Հասարակական-քաղաքական հարաբերություններ արտահայտող եզրույթները Փավստոս Բուզանդի «Բուզանդարան պատմութիւնք» երկում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.1.088Keywords:
պաշտոնակարգություն, քաղաքական կառույց, վարչաքաղաքական ենթակառուցվածքներ, ռազմական և արքունի պաշտոններ, նախարար, նահապետ, ազատ, ավագ, խորհրդական, ոստիկան, գործակալAbstract
Գրաբարով մատենագրությունը հարուստ նյութ է տալիս գրաբարի եզրույթային համակարգի վերաբերյալ: Այն կարիք ունի ամբողջական և բազմակողմանի քննության: Սույն աշխատանքը ներկայացնում է գրաբարի եզրույթները Փ. Բուզանդի «Պատմութիւն Հայոց» երկի փաստական նյութի հիմքով: Երկի բառապաշարը և նրա բաղադրիչը կազմող եզրույթային համակարգը բազմաշերտ են՝ պայմանավորված երկի բովանդակությամբ, նպատակաուղղվածությամբ և ոճական զանազան առանձնահատկություններով: Քննության են ենթարկվել հասարակական-վարչաքաղաքական հարաբերություններ արտահայտող եզրույթները, որոնք իմաստային դիտակետում բազմաշերտ են: Առաջին անգամ ներկայացվում են՝ ա) երկրի պաշտոնակարգությունը՝ արքունի և ռազմական պաշտոնները և պաշտոնյաների գործառույթները արտացոլող եզրույթներ, բ) երկրի պետական կառուցվածքը իր ենթակառուցվածքներով արտացոլող եզրույթներ: Առանձին քննության են ենթարկվել տարարժեքություն դրսևորող եզրույթները: Ներկայացված 50 եզրույթներից 12-ը փոխառություն են պահլավերենից, 6-ը՝ հունարենից, 1-ը իրանական փոխառություն է, 31-ը հայերենի հիմնաշերտի բառեր են: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր եզրույթ արժևորվում է նաև տարժամանակյա դիտակետում: Աշխատանքը կարևորվում է ոչ միայն համաժամանակյա քննության շրջանակում, այլև փաստական հարուստ նյութ է տալիս պատմական եզրույթաբանության համար, քանի որ արդի արևելահայերենի եզրույթների մեծ մասը ունի գրաբարյան հենք:
References
Ա. Աբաջյան, Ն. Դիլբարյան, Ա. Յուզբաշյան, Հայոց լեզվի պատմություն, Եր., 2017:
Է. Աղայան, Ընդհանուր և հայկական բառագիտություն, Եր.,1984:
Փաւստոս Բիւզանդ, Բուզանդարան պատմութիւնք, Եր., 1987:
Ն. Դիլբարյան, Ա. Խաչատրյան, Հայերենի փոխառյալ և բնիկ բառերը, Եր., 2018:
Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Եր., 2003, էջ 34-38;
Հ. Հյուբշման, Հայերենի քերականություն, Եր., 2003:
Հոդված
Ա. Աբաջյան, Ա. Յուզբաշյան, Կրոնական բովանդակություն ունեցող բառերը Փ. Բուզանդի
«Բուզանդարան պատմութիւնք» երկում, Էջմիածին, Է, 2022, էջ 50-65:
Բառարաններ
Լ. Խաչատրյան, Գրաբարի բացատրական բառարան, Եր., 2003:
Ռ. Ղազարեան, «Գրաբարի բառարան», հ. Ա , Բ, Եր., 2000:
Ռ. Ղազարեան, Գրաբարի դարձուածաբանական բառարան, Եր., 2012:
Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Եր., 2003:
Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր., 1987:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.