Համո Սահյանի պոեզիայում բնապատկերի առասպելական ակունքները

Authors

  • Նվարդ Վարդանյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.032

Keywords:

բնապատկեր, Սյունիք, առասպել, նշանային համակարգ, աշխարհի առասպելաստեղծ պատկեր, լեռ, ծառ, ցորեն

Abstract

Հոդվածում քննվում են Համո Սահյանի պոեզիայում բնապատկերի առասպելական ակունքները: Մասնավորապես անդրադարձ է կատարվում բնության ոգեղենացման, առասպելական այլաբանության, մարդու և բնության նույնացման և միաձուլման՝ ոգեպաշտական աշխարհայացքից սերող դրսևորումներին: Մանկական տարիքում պապից լսած առասպելական զրույցները՝ միահյուսված Սյունյաց շքեղ բնապատկերից կրած տպավորություններին՝ հետագայում պայմանավորում են սահյանական բնապատկերի՝ առասպելական այլաբանություններով հարուստ արտահայտումները:  Մանկական հուշերի Գյազբել-Արամազդ, Սալվարդ-Աղոթարան սարերը, Որոտան գետն ու Դարբասի ձորը, այստեղի թռչուններն ու բուսաշխարհը դառնում են սահյանական բնապատկերի հիմքն ու ատաղձը և պայմանավորում նրա հետագա ողջ ստեղծագործության այլաբանական պատկերավորումը: Բնապատկերը միահյուսվում է առասպելին, դառնում աշխարհի առասպելաբանաստեղծական պատկերավորման միջոց և բացահայտում նախնական մտակաղապարների նոր լիցքը 20-րդ դարի բնութենապաշտ գրողի ընկալմամբ: Աշխարհի առանցքի, լեռան, կենաց ծառի, սարի վրայի թոնրի, ցորեն-պատանու, արևը կլանող վիշապ-ձորի և այլ առասպելաբանական պատկերացումները նոր շունչ և արտահայտման ձև են գտնում բնությունը խորապես ընկալող գրողի գրչի տակ: Ահա այս հիմնաշերտով հետագայում ձևավորվում է հայրենի բնաշխարհի՝ սահյանական յուրահատուկ խորհրդանիշների համակարգը, որը դուրս է գալիս Սյունյաց սահմաններից՝ ամբողջացնելով հայրենիքի առասպելաբանաստեղծական պատկերը

Author Biography

Նվարդ Վարդանյան, Երևանի պետական համալսարան

բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայ գրականության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինս-տիտուտի բանագիտության բաժնի ավագ գիտաշխատող

References

Համո Սահյան, Իրիկնահաց, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1977, էջ 3:

Վարդանյան Ն., Մի երգի մշակման պատմություն // Գիտության աշխարհում. գիտահանրամատչելի հանդես, Եր., № 3, 2020, Էջ 22-26:

Ֆրեզեր, Ոսկե ճյուղը, Եր., «Հայաստան» հրատ., 1989, էջ 137-138:

Ս. Հարությունյան, Հայ առասպելաբանություն, Բեյրութ, «Վահէ Սեթէան», 2000, էջ 257-274:

Ա. Ղազիյան, Համո Սահյանի քնարերգության ժողովրդական ակունքները // Պատմա-բանասիրական հանդես, 2005, № 3, էջ 77-87:

Համո Սահյան, Գրչի, խոսքի, խղճի կշիռը (կազմող՝ Շորս Դավթյան), Եր., «Ոսկան Երևանցի» հրատ., 2003, 273 էջ:

Մկրտչյան Լևոն, Զրույցներ բանաստեղծի հետ, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1984, էջ 157:

Ա.Ղանալանյան, Ավանդապատում, Եր., 1969, էջ 10:

Ս. Հարությունյան, Հայ առասպելաբանություն, էջ 232:

Ա.Պետրոսյան, Մասիս/Արարատը՝ հայոց Օլիմպոս և նրա առասպելները // Լրաբեր հասարակական գիտությունների, 2020, № 2, էջ 158-178:

Ստ.Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, Եր., 1969, էջ 279:

Топоров В.Н., Древо мировое // Мифы народов мира, М., 1992, с. 398-406:

Համո Սահյան, Քարե պատարագ, Եր., «Նաիրի», 1999, 364:

Ս.Հարությունյան, Հայ ժողովրդական հանելուկներ, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ. 1965, էջ 8:

Համո Սահյան, Դաղձի ծաղիկ, Եր., 1986, էջ 59:

Համո Սահյան, Երկեր երկու հատորով, հ. 2, Եր., 1984, էջ 373:

Ստ. Լիսիցյան, Լեռնային Ղարաբաղի հայերը // Հայ ազգագրություն և բանահյուսություն, հ. 12, Եր., 1981, էջ 66:

Գ.Ստեփանյան, Նոր տարուց վերջին զանգ. Տոնական պրակտիկաներ, հիշողություն և վերակազմում, Եր., 2020, էջ 38-44:

Համո Սահյան, Երկեր երկու հատորով, հ. 2, էջ 71-72:

Համո Սահյան, Ինձ բացակա չդնեք. Անտիպ բանաստեղծությունների ժողովածու, Եր., 1998, էջ 95:

Վարդանյան Ն.Խ., Խոսքի պաշտամունքի և բանաստեղծի՝ որպես քուրմ-ծիսարարի առասպելական ընկալումների շուրջ // Բանահյուսություն և գրականություն. Միջազգային գիտաժողովի նյութեր, Գավառ, 2023, էջ 260-273:

Downloads

Published

2024-07-15

How to Cite

Վարդանյան Ն. (2024). Համո Սահյանի պոեզիայում բնապատկերի առասպելական ակունքները. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(2 (44), 32–44. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.032

Issue

Section

Բանահյուսություն