Ծննդոց Գրքի գրաբար թարգմանության մեջ մարդ նշանակող իմաստային դաշտի հիմնաբառերի զարգացումը

Authors

  • Նարինե Դիլբարյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.048

Keywords:

Աստվածաշունչ մատյան, Ծննդոց գիրք, գրաբար թարգմանություն, բառապաշար, իմաստային դաշտ, մարդ, հասարակություն, բնիկ բառեր, փոխառություններ

Abstract

Մարդու և հասարակության հետ կապված բառերի քննությունը Ծննդոց գրքում ցույց է տալիս, որ իմաստային այս խումբն ունի հիմնական հասկացությունների համար բազմաթիվ բառային նշանակումներ՝ թե պարզ արմատական, թե ածանցավոր կամ բաղադրյալ կազմություններ, որոնք միավորված են իրար լրացնող ենթախմբերում: Այս իմաստային դաշտի ենթախմբերում ընդգրկված բառերը հոմանշային անդամների թվի տեսանկյունից հարուստ շարքեր ունեն: Բառերի հիմնական մասը ծագումով բնիկ հնդեվրոպական է՝ մարդ, այր, ծնունդ, մանուկ, հայր, մայր, եղբայր, քոյր, ուստր, դուստր, անդրանիկ, ծնունդ, ընտանիք, տուն, սակավաթիվ փոխառություններ կան՝ իրանյան (ազգ, տոհմ, զաւակ) և ասորական (տղայ), փոխառյալ կազմությունները գալիս են լրացնելու նշված բազմանդամ հոմանշային շարքերը: Քննված բառերը համագործածական են հայոց լեզվի պատմության բոլոր շրջաններում՝ հին, միջին և նոր գրական հայերեններում, ինչպես նաև բարբառներում: Դրանց իմաստային բովանդակությունը դարերով գրեթե փոփոխությունների չի ենթարկվել, պարզապես որոշ բառեր հիմնական բառաֆոնդից տեղափոխվել են հնաբանությունների, բանաստեղծական բառերի շերտեր: Հունարեն և ասորերեն բնագրից Աստվածաշունչ մատյանը գրաբար դարձրած  մեր թարգմանիչները մեծ տաղանդով ի ցույց են դրել ոսկե դարի դասական լեզվի բառապաշարի, բառակազմության և իմաստաբանության ներուժը՝ նույն հասկացությունը տարբեր բառերով, ոճական, իմաստային նուրբ և նրբագույն երանգներով վերարտադրելու ունակությունը՝ Սուրբ գրքի բնագրին համարժեք:

 

Author Biography

Նարինե Դիլբարյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ

References

Աճառեան Հրաչեայ, Հայերէն արմատական բառարան, հ.1-4, Եր, 1926:

Աղայան Էդ., Արդի հայերենի բացատրական բառարան, Եր., 1976։

Աստուծաշունչ մատեան հին եւ նոր Կտակարանաց ըստ ճշգրիտ թարգմանութեան նախնեաց մերոց համեմատութեամբ եբրայական եւ յոունական բնագրաց, Հայաստանի Աստուածաշնչային ընկերութիւն, 1997։

Գիրք Ծննդոց, քննական բնագիր, աշխատասիրությամբ Ա.Ս. Զեյթունյանի. Եր., 1985։

Դանիելյան Նորայր, Աստվածաշնչի հայերեն թարգմանության փուլերի մասին, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1 , 2001թ:

Հայր Գաբրիէլ Աւետիքեան, Հայր Խաչատուր Սիւրմէլեան, Հայր Մկրտիչ Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի,Վենետիկ, հ.1-2, 1836,1837։

Հովհաննիսյան Լ.Շ., Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն (I մաս), Եր., 2008։

Ղազարյան Ռ., Ավետիսյան Հ., Միջին հայերենի բառարան, Եր., 2009, էջ 378:

Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, հ․ 1-4, Եր․, 1944, 1945։

Մանանդյան Հ., Երկեր, Բ, Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար, Եր․, 1978, էջ 443-484:

Տեր-Պետրոսյան Լ., «Սաղմոսների հայերեն թարգմանությունը և նրա նախօրինակը»,«էջմիածին», Ա, 1975։

Ջահուկյան Գ.Բ., Ժամանակակից հայոց լեզվի իմաստաբանություն և բառակազմություն, Եր., 1989։

Ջահուկյան Գ.Բ., Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010։

%D5%A1%Ddigilib.aua.am/book/252/257/3748/%D5%8E6%80%D6%84%20%D5%84%D5%A1%D5%B7%D5

Downloads

Published

2023-06-27

How to Cite

Դիլբարյան Ն. (2023). Ծննդոց Գրքի գրաբար թարգմանության մեջ մարդ նշանակող իմաստային դաշտի հիմնաբառերի զարգացումը. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 14(2 (41), 48–59. https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.048

Issue

Section

Լեզվաբանություն

Most read articles by the same author(s)