Քերականական բառարան. ձևավորման և կառուցվածքի հարցեր
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.003Բանալի բառեր-:
grammar dictionary, electronic, morphological, complete, educational, description, displacements, potential forms, typical example, normalization, variationԱմփոփում
Հոդվածում համառոտ նկարագրվում են «Արդի հայերենի ուսումնական քերականական բառարանի» ձևավորման ու կառուցվածքի հիմնական բաղադրիչները։ Բառարանում տրվելու է մոտ 4000 բառի քերականական ամբողջական նկարագրություն։ Այն օգտատերերին պետք է ներկայացվի երկու տարբերակով՝ տպագիր և էլեկտրոնային՝ առաջինը՝ որպես բառի՝ տվյալ ժամանակի քերականական նկարագրության ամրագրված պատկեր, երկրորդը՝ որպես լեզվի գործառական կարևորագույն աբյուր միայն իրեն բնորոշ հատկանիշներով՝ ամենահասանելիությունը տարածության և ժամանակի մեջ, պարբերաբար փոփոխություններ կատարելու մեծ հնարավորությունը, ծավալային սահմանափակության չգոյությունը ևն։ Բառարանը ձևակազմական բնույթ ունի. ներկայացնելու է արդի արևելահայերենի բառային միավորի ձևաբանական նկարագրությունը։ Բառաձևի շարահյուսական հատկանիշները տրվելու են այն չափով միայն, որչափով առնչվում են ձևակազմությանը։ Բառարանը ունենալու է նորմավորող նշանակություն՝ մատնանշելով լեզվի զարգացման հնարավոր ուղիները։ Բառարանում ներկայացվելու են նաև խոսքիմասային տարարժեքությունը, բառային միավորի հոլովական և խոնարհման հարացույցի տիպար օրինակները, բառերի ոճաբանական արժեքը ևն։
Հղումներ
Ս. Գյուլբուդաղյան, Հայերենի ուղղագրության պատմություն, Եր., 1973 թ., էջ 373։
Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976։
Հ. Բարսեղյան, Հայերենի ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարան, Եր., 1973։
Ա. Սուքիասյան, Ք. Սուքիասյան, Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարան, Եր., 2002։
Էդ. Աղայան, «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», հ. 1-4, Եր., 1969-1983։
Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն, Եր., 1983, էջ 78-81։
Ա. Մարգարյան, Ժամանակակից հայոց լեզվի քերականություն, Եր., 2004, էջ 364։
Ա. Մարգարյան, նշվ. աշ., էջ 474, 481-486։ Ֆ. Խլղաթյան, Ժամանակակից հայոց լեզու. մաս Բ, Եր., 2010, էջ 191-198։
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A1%D6%80%D5%AB%D6%84%D5%A 1%D5%B5%D5% AB%D5%B6_% D5%BE%D5%A1%D5%AD%D5%A5%D6%80
Зализняк А. Грамматический словарь русского языка, М., 2004:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.