digital natives are more technologysavvy than their teachers. Educational Technology Research and Development, 62(6), 637–662.(

Lu, J., Hao, Q., & Jing, M. (2016). Consuming, sharing, and creating content: How youngstudents use new social media in and outside school. Computers in Human Behavior, 64,55–64; http://doi.org/10.1016/j.chb.2016.06.019.

Ghai, S., Magis-Weinberg, L., Stoilova, M., Livingstone, S., & Orben, A. (2022). Social media and adolescent well-being in the Global South. Current Opinion in Psychology, 46, 101318

Li, Q. (2010). Cyberbullying in high schools: A study of students' behaviors and beliefs about this new phenomenon. Journal of Aggression, Maltreatment & Trauma, 19(4), 372-392)

Twenge, J. M., & Campbell, W. K. (2019). Media use is linked to lower psychological well-being: Evidence from three datasets. Psychiatric Quarterly, 90, 311-331

Twenge, J. M., Joiner, T. E., Rogers, M. L., & Martin, G. N. (2018). Increases in depressive symptoms, suicide-related outcomes, and suicide rates among US adolescents after 2010 and links to increased new media screen time. Clinical Psychological Science, 6(1), 3-17

Magis‐Weinberg, L., Gys, C. L., Berger, E. L., Domoff, S. E., & Dahl, R. E. (2021). Positive and negative online experiences and loneliness in Peruvian adolescents during the COVID‐19 lockdown. Journal of Research on Adolescence, 31(3), 717-733

Published

2023-04-05

How to Cite

Պապոյան Վ., Գալստյան Ա., Մուրադյան Ե., Պողոսյան Ռ., & Մանուկյան Մ. (2023). Դեռահասանների սոցիալական ցանցային վարքը անվտանգության համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 15(1 (43), 65–75. https://doi.org/10.46991/BYSU:E/2024.15.1.065

Issue

Section

PSYCHOLOGY

Most read articles by the same author(s)