Կուտակային հեքիաթների և ծիսերգային բանահյուսության որոշ զուգահեռներ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:B/2023.14.2.118Keywords:
կուտակային հեքիաթ, ծիսերգ, «Էս էն է», «Գացեք-տեսեք», «Ծիտը», «Պոչատ աղվեսը», «Հեքիաթ-հեքիաթ պապս», շղթայական կառույց, արարում, ոչնչացում, հարս ու փեսաAbstract
Կուտակային (կումուլյատիվ) հեքիաթը հայկական բանահյուսության՝ մինչ օրս առավել քիչ ուսումնասիրված տեսակներից է: Որպես հեքիաթի ենթաժանր՝ կուտակային հեքիաթները առանձնացվում են՝ ելնելով դիպաշարերի ոչ թե բովանդակային, այլ կառուցվածքային հատկանիշներից: Ելակետը որոշակի կայուն կրկնություններով կուտակվող հյուսվածքն է, որը սյուժեի յուրաքանչյուր օղակում նոր բաղադրիչ է ներառում: Կուտակային նույնաբնույթ կառույց հատուկ է նաև ժողովրդական որոշ ծիսերգերի չափածո կառույցների, ուր մոտիվային կրկնությունները հուշում են ծագումնաբանական ընդհանրությունների մասին:
Հոդվածում միջտեքստային քննության են ենթարկվում մի շարք կուտակային հյուսվածքներ՝ հեքիաթներ ու երգեր: Քննության մեջ ներառել ենք նաև Հովհ.Թումանյանի մշակած և փոխադրած՝ կուտակային հյուսվածքների բարձրարվեստ մշակումները՝ համադրելով դրանք ժողովրդական տարբերակներին և ծիսերգային բանահյուսության այլ նմուշների: Դիտարկվում է կուտակային շղթայի զարգացման տրամաբանությունը՝ ծննդի և մահվան, արարման և քայքայման հաջորդական օղակներով, շղթայի ձևավորման տրամաբանությունը՝ ելնելով կենսանորոգման և կենսապտույտի տրամաբանությունից, որն առանցքային է նաև ամանորյա և հարսանեկան ծիսական բանահյուսության համար: Սրանով էլ պայմանավորվում է կուտակային հեքիաթների ծագումնաբանական ընդհանրությունը բարեկենդանյան և հարսանեկան ծիսական բնագրերին և պարզվում հարսի, փեսայի և պսակի մոտիվների առատությունը քննարկվող կուտակային կառույցներում:
References
Hans-Jörg Uther, The Types of International Folktales. A Classification and Bibliography, Helsinki, Academia Scientiarum Fennica, 2004, 3 volumes: FF Communications 284; 285; 286.
Пропп В.Я., Кумулятивная сказка // Фольклор и действительность, Санкт Петербург, «Азбука», 2021, 331-354.
Խաչատրյան Ռ.Հ., Կրկնակների ու կրկնությունների գործառույթը ծիսերգերում // Պատմա-բանասիրական հանդես, 1991, № 2, էջ 123-136, էջ 123:
Թումանյան Հովհ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 2, Եր., Հայաստանի ԳԱ հրատ., 1990, էջ 304-306:
Halliwell-Phillipps J.O., Popular Rhymes and Nursery Tales: A Sequel to the Nursery Rhymes of England, London, 1849, p. 6:
Петросян Э., Боги и ритуалы древней Армении, Ер., 2004.
Лսснцяан С., Старинные армянские пляски и театральные представления. т. 1, изд. Академии наук АССР, Ер., 1958, с. 79;
Պետրոսյան է., «Գացեք տեսեք» պարերգի իմաստաբանությունը, ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական նստաշրջան, Զեկուցումների թեզիսներ, Երևան, 1982։
Խեմչյան Է., Տավուշ, Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 21, Եր., 2000, էջ 214-215:
Фрейденберг О.М., Поэтика сюжета и жанра, Москва, 1997, с. 67-68.
Վարդանյան Ն. Խ., Խաչի իմաստաբանությունը հարսանեկան թագվորագովքերում, «Էջմիածին», 2014, Ը (օգոստոս), էջ 88-98:
Հին արևելքի պոեզիա, կազմ. Էդոյան Հ.Ա., Երևան, 1982, ԵՊՀ հրատ.:
Հայկունի Ս., Կենդանական վէպեր. ժողովրդական առակներ, Վաղարշապատ, 1907, Մասն Ա, «Աշղ Այհլոր», էջ 17:
Сборник материалов для описание местностей и племен Кавказа, 1904, № 33.
Скотт Дж., Против зерна: глубинная история древнейших государств, Москва, «Дело», 2020):
Տեր-Աղեքսանդրեան Գ., Թիֆլիսեցոց մտավոր կյանքը, Թիֆլիս, 1885, էջ 33:
Թումանյան Հովհ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 5, Եր., «Գիտություն», 1994, էջ 212:
Գրիգորյան Ռ., Հայ ժողովրդական օրորոցային և մանկական երգեր, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1970, էջ 262-269:
Սահակյան Կ., Հովհաննիսյան Ռ., Խաչը՝ թիկունքիս, Յոթվերքը՝ սրտիս // ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գիտական աշխատություններ, 2008, № 11, էջ 7-16:
Վարդանյան Ն., Հարսանեկան լացերգերի ծիսական իմաստաբանությունը. մահվան այլաբանական խորհրդապատկերների քննություն, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2020, № 3 (660), էջ 96-108:
Сборник материалов для описание местностей и племен Кавказа, 1903, № 32.
Пропп В.Я., Русские аграрные праздники (Опыт историко-этнографического исследования), Л., 1963.
Земцовский И.И., К проблеме взаимосвязи календарной и свадебной обрядности славян // Фольклор и этнография. Обряды и обрядовый фольклор, Л., 1974, 147-154.
Ивашнева Л.Л., О взаимносвязи календарной и свадебной поэзии // Русский фольклор XVI, Историческая жизнь народной поэзии, Ленинград, 1976, с. 191-199.
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.