Բանասիրական հարցադրումները Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի թարգմանությունների համատեքստում
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.2.006Բանալի բառեր-:
Տորկվատո Տասսո, Արսեն Ղազիկյան, Աթանաս Տիրոյան, Հրանտ Նազարյանց, «Ազատագրված Երուսաղեմ», թարգմանություն, վանկական ոտանավոր, «հայկական չափ», թարգմանական համարժեքություն, թարգմանական սխալ, թարգմանական անճշտությունԱմփոփում
Հոդվածում քննվում է 1910-ական թթ. սկզբներին Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի՝ Մխիթարյանների (Արսեն Ղազիկյանի և Աթանաս Տիրոյանի) կատարած և գրեթե միաժամանակ տպագրած աշխարհաբար երկու թարգմանությունների առնչությամբ ծագած տաղագիտական և թարգմանաբանական բանավեճը։ Սկզբնապես այն ծավալվում էր տաղաչափական ձևի ընտրության շուրջ, քանի որ Ղազիկյանն իր թարգմանությունը կատարել էր հայկական վանկային ոտանավորի 11-վանկանի չափով, իսկ Տիրոյանը՝ դեռևս XIX դարակեսից լայնորեն կիրառվող «հայկական չափով»։ Մխիթարյան երկու թարգմանիչների միջև ծավալված այս վեճը լուծելու և խելամիտ եզրակացության հանգելու համար խնդրին մասնակից է դառնում մեկ այլ նշանավոր բանասեր՝ Հրանտ Նազարյանցը, որը նամակ է հղում Արսեն Ղազիկյանին և խնդրում շարադրել իր տեսակետները, ապա ստանալով շատ հանգամանալից և ծավալուն պատասխան՝ որոշում է ամբողջովին հրապարակել այն՝ հույս ունենալով, որ հայ բանասիրական միտքը «շահեկան ու հետաքրքրաշարժ» շատ բան կգտնի այնտեղ։ Նազարյանցը դրանով ցանկանում էր շատերի ուշադրությունը հրավիրել թարգմանաբանական կարևորագույն խնդիրների վրա, մանավանդ որ գեղարվեստական չափածոյի թարգմանության գործն այդ ժամանակ լայնորեն ծավալվում էր ոչ միայն Մխիթարյան միաբանության շրջանակներում, այլև դրա սահմաններից դուրս։ Ղազիկյանի վերլուծություններն արժեքավոր են որպես համակարգված փորձ՝ վեր հանելու թարգմանական գործընթացի առանձնահատկություններն ու թարգմանչական սխալների պատճառները։ Այս տեսանկյունից նրա դիտարկումները համահունչ են XX դարի երկրորդ կեսի թարգմանության տեսության նշանավոր ներկայացուցիչների՝ Փիթեր Նյումարկի, Ջոն Քեթֆորդի, Իրժի Լևիի և այլոց մոտեցումներին։
Հղումներ
Դորկուատոյ, Դ. (1911): Երուսաղէմ ազատեալ (թարգմանեց Հ. Արսէն Ղազարոս Ղազիկեան Մխիթարեանց): Վենետիկ – Սուրբ Ղազար. Մխիթարեան տպագրութիւն։ (Dorkuatoi, D. (1911): Yerusaghem azateal (t’argmanets’ H. Arsen Ghazaroz Ghazikean Mkhitareants’): Venetik – Surb Ghazar. Mkhitarean tpagrut’yun).
Յովհաննիսեան, Յ. (1895): Մի քանի խօսք մեր աշխարհաբարի տաղաչափութեան մասին: «Արարատ» ամսագիր, hամար Գ, էջ 84-90։ (Hovhannisian, H. (1895): Mi kani khosk’ mer ashkharhabari taghach’aghut’yan masin. “Ararat” amsagir, hamar G, ej 86.)
Նազարեանց, Հ. (1912): Դասսօ եւ իր հայ թարգմանիչները. Հ. Արսէն Ղազիկեանի նամակը առ Հրանտ Նազարեանց (նախամուտ Հրանտ Նազարեանցէ): Կ.Պոլիս. տպագրութիւն Օ. Արզուման։ (Nazareants’, H. (1912): Dassō ew ir hay t’argmanich’nerë. H. Arsen Ghazikeani namakë arr Hrant Nazareants’ (nakhamut Hrant Nazareants’é): K. Polis: tpagrut’yun O. Arzuman).
Ջրբաշյան, Ա. (2022): Տաղաչափության հարցեր: Երևան, «Արմավ» հրատարակչություն։ (Jrbashyan, A. (2022): Taghach’aghut’yan harc’er: Yerevan: “Armav” hratakch’ut’yun)
Տորկուատոյ, Տ. (1912): Ազատումն Երուսաղեմի (թարգմանեց աշխարհաբար հայկական չափով Հ. Աթանաս վ. Տիրոյեան Մխիթարեան ուխտէն): Վենետիկ. տպարան Սուրբ Ղազարու։ (Torkuatoi, T. (1912): Azatumn Yerusaghemi (t’argmanets’ ashkharhabar haykakan chapov H. At’anas v. Tiroyean Mkhitarean ukht’en): Venetik: tparan Surb Ghazaru).
Քամալյան, Ա. (2013): Թարգմանչական սխալների հիմնական պատճառները: «Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն», № 2, էջ 71–80։ (K’amalyan, A. (2013): T’argmanch’akan skhalkhneri himnakan patjarnerë: Banber Yerevani hamalsarani: Banasirut’yun, № 2, ej 71–80).
Levý, J. (2011). The Art of Translation. Amsterdam/Philadelphia: John Benjamins Publishing Company.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Ashkhen Jrbashyan, Ashot Mkryan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.