Գրական հայերենի ճյուղերի մերձեցման խնդիրը. Մանուկ Աբեղյանի տեսակետն ու արդի որոշ դրսևորումներ

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.148

Բանալի բառեր-:

աշխարհաբար, ճյուղեր, մերձեցում, առաջարկներ, Մանուկ Աբեղյան, արտաշխարհ, արդի լեզվավիճակ

Ամփոփում

Աշխարհաբարի երկու ճյուղերի նորմավորման ընթացքը մշտապես ուղեկցվել է այդ ճյուղերի փոխադարձ կանոնակարգման, հին լեզվի հետ հարաբերությունների սահմանների հստակեցման հարցադրումներով։ Սույն հոդվածում անդրադարձ է կատարվում գրական հայերենի ճյուղերի կանոնավորման և հնարավոր մերձեցմանն առնչվող՝ մինչև մեր օրերը հասնող հին ու նոր առաջարկներին։ Դրանք հատկապես ակտիվ էին 19-րդ դարի կեսերից, հիշատակելի են, օրինակ՝ Նահապետ Ռուսինյանի և Ստեփան Պալասանյանի մոտեցումները։ Առավել մանրամասն ներկայացվում է Մանուկ Աբեղյանի ուշագրավ հոդվածը և նրանում արտահայտված տեսակետները։ Այս ուղղությամբ արված հրապարակումներում բազմիցս արտահայտվել են երկու ճյուղերի մերձեցման, անգամ՝ միավորման գաղափարներ թե՛ արևմտահայ, թե՛ արևելահայ իրականության մեջ։ Այս լեզվական-գրական շարժման մեջ իր ներդրումն ունի Մանուկ Աբեղյանը՝ «Մեր երկու գրական լեզուների միության խնդիրը» հոդվածով։ Մ. Աբեղյանի ծրագրային այս հոդվածում հստակ կետերով առաջարկվում են քայլեր՝ մեր լեզվի երկու ճյուղերը հնարավորինս մերձեցնելու համար, քանզի դա ունի լեզվական, ազգային, միաժամանակ նաև՝ տնտեսական ու հասարակական լայն նշանակություն։

Հոդվածի երկրորդ մասում ներկայացնոււմ ենք ամերիկահայ միջավայրից քաղած և խմբավորված օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ այն, ինչ առաջարկում էին լեզվաբանները 19-րդ դարի կեսերից, որոշակի գործնական դրսևորում է ստացել մեր օրերում։ Նկատի ունենք, որ հայերենի երկու ճյուղերը ամերիկյան միջավայրում որոշ չափով ինքնուրույն ու համեմատաբար մեկտեղված զարգանալով՝ սկսել են ձեռք բերել արևելահայերենից ու արևմտահայերենից տարբերվող քերականական, բառային, հնչյունական առանձնահատկություններ, որը հետևանք է երկու ճյուղերի փոխներթափանցումների և անգլերենից հավասար ազդեցության։ 

Հեղինակի կենսագրությունը

  • Նորայր Պողոսյան , ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարան

    բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հղումներ

Աբեղեան Մ., Մեր երկու գրական լեզուի միութեան խնդիրը, «Արարատ», 1897, № 9-10, էջ 424-431, № 11-12, էջ 494-503 (հոդվածից մեջբերումների էջերը կնշենք շարադրանքի մեջ)։

Յակոբ Չոլաքեան, Արևմտահայերէն-Արևելահայերէն. Մերձեցման Հարցեր, Ազդակ, Բեյրութ, 2017, փետրվարի համարներ։ Տե՛ս հետևյալ հղումով՝ https://www.aztagdaily.com/archives/335537

Յարութիւն Քիւրքչեան, Մերձեցումի կարելին ու անկարելին․ արևելահայերէն և արմտահայերէն լեզուաճիւղեր, «Ազդակ», Բեյրութ, 2015, Սեպտեմբեր 5։ Տե՛ս https://tert.nla.am/archive/NLA%20TERT/Azdak1927/2015/2015(150)_ocr.pdf

Պալասանեան Ստ., Ընդհանուր տեսութիւն արևելեան նոր գրաւոր լեզուի հայոց, Թիֆլիս, 1870, էջ 4։

Ռոբեր Տէր Մերկերեան, Արդի հայերէնի երկու տարբերակների փոխյարաբերութիւնների հարցեր, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական հոդվածների ժողովածու 2013-2023, Երևան, 2023, էջ 89-100։ Տե՛ս https://language.sci.am/sites/default/files/arewmtahayeren-zhoghovatsow.pdf?utm_source=chatgpt.com

Ռուսինեան Ն., Ուղղախօսութիւն արդի հայերէն լեզուին, Կ. Պոլիս, 1853, էջ Ե։

https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Ararat%20Ej/1897/1897(11-12)_ocr.pdf

https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Ararat%20Ej/1897/1897(9-10)_ocr.pdf

https://www.aztagdaily.com/archives/335688

https://www.aztagdaily.com/archives/335831

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-02-17

Թողարկում

Բաժին

Լեզվաբանություն

Ինչպես մեջբերել

Պողոսյան Ն. . (2026). Գրական հայերենի ճյուղերի մերձեցման խնդիրը. Մանուկ Աբեղյանի տեսակետն ու արդի որոշ դրսևորումներ. ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 5(1(6), 148-158. https://doi.org/10.46991/BYSU.B/2026.SP1.148