«Անձնական զարդարանք» իմաստային (թեմատիկ) խմբի քննություն հայերենի բարբառներում

Authors

  • Լուսինե Ղամոյան ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.070

Keywords:

զարդ, զարդարանք, իմաստային դաշտ, բարբառ, ապարանջան, մատանի, վզնոց, գլխի զարդ, մազերի զարդ, առածներ, դարձվածքներ

Abstract

Քննելով «անձնական զարդարանք» հասկացությունն արտահայտող բառերը հայերենի բարբառներում՝ նկատել ենք, որ վերջիններս հիմնականում չեն պահպանել հնդեվրոպական բառանունները, այդ իմաստով գործածվել են փոխառյալ բազմաթիվ անվանումներ (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն և այլն), որոնք արձանագրված չեն մեր ձեռքի տակ եղած մի շարք բառարաններում (ստուգաբանական ու փոխառությունների),  և դրանց ծագումը հիմնականում անհայտ է: Ուսումնասիրության ընթացքում փորձել ենք առանձնացնել թանկարժեք, կիսաթանկարժեք և անարժեք զարդերի անվանումներ, ապա առանձին խմբերով դասակարգել ենք ապարանջան, ականջօղ, վզնոց, մատանի, գլխազարդ հասկացություններն արտահայտող բարբառային բազմաթիվ անվանումներ և նկատել ենք, որ դրանց մեջ կան նաև այնպիսիները, որոնք միաժամանակ կարելի է օգտագործել մարմնի կամ զգեստի տարբեր հատվածներում:  Անդրադարձել ենք երկանդամ և բազմանդամ համանունական այնպիսի շարքերի (2 տասնյակից ավելի), որոնց մի եզրը  զարդի անվանում է: Պարզվել է նաև, որ հայերենի բարբառներում կան այնպիսի զարդերի անվանումներ, որոնք գործածվել և գործածվում են որպես կախարդանքի (չարից պաշտպանվելու) միջոց: Աշխատանքում ուշադրության ենք արժանացրել նաև զարդերի անվանումներով ձևավորված բազմաթիվ ուշագրավ առածներ ու դարձվածային միավորներ, որոնք այսօր էլ գործածվում են մեր հանրության կողմից:

Author Biography

Լուսինե Ղամոյան, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող

References

Աճառեան Հ., Թուքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն, Մոսկուա-Վաղարշապատ, 1902:

Աճառեան Հ., Հայերէն գաւառական բառարան («Էմինյան ազգագրական ժողովածու»), հ. Թ, Թիֆլիս, 1913:

Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, հհ. Ա-Դ, Երևան, 1971-1979:

Բեդիրյան Պ., Հայերեն դարձվածքների ընդարձակ բառարան, Երևան, 2011:

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, հհ. 1-4, Երևան, 1969-1980:

Խաչատրյան Հ., Իմաստափոխության իրողություններ Համշենի բարբառում, Ջահուկյանական ընթերցումներ, 1 (16), Երևան, 2021, 38-48 էջ:

Հայոց լեզվի բարբառային բառա¬րան, հհ. Ա-Է, Երևան, 2001-2012:

Ղազարեան Ռ, Գրաբարի բառարան, 2 հ., Երևան, 2000:

Ղազարյան Ռ., Ավետիսյան Հ., Միջին հայերենի բառարան, Երևան, 2009:

Ղանալանյան Ա., Առածանի, Երևան, 1960:

Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հ. 2, Երևան, 1944:

Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, 2010:

Սուքիասյան Ա., Գալստյան Ս., Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևան, 1975:

Downloads

Published

2024-07-15

How to Cite

Ղամոյան Լ. (2024). «Անձնական զարդարանք» իմաստային (թեմատիկ) խմբի քննություն հայերենի բարբառներում. Բանբեր Երեւանի համալսարանի. Բանասիրություն, 15(2 (44), 70–79. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.2.070

Issue

Section

Լեզվաբանություն