Պրոյեկտիվ մեթոդների կիրառման տեսական նախադրյալները փորձարարական հետազոտություններում

Authors

  • Հրանտ Ավանեսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2017.8.1.042

Keywords:

մեթոդ, պրոյեկցիա, ազդակ, վալիդություն (վավերականություն), հոգեախտորոշում, անձ

Abstract

Ներկայումս, ինչպես նախկինում, հարցեր են առաջանում «պրոյեկտիվ հոգեբանության» տեսական հիմքերի՝ նրա մեթոդաբանական և հայեցակարգային սկզբունքների վերաբերյալ: Սույն հոդվածում դիտարկվում են պրոյեկտիվ մեթոդների դասակարգման սկզբունքների, դրանց առավելությունների և թերությունների, ինչպես նաև մեկնաբանման և այլ մեթոդների հետ համադրման ժամանակակից չափանիշների հիմնախնդիրները: Հիմնական ենթադրությունները այն մասին են, որ փորձարարական հետազոտությունների գործընթացում պրոյեկտիվ մեթոդները նպատակահարմար չէ կիրառել հոգեչափական ստանդարտիզացված մեթոդներից առանձին, սակայն նրանց պահանջարկը պայմանավորված է հոգեախտորոշիչ արժեքով, այսինքն՝ անձի անգիտակցական կաղապարների լիարժեք նկարագրման և բացահայտման առավել ամբողջական հնարավորությամբ:

Published

2017-03-21

How to Cite

Ավանեսյան Հ. (2017). Պրոյեկտիվ մեթոդների կիրառման տեսական նախադրյալները փորձարարական հետազոտություններում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 8(1 (22), 42–51. https://doi.org/10.46991/BYSU:E/2017.8.1.042

Issue

Section

Articles

Most read articles by the same author(s)