Մանուկ Աբեղյանի «Ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարանը»

Authors

  • Աննա Աբաջյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp1.006

Keywords:

իրավաբանական բառարան, դատարան, գրաբար, բառաստեղծում, նորակազմություն , թարգմանություն, հայցվոր, կալանավոր, ապահարզան, ռեցիդիվ, ալիբի

Abstract

«Ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարանը» ռուսերենին առնչվող առաջին մասնագիտական բառարանն է՝ հավաքական մտավոր աշխատանքի եզակի օրինակ: Նախքան սույն բառարանի ստեղծվելը չկար իրավաբանական որևէ բառարան: Գրաբարն էլ աղքատ էր իրավաբանական տերմիններից, որից կարողանային օգտվել հեղինակները, ուստիև անհրաժեշտություն էր առաջացել ստեղծելու նոր բառեր:
Բառարանի շուրջ 1324 բառական միավորից (մեր հաշվումներով-Ա․Ա․) ավելի քան 360-ը կա՛մ նոր տերմիններ են՝ նորաբանություններ, կա՛մ նորաձևություններ (գործածական բառերի կրճատումներ, ձևափոխություններ), կա՛մ էլ հնաբանություններ:
Բառարանի կարևորագույն արժանիքներից են.
ա) Հեղինակներն աշխատել են ռուսերեն յուրաքանչյուր տերմինի դիմաց անպայման դնել հայերեն այնպիսի բառ, որը ճշգրտորեն կարտահայտի ռուսերեն տերմինի իմաստը:
բ) Բառարանը կազմողները հնարավորինս խուսափել են ռուսերեն մի քանի տերմին հայերեն միևնույն բառով թարգմանելուց:

Author Biography

Աննա Աբաջյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

References

Հ. Ամալյան, Միջնադարյան Հայաստանի բառարանագրական հուշարձանները, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Եր., 1966:

Գ. Գասպարյան, Հայ բառարանագրության պատմություն, Եր., 1968:

Ս. Հարությունյան, Մ. Աբեղյան. կյանքը և գործը, Եր., 1970:

Ա. Սուքիասյան, Ռուս-հայերեն բառարանագրությունը սովետական իշխանության տարիներին, թեկնածուական ատենախոսություն /անտիպ/:

ԳԱԹ, Մ. Աբեղյանի ֆոնդ, N 490:

Բառարաններ

Է. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976:

Ս. Գասպարյան, Մ. Կիրակոսյան, Հայերեն-ռուսերեն/ ռուսերեն-հայերեն բառարան, Եր., 2011:

Ա. Մարգարյան, Ա. Հայրապետյան, Օտար բառերի բառարան, Եր., 2004:

Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հ. 1, Եր., 1979; հ. 2, Եր., 1981:

Ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարան, Թիֆլիս, Հայփաստ հրատ., 1919:

Downloads

Published

2024-02-19

How to Cite

Աբաջյան Ա. (2024). Մանուկ Աբեղյանի «Ռուս-հայերեն իրավաբանական առձեռն բառարանը». Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 3, 6–15. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.sp1.006

Most read articles by the same author(s)