Հին հայերենի բայական կառույցերի դասակարգումը Մանուկ Աբեղյանի աշխատանքներում

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.042

Բանալի բառեր-:

բայ խոսքի մաս, դերբայներ, դիմավոր ձևեր, բայահիմքեր, բայի խոսքակազմիչ դեր, խոնարհման համակարգ, ուղղական հոլովով ենթակա, թեք հոլովներով ենթական

Ամփոփում

 

Մանուկ Աբեղյանի լեզվաբանական հետազոտությունների հիմքում միշտ եղել է տարաժամանակյա նկարագրության սկզբունքն, ուստի հայերենի քերականագիտական համակարգի ուսումնասիրությունը նա սկսել է հին հայերենից՝ բացահայտելով հին և նոր հայերենների՝ գրաբարի և աշխարհաբարի ընդհանրություններն ու զարգացման տարբերությունները։ Հատկապես արժեքավոր է հին և նոր հայերենների բայական համակարգերի ուսումնասիրությունը, որը բնորոշվում է իր ժամանակի համար նորարարական մոտեցումներով։ Հին հայերենի բայական կարգերը Մանուկ Աբեղյանն ուսումնասիրել է՝ հիմնվելով 5-րդ դարի դասական մատենագրության սկզբնաղբյուրների, հատկապես «Թարգմանությունների թագուհի» համարվող Աստվածաշունչ մատյանի գրաբար փոխադրության լեզվական հարուստ նյութերի վրա։ Բայերի անդեմ և դիմավոր ձևերի քննությունը լեզվաբանը կատարել է համակարգային, ցույց տալով հին հայերենի հիմնական դերբայների՝ անորոշի և անցյալի ստորոգումային կիրառությունները։ Գրաբարի անորոշ և անցյալ դերբայները շատ անգամ խոնարհված բայերի արժեք ունեին՝ իմաստային հարուստ բազմազանությամբ, ստանում էին ոչ թե ուղղական, այլ սեռական, տրական կամ հայցական հոլովներով ենթականեր՝ արտահայտելով եղանակաժամանակային, կերպասեռային տարբեր բովանդակություն։

ՄԱբեղյանը կարևոր՝ ցայսօր արդիական դիտարկումներ է կատարել հին հայերենում բայի կերպի կարգի դրսևորումների վերաբերյալ, ներգործական - կրավորական կառույցների կազմության առանձնահատկությունների մասին։ Տեսական քերականագիտական իր պնդումները մեծ լեզվաբանը մշտապես հիմնավորում էր գրաբարյան սկզբնաղբյուրներից բերված բազմաթիվ գործնական օրինակներով։  

 

 

Հեղինակի կենսագրությունը

  • Նարինե Դիլբարյան , Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

Հղումներ

1. Մանուկ Աբեղյան, Երկեր, Զ, Եր․, 1974, էջ 710:

2. Մանուկ Աբեղյան, Երկեր, Զ, Գրաբարի քերականություն, Եր․, 1974, էջ, 718։

3. Մանուկ Աբեղյան, Գրաբարի քերականություն, էջ 720-723։

4. Ս․ Ղազարյան, Գրաբարի դասագիրք, Եր․, 1951, էջ 67։

5. Մանուկ Աբեղյան, նշվ․ աշխ․, էջ, 723։

6. Անահիտ Յուզբաշյան, Գրաբարի բայական համակարգը ըստ Մ․ Աբեղյանի, Հուշարձան Մանուկ Աբեղյանի, Եր․, 2023, էջ 205։

7. Գ․ Ջահուկյան, Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերը/ Արդի հայերենի ժամանակների համակարգը, Բեյրութ, 2000, էջ 75-76։

8․ Գ․ Ջահուկյան, Հայոց լեզվի տեսության և պատմության հիմնահարցերը/ Արդի հայերենի ժամանակների համակարգը, Բեյրութ, 2000, էջ 75-76։

9․ Մանուկ Աբեղյան, Գրաբարի քերականություն, էջ 724։

10․ Մանուկ Աբեղյան, նշվ․ աշխ․ էջ 733։

11․ Նույն տեղում, էջ 734։

12․ Արսեն Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Եր․, 1987, էջ 462-463։

13․ Նույն տեղում, էջ 457- 459։

14․ Մանուկ Աբեղյան, Գրաբարի քերականություն, էջ 743։

15․ Նույն տեղում էջ 752։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-02-17

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Դիլբարյան Ն. . (2026). Հին հայերենի բայական կառույցերի դասակարգումը Մանուկ Աբեղյանի աշխատանքներում. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 5(1(6), 42-55. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.042

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>