Հին հայերենի երկբարբառային և եռաբարբառային կազմությունների հարցի շուրջ

Authors

  • Վարդան Պետրոսյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.057

Keywords:

կայուն երկբարբառ, ոչ կայուն երկբարբառ, երկբարբառակերպ, եռաբարբառակերպ, վանկային բաշխում, ձևաբանական չափանիշ, ձևույթային կար

Abstract

Հին հայերենի երկբարբառային և եռաբարբառային կազմությունների տարբերակումը եղել և այսօր էլ մնում է հայերենագիտության ամենից խնդ­րա­­հա­րույց հարցերից մեկը: Կախված տարբերակման հիմքում դրվող չափանիշներից՝ էականորեն կա­րող են փոխվել դրանց ոչ միայն քանա­կական, այլև որակական բնութագրերը: Այդ բաղադրիչների նկատմամբ տա­րա­հատկանիշ չափորոշիչների կիրառումը հիմք է տալիս առանձնացնելու երկբարբառներ, երկբարբառակերպեր և եռա­բար­բառակերպեր և դրանք դասակարգելու ըստ կայուն և ոչ կայուն տեսակ­ների: Առաջին տեսակին վերաբերում են նրանք, որոնք, անկախ բառի (/բա­ռա­ձևի) կրած ձևա­փո­խությունից (հոլովում, խոնարհում, բառաբաղադրում), միշտ արտա­բեր­վում են միևնույն վանկում և վերաբերում են միևնույն ձևույթին: Երկ­րորդ տե­սակին վերաբերում են նրանք, որոնց երկբարբա­ռային/եռա­բար­բա­ռային բնույթը պայմանավորված է հնչաշղթայում զբաղեցրած դիրքով, այն է՝ հնչա­շղ­թա­յի տրոհ­ման կամ փոփոխության դեպքում նրա բաղադրիչները կարող են հայտ­նվել տար­բեր վանկերում կամ անջատվել ձևույթային կարով: Հին հայերենի երկբարբառներից կայուն էր միայն եա (ea)-ն, որը հնչույթաբանորեն համարժեք էր մեկ բարդ հնչույթի: Մյուսները ոչ կայուն, երկհնչույթ կառույցներ էին: Երկ­բար­բա­ռակերպերն ու եռաբարբառակերպերը գերազանցապես, եթե ոչ՝ բացար­ձա­կո­րեն, վերաբերում էին կայուն տեսակին: Վերոհիշյալ չափանիշների կիրառումը հիմք է տալիս հին հայերենում տարբերակելու 1 կայուն և 7 ոչ կայուն երկբարբառ, 15 երկբարբառակերպ և 15 եռաբարբառակերպ:

Author Biography

Վարդան Պետրոսյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

References

Աբրահամյան Ա. Ա., Գրաբարի ձեռնարկ, Եր., 1976,

Աղայան Է. Բ., Գրաբարի քերականություն, Եր., 1964,

Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. IV, գ. Ա, Եր., 1959,

Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հ. I, Եր., 1971, հ. III, Եր., 1977,

Աճառյան Հ., Հայոց գրերը, Եր., 1984,

Առաքելեան Վ., Գրաբարի քերականութիւն, Եր., 2010,

Առձեռն բառարան հայկազնեան լեզուի, Անթիլիաս, 1988,

Գյուլբուդաղյան Ս. Վ., Հայերենի ուղղագրության պատմություն, Եր., 1973,

Հյուբշման Հ., Հայագիտական ուսումնասիրություններ, Եր., 2004,

Ղազարեան Ռ., Գրաբարի բառարան, Անթիլիաս, 2004,

Ղազարյան Ս. Ղ., Հայոց գրական լեզվի պատմություն, Եր., 1961,

Ղարագյուլյան Թ., Հին հայերենի խոնարհման համակարգի ծագումը, Եր., 1961,

Ղափանցյան Գ. Ա., Հայոց լեզվի պատմություն. հին շրջան, Եր., 1961,

Մուրադյան Հ. Դ., Հայոց լեզվի պատմական քերականություն, հ. I, Եր., 1982,

Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. 1, Եր., 1979,

Պետրոսյան Վ., Հայկական և հնդեվրոպական երկբարբառային համակարգերը // ՎԷՄ, 2015, թիվ 3, էջ 115-127,

Պետրոսյան Վ., Հին հայերէնի երկբարբառային կազմութիւնների հնչոյթաբանական և հնչիւնաբանական արժէքները // «Հայկազեան հայագիտական հանդէս», 2018 թ., էջ 57-78,

Պետրոսյան Վ., Հին հայերենի եռաբարբառային կազմությունները (համաժամանակյա հայեցակետ) // «Հայագիտության հարցեր», թիվ 1, 2017 թ., էջ 128-136,

Պետրոսյան Վ., Եռաբարբառային և քառաբարբառային կազմությունները հին հայերենում (համաժամանակյա քննություն) // Էջմիածին, 2022, թիվ Զ, էջ 128-136,

Պետրոսյան Վ., Հին հայերենի ւ (ṷ) ձայնորդի համաժամանակյա և տարաժամանակյա բնութագրերը // ԲԵՀ. Բանասիրություն, 2017, թիվ 3, էջ 11-22,

Պետրոսյան Վ., Հին հայերենի ձայնավորական համակարգի ծագումը և հնչաբանական արժեքայնությունը // «ԲԵՀ. Հայագիտություն», 2017 թ., թիվ 2 (23), էջ 48-50,

Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010,

Ачарян Р., Имперфект в древнеармянском и некоторых индоевропейских языках // Доклады и сообщения, т. IV, АН СССР, Институт языкознания, М., 1953, сс. 85-90,

Бондарко Л. В., Дифтонг // Лингвистический энциклопедический словарь, М., 1990,

Джаукян Г. Б., Сравнительная грамматика армянского языка, Ер., 1982,

Зиндер Л. Р., Общая фонетика, М., 1979,

Марръ Н., Грамматика древнеармянскаго языка (этимологiя), С.-П., 1903,

Суник О. П., Удегейский язык // Языки народов СССР, т. V, Л., 1968,

Трубецкой Н. С., Основы фонологии, М., 2000,

Туманян Э., Древнеармянский язык, М., 1971,

Meillet A., Esquisse d’un grammaire comparée de l’arménien classique, Vienne, 1936,

Petrosyan V. Z., Происхождение в древнеармянском языке сонорного звука յ (y) и его фонематическая значимость (исторический аспект) // European journal of Humanities and Sosial Scienes, 2017, № 5, с. 24-29:

Downloads

Published

2023-04-14

How to Cite

Պետրոսյան Վ. (2023). Հին հայերենի երկբարբառային և եռաբարբառային կազմությունների հարցի շուրջ. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(1 (40), 57–67. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.057

Issue

Section

Լեզվաբանություն

Most read articles by the same author(s)