Գրաբարից ժառանգված հոլովական զուգաձեւությունների զարգացումն արդի արեւելահայերենում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2022.sp2.074Keywords:
հոլովական զուգաձևություն, ներլեզվական և արտալեզվական պատճառներ, գրաբար, արդի արևելահայերեն, բարբառներ, ի ընդհանրական հոլովում, լեզվական նորմ, հնչյունական նորմ, կանոնակարգումAbstract
Հոլովական զուգաձևությունը ընդունված է սահմանել որպես նույն քերականական իմաստն արտահայտելու համար գործածվող մեկից ավելի հոլովիչների և հոլովակազմիչների ամբողջությունը: Ըստ այդմ՝ զուգաձևություններ կարող են ունենալ բոլոր թեք հոլովները՝ սեռական-տրական, բացառական, գործիական, ներգոյական: Նորմատիվ քերականության մեջ ընդունելի զուգաձևությունները կարող են լինել համազոր և անհամազոր: Հոլովական զուգաձևությունների առաջացման պատճառները հիմնականում ներլեզվական են՝ նախորդող շրջանների հին գրական լեզուների, հատկապես գրաբարի, բարբառների, ինչպես նաև արևմտահայերենի քերականական համակարգերի համաժամանակյա գոյությունը, մրցակցությունը: Զուգաձևությունները կանոնակարգելու և լեզվական նորմի տեղաշարժերը արձանագրելու համար անհրաժեշտ են օրենքներով սահմանված հստակ գործառույթներ ու լիազորություններ ունեցող պետական խորհրդակցական մարմիններ:
References
Головин Б. Н. Основы культуры речи, М., 1988, https://www.art365.am, Յու. Ս. Ավետիսյան, Արևելահայերենի և արևմտահայերենի զուգադրական քերականություն, Եր. 2007, Յակոբ Չոլաքեան, Արեւմտահայերէնի քերականութիւն,Ա գիրք, Եր., 2017, Վարագ Առաքելեան, Գրաբարի քերականութիւն, Եր., 2010, Մ. Ասատրյան, Ժամանանակակից հայերենի ձևաբանության հարցեր, Ա, Եր., 1970, Յու. Ավետիսյան, Տեղաշարժեր ժամանակակից արևելահայերենի հնչյունափոխված և անհնչյունափոխ բաղադրական հիմքերում,Վէմ, 2017, 1(57), Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երկեր, Զ, Եր., 1974,Ա. Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Եր., 1987,Լ. Թելյան, Դիտարկումներ արդի հայերենի լեզվական նորմի վերաբերյալ, շարահյուսական նորմ // Լեզու և լեզվաբանություն, 2019, №1:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.