Քաղաքային տարածության փոխակերպումները ժամանակակից Իջևանի օրինակով

Հեղինակներ

  • Վլադիմիր Պողոսյան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս https://orcid.org/0009-0001-9581-6453

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2024.21.2.338

Բանալի բառեր-:

Իջևան, քաղաքային տարածություն, մշակութային ռազմավարություն, քաղաքաշինություն, սահմանային կայունություն, էներգետիկ ճգնաժամ, ուտոպիստական նախագիծ

Ամփոփում

Հոդվածը նվիրված է Իջևանի քաղաքային տարածության ձևավորման, կայացման և փոխակերպման գործընթացի ուսումնասիրությանը։ Հետազոտվել է  քաղաքային միջավայրի ազդեցությունը հասարակական և մշակութային փոփոխությունների վրա, քաղաքային տարածության ձևավորման իջևանյան փորձառության հիմնական միտումներն ու առաջնահերթությունները։ Քաղաքային տարածության ուսումնասիրության ներկա փուլում անհրաժեշտ ենք համարում դիտարկել ոչ միայն քաղաքային տարածության քաղաքաշինական, ճարտարապետական հիմնախնդիրները, այլև այդ ոլորտային փորձառությունն օգտագործել քաղաքային տարածության մարդաբանական ֆենոմենն ու ազդեցության ձևաչափերը ուսումնասիրելու համար, որտեղ առաջնայինը քաղաքաբնակն է ու իր շուրջ ձևավորված (վիզուալ-սեմիոտիկ) միջավայրը։ Այս տեսանկյունից փորձել ենք Իջևանի քաղաքայնացման գործընթացը դիտարկել որպես աշխատարան, որտեղ իրականություն են դարձել կամ հղացվել խորհրդային քաղաքաշինական յուրօրինակ նախագծեր, որոնց առաջնային միտումն էր ապահովել համաչափ, ներդաշնակ, յուրաքանչյուրի և ընդհանուրի համար նախատեսված քաղաքային տարածություն։

            Իջևանի քաղաքային տարածության այժմյան համապատկերը ձևավորվեց 1960-ական թվականներից սկսած, որի ռազմավարական հեռանկարում նախատեսվում էր 2000 թ ունենալ ավելի քան 45 հազար քաղաքային բնակչություն։ Չնայած խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված քաղաքաշինական զգալի ժառանգությանը՝ անկախության առաջին և երկրորդ տասնամյակներում քաղաքային առանձին մասերը (հատկապես կենտրոնում) սկսեցին վերակառուցվել և ադապտացվել շուկայական հարաբերություններին, որի արդյունքում քաղաքային տարածության մաս կազմող մշակութային, ժամանցային օբյեկտներն ու տարածքները երկրորդացվեցին։ Ժամանակակից Իջևանի քաղաքային տարածության փոխակերպման փորձառության ուսումնասիրությունը մոդելային հնարավորություն է տալիս դիտարկելու նմանօրինակ գործընթացները Հանրապետության քաղաքային այլ համայնքներում։

Հղումներ

Բաբայան Ե․, Այսպիսին կլինի Իջևանը, Լենինյան ուղիով, 28.XI.1968, էջ 2:

Գևորգյան Վ., Իջևանը այժմ և նախագծերում, Լենինյան ուղիով, 1967, 9.VI.1967, էջ 3:

Զարգարյան Հ., Օրակարգում քաղաքի ապագայի հարցն էր, Լենինյան ուղիով, 6.VI.1968, էջ 3։

Զարգարյան Հ․, Կառուցապատվում է քաղաքը․ հարցազրույց քաղաքի գլխավոր ճարտարապետ Յու Բրեժնևի հետ, Լենինյան ուղիով, 29.XI.1986, էջ 2:

Էլլարյան Ի․, Ապագային ժպտացող քաղաքը, Լենինյան ուղիով, 24.II.1965, էջ 3:

Թադևոսյան Ա․ 2009, Իջևան քաղաքի կենտրոնի մշակութաբանական վերակազմավորումը և դրա հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում, Տավուշ․ հոգևոր և նյութական ժառանգություն, Հանրապետական գիտական նստաշրջանի նյութեր, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ, էջ 110-114։

Իջևան բազմաբնակավայր համայնքի «Մշակութային զարգացման ռազմավարություն 2022-2026թթ․», http://surl.li/fugyqn (Հղված 23.05.2024)

Խաչատրյան Մ. 1994, Ակունք. Հուշեր-խոհագրություն, Երևան, Աղվանք հրատ., 148 էջ։

Խորհրդային Հայաստան, 30.XII.1923, 4 էջ։

Խորհրդային Հայաստան, 17.II.1926, 4 էջ։

Խորհրդային Հայաստան, 14.VI.1922, 4 էջ։

Կայսերականի և հետկայսերականի միջև. հայաստանյան կրոնական լանդշաֆտի զարգացումները XX դարում 2023 / Յ. Անտոնյան, Հ. Մուրադյան, Լ. Գաբրիելյան, Ա. Սաֆարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 276 էջ:

Ճաղարյան Խ., Վերածնունդ, Լենինյան ուղիով, 28.XI.1967, էջ 2:

Պողոսյան Վ., Մկրտումյան Ա. 2022, Իջևանի ժողովրդագրական պատկերը 1920-1930-ական թվականներին, Աստվածաբանական և կրոնագիտական հոդվածների ժողովածու, N 9, էջ 257-271։

Սուքիասյան Հ․ 2023, Հոգևորականների դրությունը Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներին, Խորհրդահայ մշակույթ. կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները: Հոդվածների ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., էջ 273-284։

Վերմիշյան Հ., Բալասանյան Ս. 2015, Լոկալ ինքնությունները Երևանում: Քաղաքային տարածության կառուցվածքները, Երևան, ԵՊՀ հրատ., 158 էջ։

Аванесов С. С. 2018, Сакральная топика русского города. Собор и ворота // ΠΡΑΞΗΜΑ. Проблемы визуальной семиотики, № 1 (14), стр. 70-92․

Аванесов С. С., Федотова Н. Г. 2022, Город: в поисках идентичности / С. С. Аванесов, Н. Г. Федотова. СПб.: Алетейя, 408 стр.

Баканов С. А. 2007, Советский индустриальный город 1920-1950-х годов и культурологический поворот в исторической урбанистике // Вестник Челябинского государственного университета, №3 (81), стр. 123-126.

Бойм С. 2002, Общие места: Мифология повседневной жизни. Москва, Новое литературное обозрение, 310 стр.

Лотман Ю. М. 2000, Семиосфера. С.-Петербург: «Искусство-СПБ», 704 стр.

Лотман Ю. М. 1984. Символика Петербурга и проблемы семиотики города // Ученые записки Тартуского государственного университета. Вып. 664. Тарту, стр. 30-45.

Иконников А. В. 2006, Пространство и форма в архитектуре и градостроительстве. Москва, 352 стр.

СССР: Жизнь после смерти 2012 / под ред. И. В. Глущенко, Б. Ю. Кагарлицкого, В. А. Куренного; Нац. исслед. ун-т «Высшая школа экономики». - М.: Изд. дом Высшей школы экономики, 304 c.

Эллард К. 2015, Среда обитания: Как архитектура влияет на наше поведение и самочувствие (Places of the Heart: The Psychogeography of Everyday Life), «Альпина Диджитал», стр. 102-103.

Aldo Rossi - The Architecture of the city, https://www.libfox.ru/641005-4-aldo-rossi-arhitektura-goroda.html#book (Հղված է 18.05.2024)

Chauncey, D.H. (1970), Cities of the Soviet Union, Chicago: Rand McNally and Co, 484 p.

Jigoria-Oprea, L., & Popa, N. (2017). Industrial brownfields: An unsolved problem in post-socialist cities. A comparison between two mono industrial cities: Reşiţa (Romania) and Pančevo (Serbia). Urban Studies, 54(12), 2719-2738.

Morton, H.W, & Stuart, R.C. (eds) (1984), The Contemporary Soviet City, London: Macmillan, 276 p.

Pallot J. & Shaw, D. (1981), Planning in the Soviet Union, London: Croom Helm, 320 p.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Պողոսյան Վ. (2025). Քաղաքային տարածության փոխակերպումները ժամանակակից Իջևանի օրինակով. Պատմություն և մշակույթ , 21(2), 338-352. https://doi.org/10.46991/hc.2024.21.2.338